Ջորջ Դուգլաս Քեմփբել Արգայլ

Ջորջ Դուգլաս Արգայլ Քեմփբել, (անգլ.՝ George John Douglas Campbell, ապրիլի 30, 1823(1823-04-30)[1][2][3], Ardencaple Castle և Արգայլ ընդ Բյութ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 24, 1900(1900-04-24)[1][2], Inveraray Castle), բրիտանացի քաղաքական ու հասարակական գործիչ, դուքս։

Ջորջ Դուգլաս Քեմփբել Արգայլ
 
Կուսակցություն՝ Լիբերալ կուսակցություն
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և գրող
Ծննդյան օր ապրիլի 30, 1823(1823-04-30)[1][2][3]
Ծննդավայր Ardencaple Castle կամ Արգայլ ընդ Բյութ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի օր ապրիլի 24, 1900(1900-04-24)[1][2] (76 տարեկան)
Վախճանի վայր Inveraray Castle
Թաղված St Munn's Parish Church, Kilmun
Դինաստիա Քեմփբել կլան
Քաղաքացիություն  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Հայր John Campbell, 7th Duke of Argyll?
Մայր Joan Glassel?[1]
Ամուսին Էլիզաբեթ Քեմփբել[4], Amelia Maria Claughton?[4] և Ina Erskine McNeill?
Զավակներ Կոլին Քեմփբել, Արչիբալդ Քեմփբել, Ջոն Քեմփբել[4], Frances Balfour?[4], Lord Walter Campbell?, Edith Campbell?[1], Elisabeth Campbell?[1], Lord George Campbell?[1], Victoria Campbell?[1], Evelyn Campbell?[1], Mary Campbell?[1][4] և Lady Constance Harriett Campbell?[1]
 
Պարգևներ

Ուիլյամ Գլադստոնի կառավարությունում եղել է պետական քարտուղար, 1878 թվականից՝ Կանադայի գեն-նահանգապետ։ 1895 թվականին հիմնադրել և ցմահ եղել է Շոտլանդա-հայկական ընկերակցության (որի նպատակն էր ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի կառավարության վրա Հայկական հարցը լուծելու համար, օգնություն կազմակերպել կոտորածներից փրկված արևմտահայերին և այլն) նախագահը։ 1894 թվականի Սասունի ջարդերի կապակցությամբ բողոքի հանրահավաք է կազմակերպել Լոնդոնում։

«Արևելյան հարց» (1879), «Փաստագրական և պատմագրական վկայություններ հայ ժողովրդի նկատմամբ գործադրված սարսափների համար Անգլիայի պատասխանատվության» (1896), «Մեր պատասխանատվությունը Թուրքիայի իրադրության համար» (1896) աշխատություններում քննադատել Է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Հայկական հարցում, գտել, որ Սան Ստեֆանոյի պայմանագիրը Կիպրոսի կոնվենցիայով (1878) ու Բեռլինի դաշնագրով (1878) փոխարինելը, հայկական գործերից Ռուսաստանի հեռացումը «ազգային ծանր պարտավորություններ են դնում Մեծ Բրիտանիայի վրա»։ Արգայլի կարծիքով 1890-ական թվականների հայկական ջարդերն ու կոտորածները Մեծ Բրիտանիայի «եսապաշտ» քաղաքականության հետևանքն էին։

Երկեր խմբագրել

  • The Eastern Question, 2v„ L, 1879։
  • Documentary and Historical Evidence of England՝ s Responsibility for the Honors Inflicted upon the Armenian People, Manchester, 1896։
  • Our Responsibilities for Turkey. Facts and Memoires of Forty Years, L, 1896.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Դուգլաս Քեմփբել Արգայլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։