Ջովաննի Բալոնե (իտալ.՝ Giovanni Baglione, 1566[1], Հռոմ, Պապական մարզ[2] - դեկտեմբերի 30, 1643(1643-12-30)[3] կամ դեկտեմբերի 30, 1644(1644-12-30)[4], Հռոմ, Պապական մարզ[2][5]), Հռոմի բարոկկոյի ուշ մաներիզմի շրջանի երկրորդ կարգի նկարիչ։ Նրա նկարներն այլաբանական էին՝ դիցաբանական և կրոնական թեմաներով։ Երբեմն հանդիպում են նաև դիմանկարներ։ Հետաքրքրվում էր նաև պատմությամբ և արվեստների տեսությամբ։

Ջովաննի Բալոնե
իտալ.՝ Giovanni Baglione
Giovanni Baglione by Ottavio Leoni II.jpg
Ծնվել է1566[1]
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ[2]
Վախճանվել էդեկտեմբերի 30, 1643(1643-12-30)[3] կամ դեկտեմբերի 30, 1644(1644-12-30)[4]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[2][5]
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ, պատմաբան, գրող, գծագրող և նկարիչ
Ոճմաներիզմ[6] և բարոկկո[6]
Ուշագրավ աշխատանքներResurrection of Christ?
Giovanni Baglione Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծննդյան տարեթվի և ամսաթվի մասին ճշգրիտ տեղեկություններ չեն պահպանվել։ Նոր տվյալներով՝ ծնվել է 1566 թվականին Հռոմում։ Աշակերտել է Ֆրանչեսկո Մորելիին։ Աշխատել է հիմնականում Հռոմում, որտեղ Կլիմենտ 8-րդ և Պավել 5-րդ պապերի կառավարման տարիներին պատվերներ է ստացել եկեղեցու կողմից։

Բալոնեն և նատյուրմորտների վարպետ Տոմազո Սալինին ընկերներ էին։ Երկուսն էլ Կարավաջոի դեմ թշնամաբար տրամադրված արվեստագետների ճամբարից էին։ Բայց դա նրանց չի խանգարել ուսումնասիրել Կարավաջոյի արվեստը և ընդօրինակելով՝ կիրառել սեփական գործերում։

ՍտեղծագործությունԽմբագրել

Նկարում էր ֆրեսկոներ, որոնք կարելի է տեսնել Սանտա Մարիա Մաջորեի եկեղեցում։ Բալոնեի կրոնական նկարները ուշ մաներիզմի, ակնհայտ էրոտիկայի և գրեթե հիվանդ սրբերի զմայլանքների տարօրինակ խառնուրդ են։ Բալոնեն գեղարվեստական վարվելակերպի շատ սխալներ է թույլ տվել Սուրբ Սեբաստյանի գնդակահարության և նահատակության նկարում։ Սեբաստյանը նկարում կարծես մազոխիստ լինի, որը հաճույք է ստանում, երբ երկու ժպտացող հրեշտակներ նրա մարմնից հանում են նետերը։

Կարավաջոյի նկատմամբ թշնամական վերաբերմունքն արտահայտվել է Բալոնեի «Աստծո և պրոֆանների սերը» նկարում, որտեղ Բալոնեն անհաջող մեջբերել է Կարավաջոյի «Ամուրը քնեց» նկարը[7]։ Կարավաջոյին ավելի զայրացնելու համար նկարում սատանային պատկերել է Կարավաջոյի դեմքով։ Ջովանի Բալոնեի գրառումներում հայտնաբերվել են Կարավաջոյին սոդոմականության մեջ մեղադրող նյութեր։

ԳրքերԽմբագրել

  • «Հռոմի ինը եկեղեցիները», 1639 թվական
  • «Նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների և փորագրողների կենսագրություններ», 1642 թվական[8]

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://explore.rkd.nl/explore/artists/3571Netherlands Institute for Art History.
  3. 3,0 3,1 3,2 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 https://rkd.nl/nl/explore/artists/3571
  6. 6,0 6,1 https://artsandculture.google.com/entity/giovanni-baglione/m080qr0?hl=en
  7. Микеланджело да Караваджо. Документы. Вопоминания современников. М, «Искусство», 1975, с. 105
  8. Микеланджело да Караваджо. Документы. Вопоминания современников. М, «Искусство», 1975, с. 91

ԳրականությունԽմբագրել

  • Микеланджело да Караваджо. Документы. Вопоминания современников. М, «Искусство», 1975.

Արտաքին հղումներԽմբագրել

  • Orazio and Artemisia Gentileschi գրադարանի Մետրոպոլիտեն-թանգարանում կայացած ցուցահանդեսի թվայնացված գրացուցակ, որը նյութեր է պարունակում Բալոնեի մասին (տես ցուցիչը)