Ջորդան Ջավարիս

Գանատացի դերասան

Ջորդան Ջավարիս (անգլ.՝ Jordan Gavaris; սեպտեմբերի 25, 1989(1989-09-25), Caledon, Պիլ, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասան, առավել հայտնի է «Մթին երեխա» հեռուստասերիալում՝ Ֆելիքս Դոկինզի դերով։

Ջորդան Ջավարիս
Ծնվել էսեպտեմբերի 25, 1989(1989-09-25) (34 տարեկան)
ԾննդավայրCaledon, Պիլ, Օնտարիո, Կանադա
ԿրթությունMayfield Secondary School?
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Վաղ կյանք խմբագրել

Ջավարիսը ծնվել է Կանադայի Օնտարիո նահանգի Կալեդոն քաղաքում։ Նրա հայրը ներգաղթյալ է Հունաստանից, իսկ մայրը հյուսիսեվրոպական ծագում ունեցող բնիկ կանադացի է։ Ռեժիսոր և սցենարիստ Կոստա Գավրասը նրա հեռավոր ազգականն է[1]։ Ջավարիսը ընտանիքի երեք երեխաներից ամենափոքրն է։ Նա ավագ դպրոցն ավարտել է 2007 թվականին[2]։ Նրա առաջին աշխատանքը եղել է տեսավարձույթի խանութում[3]։

Կարիերա խմբագրել

Ջավարիսը նորամուտը կատարել է կանադական անկախ «45 R.P.M.» ֆիլմում։ 2010 թվականին նա խաղացել է «Cartoon Network»-ի «Անհավանական պատմություն» ֆիլմի գլխավոր դերերից մեկում[4]։

2013-2017 թվականներին նկարահանվել է «Մթին երեխա» սերիալում, որտեղ կատարել է Ֆելիքս Դոկինզի դերը։ Այդ դերը նրան արժանացրել է գովեստի խոսքերի քննադատների կողմից, մասնավորապես՝ նրա անգլերեն առոգանության համար[5]։ Ջավարիսը երկու անգամ դարձել է կանադական գլխավոր մրցանակի՝ «Canadian Screen Awards»-ի դափնեկիր՝ ստանալով պարգևներ 2014 և 2015 թվականներին դրամատիկ սերիալում «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի» համար[6][7]։

2016 թվականին նկարահանվել է ռեժիսոր Գաս Վան Սենթի «Ծառերի ծով» ֆիլմում՝ Մեթյու Մակքոնահիի, Քեն Վատանաբեի և Նաոմի Ուոթսի հետ։

Անձնական կյանք խմբագրել

Ջավարիսը բացահայտ գեյ է։ 2012 թվականի սեպտեմբերից հանդիպում է դերասան Դևոն Գրայի հետ[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Հայերեն անվանումը Բնօրինակ անվանումը Դեր Նշումներ
2008 45 R.P.M. Պարի Թանդեր
2013 Չակիի անեծքները Curse of Chucky սուրհանդակ
2016 Ծառերի ծովը The Sea of Trees Էրիկ
2017 Տեսակները վտանգված են Maya Dardel Քեվին
Re: Possessed Homes Բեն Կրոուֆորդ Կարճամետրաժ ֆիլմ

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն նավանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2009 Դեգրասսի։ СՀաջորդ սերունդը Degrassi: The Next Generation Նեյթոն 2 էպիզոդներ
2013—2017 Մթին երեխա Orphan Black Ֆելիքս Դոկինզ Կանոնավոր դեր, 50 էպիզոդներ
2013 Կոտրված Cracked Գրեմ Մաքքենզի Էպիզոդ։ «The Valley»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jordan Gavaris». IMDb. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  2. «45 RPM Cast». www.45rpmthemovie.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «Jordan Gavaris Biography». TV Guide. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  4. Sandrine Sahakians (2010 թ․ հուլիսի 7). «Jordan Gavaris (UNNATURAL HISTORY) Exclusive Interview». TV Equals. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  5. Dalton Ross (16 марта 2014). «'Orphan Black': Jordan Gavaris talks Felix and having the best fake accent on TV». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  6. Etan Vlessing (6 марта 2014). «'Orphan Black' Dominates Canadian Screen Awards». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  7. HELLO! Canada. «'Orphan Black' collects eight wins on night two of the Canadian Screen Awards» (անգլերեն). ca.hellomagazine.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  8. Jung, E. Alex. «Jordan Gavaris On Why He Waited to Come Out». Vulture (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորդան Ջավարիս» հոդվածին։