Ջորջ Սադովսկի (գիտնական)
Ջորջ Սադովսկի (անգլերեն՝ George Sadowsky. սեպտեմբերի 30, 1936, Նովոչերկասկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ամերիկացի համակարգչային գիտնական, ով աշխատել է մի շարք կազմակերպություններում, որոնք առնչվում են ինտերնետի առաջընթացին ամբողջ աշխարհում։
Ջորջ Սադովսկի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1936 (88 տարեկան) Նովոչերկասկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, Եյլի համալսարան և Հարվարդի քոլեջ |
Գիտական ղեկավար | Guy Orcutt?[1] |
Պարգևներ | |
George Sadowsky Վիքիպահեստում |
Նա հայտնի է զարգացող երկրների համար տասնամյակներ կատարած աշխատանքով։ Այդ երկրներից շատերում հենց նա էր, որ իրականում բերեց ինտերնետը կամ դարձրեց մատչելի, կամ օգնեց փոխելու օրենսդրությունը, որպեսզի նվազագույնի հասցվեն պետական վերահսկողությունն ու կարգավորումը:
2013 թվականի օգոստոսի 3-ին Սադովսկին ընդգրկվել է Ինտերնետի փառքի սրահում[3]:
2022 թվականի նոյեմբերի 9-ին նրան շնորհվել է Ջոն Փոսթելի անվան մրցանակ, որ բարձրագույն պարգև է ինտերնետի ասպարեզում։
Կրթություն
խմբագրել- 1953–1957 Հարվարդի քոլեջ, մասնագիտացել է մաթեմատիկայի ոլորտում, A.B. 1957 թ.
- 1957–1958 Հարվարդի համալսարան, մաթեմատիկայի ասպիրանտուրա
- 1963–1966 Յեյլի համալսարան, տնտեսագիտության ասպիրանտուրա, մագիստրոսի աստիճան՝ 1965 թ., գիտությունների դոկտորի աստիճան՝ 1988 թ.
Գործունեություն
խմբագրելՍադովսկու առաջին աշխատանքը եղել է Combustion Engineering, Inc.-ում (1958–1962), որտեղ աշխատել է որպես միջուկային բաժնի կիրառական մաթեմատիկոս և ծրագրավորող։ Այնուհետև նա գնացել է Յեյլի համալսարան (1962–1963), որտեղ պաշտոնավարել է որպես Յեյլի համակարգչային կենտրոնի գործառնությունների մենեջեր և տնտեսագիտության հետազոտող-օգնական։
Երեք տարի (1962–1965թթ.), երբ սովորում էր Յեյլի ասպիրանտուրայում, Սադովսկին եղել է պետական գործակալությունների և հետազոտական նախագծերի խորհրդատու: Օրինակ՝ ԱՄՆ գանձապետարանի հարկային վերլուծության գրասենյակում նա ներմուծել է համակարգիչների օգտագործումը եկամուտների գնահատման համար և մշակել համակարգչային միկրովերլուծական մոդելավորման խոշոր մոդել՝ վերլուծելու 1964 թվականի Եկամուտների ակտի նախնական տարբերակների եկամուտներն ու բաշխման ազդեցությունները:
Այնուհետև աշխատանքի է անցել Բրուքինգսի ինստիտուտում (1966–1970), որտեղ եղել է համակարգչային կենտրոնի տնօրեն և ավագ գիտաշխատող։
Հաջորդ երեք տարիները Սադովսկին անցկացրել է The Urban Institute- ում՝ որպես հետազոտական անձնակազմի ավագ անդամ:
1973 թվականին գործի է անցել Միավորված ազգերի կազմակերպությունում, որտեղ աշխատել է մինչև 1986 թվականը որպես համակարգչային մեթոդների տեխնիկական խորհրդատու և միաժամանակ՝ որպես վիճակագրական ծառայության տնօրենի խորհրդական: Նա նաև երբեմն խորհրդատվական աշխատանք է կատարել պետական, հետազոտական և սոցիալական ծառայության գործակալությունների համար:
1986 թվականին Սադովսկին տեղափոխվել է Հյուսիսարևմտյան համալսարան, որտեղ մինչև 1990 թվականը եղել է ակադեմիական հաշվողական և ցանցային ծառայությունների տնօրեն:
Հաջորդ տասը տարիներին՝ մինչև 2000 թվականը, Սադովսկին աշխատել է Նյու Յորքի համալսարանում ՝ որպես ցանցային ծառայությունների տնօրեն և ակադեմիական հաշվողական հաստատության տնօրեն:
2001 թվականին նա դարձել է Global Internet Policy Initiative՝ GIPI / Համաշխարհային ինտերնետ քաղաքականության նախաձեռնություն նախագծի՝ գործադիր տնօրեն:[4]
Պաշտոնավարումներ
խմբագրելՍադովսկին 2005 թ. աշխատել է որպես նշանակված անունների և թվերի ինտերնետ կորպորացիայի (ICANN) առաջադրող հանձնաժողովի նախագահ:
Նա թվային քաղաքականության ինստիտուտի / Digital Policy Institute տնօրենների խորհրդի անդամ է և քարտուղար:
Ինչպես Վինթ Սերֆը, Սադովսկին 2002 թվականի մարտից մինչև 2012 թվականի հունվարը եղել է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդատվական խորհրդի անդամ:
2005–2006 թթ.նա եղել է Ինտերնետ հասարակության ընտրական հանձնաժողովի անդամ,
Նա նաև ծառայում է Peoplink- ի տնօրենների խորհրդում և հանդիսանում է Bridge to Asia- ի խորհրդատուների նախագահության անդամ:
Սադովսկին արդյունավետ գործունեություն է ծավալել.նաև Ինտերնետ հասարակության հոգաբարձուների խորհրդում 1996–1999, 2000–2004 և կրկին 2020–2022 թվականներին։ [5][6][7]
2009 թվականի օգոստոսին նա ընդգրկվել է ICANN-ի խորհրդի կազմում:[8] 2012 և 2015 թվականներին վերընտրվել է այդ խորհրդի կազմում, իսկ նրա վերջին պաշտոնավարումն ավարտվել է 2018 թվականի հոկտեմբերին [9]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ George Sadowsky — ISOC.
- ↑ «Internet Hall of Fame Announces 2013 Inductees». Internet Hall of Fame. 26 June 2013. Վերցված է August 3, 2013-ին.
- ↑ «Global Internet Policy Initiative». Internetpolicy.net. Վերցված է February 14, 2022-ին.
- ↑ ISOC Board of Trustees Board of Trustees for that period
- ↑ ISOC Board of Trustees Board of Trustees for that period
- ↑ ISOC Board of Trustees Board of Trustees for that period
- ↑ «ICANN 2009 Nominating Committee Selectees». Announcement. ICANN. 28 August 2009. Վերցված է 2009-08-29-ին.
- ↑ «Adopted Board Resolutions - Regular Meeting of the ICANN Board». Announcement. ICANN. 28 October 2018. Վերցված է 2018-10-28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սադովսկու կայքը
- PUNKCAST#33 - «Ինտերնետի ապագան» ISOC-NY ինտերնետային հեռարձակում - NYU - 2000 թվականի հունվարի 17 ( mp3 )
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Սադովսկի (գիտնական)» հոդվածին։ |