Ջովաննի Բուոնավենտուրա Վիվիանի

Ջովաննի Բուոնավենտուրա Վիվիանի (իտալ.՝ Giovanni Buonaventura Viviani, հուլիսի 15, 1638(1638-07-15)[1], Ֆլորենցիա, Իտալիա - 1693 կամ դեկտեմբեր 1692[1], Պիստոյա, Տոսկանա, Իտալիա), 17-րդ դարի իտալացի հայտնի ջութակահար և կոմպոզիտոր։

Ջովաննի Բուոնավենտուրա Վիվիանի
Բնօրինակ անունիտալ.՝ Giovanni Buonaventura Viviani
Ծնվել էհուլիսի 15, 1638(1638-07-15)[1]
Ֆլորենցիա, Իտալիա
Մահացել է1693 կամ դեկտեմբեր 1692[1] (54 տարեկան)
Պիստոյա, Տոսկանա, Իտալիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներջութակ

Կենսագրություն խմբագրել

Ջովաննի Բուոնավենտուրա Վիվիանին ծնվել է 1638 թվականի հուլիսի 15-ին՝ Իտալիայի Տոսկանա նահանգի Ֆլորենցիա քաղաքում։ 1656-1660 թվականներին եղել է Ինսբրուք քաղաքի մատուռի ջութակահար, ինչպես նաև Եվրոպայի ամենաուժող միապետերից մեկ՝ Հաբսբուրգների դինաստիայի պալատական երաժիշտը։

Ապրել և որպես ջութակի մենակատար և կոմպոզիտոր գործունեություն է ծավալել Վենետիկում, Հռոմում, Նեապոլում, Միլանում և Ֆլորենցիայում։

Երաժշտության ոլորտում ունեցել է հաջողություններ։ Որպես կոմպոզիտոր Վիվիանին հայտնի է հիմնականում իր օպերաներով և մենակատարումներով, նրա ոճը նմանեցնում են բարոկկո ժամանակաշրջանի իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Չեստիի ոճին։ Կա վարկած, որ Վիվիանին Ինսբրուք քաղաք գտնվելու տարիներին ուսանել է Անտոնիո Չեստիի մոտ։

1687 թվականի հունվարից մինչև 1692 թվականի դեկտեմբեր աշխատել է Պիստոյա քաղաքի տաճարում։ Մահացել է 1693 թվականին, 55 տարեկան հասակում։

Երաժշտական ստեղծագործություններ խմբագրել

Օպերա խմբագրել

  • Astiage (1682)
  • Scipione affricano (1678)
  • Zenobia (1678)
  • Le fatiche d’Ercole per Dejanire (1679)
  • Mitilene, regina delle Amazzoni (1681)
  • L’Elidoro, overo fingere per regnare (1686)
  • La vaghezza del fato

Օրատորիա խմբագրել

  • La strage degli innocenti (1682)
  • L’Eseguire del Redentore (1682)
  • Le nozze di Tobia (1692)
  • L’Abramo in Egitto
  • Faraone

Գործիքային խմբագրել

  • Capricci armonici da chiesa e da camera à violino solo et sonate per tromba sola, Opera quarta (1678)[2].

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել