Ջորջ Չարլզ Բալաս (Բոլաս) ավագ (հունարեն՝ Γιώργος Μπάλλας, հունիսի 28, 1925(1925-06-28), Ruston, Լուիզիանա, ԱՄՆ - հունիսի 25, 2011(2011-06-25)[1], Հյուստոն), ամերիկացի ձեռնարկատեր հունական ծագմամբ։ 1971 թվականին հայտնագործել է առաջին մարգագետինների հնձիչը, որը հայտնի է որպես Weed Eater[2]: «Պարեր աստղերի հետ» հեռուստաշոուի մասնակից Մարկ Բալասի հայրն է, իսկ պապը պրոֆեսիոնալ պարող է եղել[3]։

Ջորջ Բոլաս
հուն․՝ Γιώργος Μπάλλας և անգլ.՝ George Ballas
Ծնվել էհունիսի 28, 1925(1925-06-28)
ԾննդավայրRuston, Լուիզիանա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 25, 2011(2011-06-25)[1] (85 տարեկան)
Մահվան վայրՀյուստոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր և գյուտարար
ԵրեխաներCorky Ballas?

Վաղ տարիներ խմբագրել

Ջորջ Բոլասը ծնվել է 1925 թվականի հունիսի 28-ին Ռաստոնում (Լուիզիանա, ԱՄՆ)՝ հույն ներգաղթյալներ Չարլզ Բոլասի և Մարիա Լիմնեոսի ընտանիքում։ Ուներ եղբայր՝ Փիթեր Բոլաս։

1942 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 17 տարեկանում ընդունվել է ԱՄՆ ցամաքային զորքեր, որտեղ ծառայել է որպես ռմբարկու։ Հետագայում մասնակցել Է Կորեական պատերազմին։

Ընտանիք խմբագրել

1951 թվականին ամուսնացել է Մարիա Մարուլանդեի հետ։ Զույգն ունեցել է հինգ երեխա՝ Կորկի, Ջորջ, Միշել, Մարիա և Լիլիան, և յոթ թոռ։

Գյուտարար խմբագրել

Բոլասը զարդանախշեր ստեղծելու միտքը հղացել է ավտոլվացման կետ կատարած այցի ժամանակ, որտեղ պտտվող խոզանակները նրա մեջ նման գաղափար են առաջացրել։ Վերադառնալով տուն՝ նա իր միտքը փորձարկել է թիթեղյա տարայի վրա։ Իր գյուտը գործնականում փորձելով՝ նա համոզվել է, որ այն աշխատում է։ Որոշ լրամշակումներից հետո Բոլասը փորձել է իր տեխնիկական հնարքը վաճառել մի քանի գործիքներ արտադրողների, սակայն բոլորից մերժում է ստացել։ Նա շարունակել է բարելավել այս գործիքը։ Առաջին տարում վաճառքի ծավալը կազմել է ավելի քան 0,5 մլն դոլար։ 1977 թվականին դա արդեն 80 մլն դոլար էր, իսկ հաջորդ տարի Բոլասը իր «Weed Eater» ընկերությունը վաճառել է հայտնի Emerson Electric Company կորպորացիային[4]։

Մահ խմբագրել

Մահացել է 2011 թվականի հունիսի 25-ին՝ Հյուստոնում թոքերի քաղցկեղից 86 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.chron.com/disp/story.mpl/deaths/7631466.html
  2. Dennis Hevesi (July 1, 2011). «George Ballas, Inventor of the Weed Whacker, Dies at 85». The New York Times.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Valerie J. Nelson (July 1, 2011). «George Ballas dies; Weed Eater inventor was 85». The Washington Post.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «George Ballas -- an Honorary Unsubscribe». This is True Honorary Unsubscribe website. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.