Ջորջիա Մարի Սթենուեյ (անգլ.՝ Georgia Marie Stanway, հունվարի 3, 1999(1999-01-03)[1], Բարոու-ին-Ֆերնես, Barrow), անգլիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Սիթի» ակումբի կանանց թիմի և Անգլիայի կանանց հավաքականի հարձակվող։

Ջորջիա Սթենուեյ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 3, 1999(1999-01-03)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Բարոու-ին-Ֆերնես, Barrow
Հասակ 168 սանտիմետր
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 12
Պատանեկան կարիերա
Անգլիա Բլեքբերն Ռովերս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015— Անգլիա Մանչեսթեր Սիթի 44 (21)
Ազգային հավաքական
2014 Անգլիա Անգլիա (մինչև 15) 1 (0)
2014-2016 Անգլիա Անգլիա (մինչև 17) 27 (23)
2017— Անգլիա Անգլիա (մինչև 19) 7 (6)
2018— Անգլիա Անգլիա (մինչև 20) 7 (6)
2018— Անգլիա Անգլիա 2 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 9 դեկտեմբերի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2 դեկտեմբերի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Ջորջիա Սթենուեյն իր կարիերան սկսել է «Բլեքբերն Ռովերս» ակումբի երիտասարդական ակադեմիայում։ 2014 թվականին Պրեմիեր լիգայի (երրորդ դիվիզիոնը Անլիայի կանանց ֆուտբոլային լիգաների համակարգում) 15 խաղերումխփել է 35 գոլ[2]։ 2015 թվականի հուլիսի 18-ին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի» ակումբ։ 2015 թվականի օգոստոսի 27-ին խփել է իր առաջին գոլը «Սիթիի» կազմում՝ Լիգայի գավաթի խաղում գրավելով «Էվերթոնի» դարպասը[3]։ «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանի արդյունքներով Ջորջիան արժանացել է «ակումբի ծագող աստղ» մրցանակի[2]։ 2016 թվականին Ջորջիա Սթենուեյի գոլը, որ նա հեռահար հարվածով խփել էր «Լիվերպուլի» դարպասը, ճանաչվել է «Մանչեսթեր Սիթիի» մրցաշրջանի լավագույ գոլ՝ քվերակության արդյունքում առաջ անցնելով Սերխիո Ագուերոյի, Քևին դե Բրույնեյի, Յայա Տուրեի և Թոնի Դագանի հեղինակած գոլերից[4]։ 2017 թվականի հունվարին Ջորջիան «Սիթիի» հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[5]։

2018 թվականի հոկտեմբերի 21-ին Ջորջիա Սթենուեյը հեթ-տրիկ է ձևակերպել «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» ակումբի դեմ խաղում[6]։ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին երկու գոլ է խփել առաջնության առաջատար «Արսենալի» դեմ խաղում՝ ապահովելով իր թիմի հաղթանակն ու ընդհատելով «Արսենալի»՝ առանց պարտությունների անցկացրած խաղերի շարքը, որը շարունակվում էր մրցաշրջանի սկզբից[7][8][9]։

Կարիերան հավաքականում խմբագրել

2016 թվականին Ջորջիա Սթենուեյը եղել է Անգլիայի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականի ավագը, որը նվաճել է բրոնզե մեդալներ Եվրոպայի առաջնությունում և անցել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ Երկու տարի անց՝ 2018 թվականին, Ջորջիան դարձել է Անգլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի առաջատար խաղացողներից մեկը Ֆրանսիայում անցկացվող աշխարհի առաջնությունում՝ խփելով 6 գոլ (ու դառնալով առաջնության լավագույն ռմբարկու իսպանուհի Պատրիսիա Գիխարոյի հետ միասին) և թիմին օգնելով նվաճել բրոնզե մեդալներ։

2018 թվականի հոկտեմբերի վերջին Անգլիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիլ Նևիլը Ջորջիային հրավիրել է հավաքական[10]։ 2018 թվականի նոյեմբերի 8-ին Սթենուեյն անցկացրել է իր առաջին խաղը Անգլիայի կանանց գլխավոր հավաքականի կազմում՝ թիմի մեկնարկային կազմում դուրս գալով խաղադաշտ Ավստրիայի հետ հանդիպման ժամանակ և նորամուտային խաղում աչքի ընկնելով գոլով[11].

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ[12][13]
Ակումբ Լիգա Մրցաշրջան Լիգա Երկրի
գավաթ[14]
Լիգայի
գավաթ[15]
Եվրագավաթներ[16] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բլեքբերն Ռովերս ՖԱԿՊԼ 2014 15 35 15 35
Մանչեսթեր Սիթի ՖԱ կանանց սուպերլիգա 2015 3 1 0 0 1 1 0 0 4 2
2016 10 4 0 0 2 1 1 0 13 5
2017 7 1 3 1 0 0 2 0 12 2
2017/18 14 5 0 0 5 3 7 2 26 10
2018/19 11 10 0 0 1 0 2 0 14 10
Ընդհանուր 45 21 3 1 9 5 12 2 69 29
Ընդհանուր կարիերայում 60 56 3 1 9 5 12 2 84 64

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 «Bronze: Stanway offers City pure gold going forward» (անգլերեն). TheLeaguePaper.com. 2016 թ․ ապրիլի 27.
  3. «Everton Ladies v Manchester City Women: Continental Cup match report» (անգլերեն). ManCity.com. 2015 թ․ օգոստոսի 27.
  4. «Georgia Stanway wins Nissan Goal of the Season» (անգլերեն). ManCity.com. 2016 թ․ օգոստոսի 9.
  5. com «New deal for MCWFC starlet Stanway» (անգլերեն). ManCity.com. 2017 թ․ հունվարի 16. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  6. «Brighton & Hove Albion Women 0-6 Manchester City Women: Stanway scores hat-trick» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ հոկտեմբերի 21.
  7. «Manchester City Women 2-0 Arsenal Women: Georgia Stanway ends Arsenal's 100% start» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ դեկտեմբերի 2.
  8. «Georgia Stanway scores twice as Manchester City end Arsenal's unbeaten start» (անգլերեն). The Telegraph. 2018 թ․ դեկտեմբերի 2.
  9. «Manchester City's Georgia Stanway inflicts first WSL defeat on Arsenal» (անգլերեն). The Guardian. 2018 թ․ դեկտեմբերի 2.
  10. «Georgia Stanway, Ellie Roebuck and Chioma Ubogagu called up to England squad» (անգլերեն). Womens Soccer United. 2018 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  11. «England's Ubogagu and Stanway score on debut in win against Austria» (անգլերեն). The Guardian. 2018 թ․ նոյեմբերի 8.
  12. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  13. «Manchester City Women player stats» (անգլերեն). Manchester City Women FC. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  14. Անգլիայի կանանց գավաթ
  15. Լիգայի կանանց գավաթ
  16. ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջիա Սթենուեյ» հոդվածին։