Ջովանի Լո Չելսո

արգենտինացի ֆուտբոլիստ

Ջովանի Լո Սելսո (իսպ.՝ Giovani Lo Celso, ապրիլի 9, 1996(1996-04-09)[1][2][3], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռեալ Բետիսից վարձավճարով հանդես է գալիս Տոտենհեմ Հոտսպուրի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։

Ջովանի Լո Սելսո
Giovani Lo Celso
Լո Սելսոն Արգենտինայի հավաքականի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 9, 1996(1996-04-09)[1][2][3] (28 տարեկան)
Ծննդավայր Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 177 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր
(վարձավճարով Բետիսից)
Համար 18
Պատանեկան կարիերա
2010-2015 Արգենտինա Ռոսարիո Սենտրալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Արգենտինա Ռոսարիո Սենտրալ 27 (2)
2016-2019 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 38 (4)
2016   Արգենտինա Ռոսարիո Սենտրալ 9 (1)
2018-2019   Իսպանիա Ռեալ Բետիս 27 (8)
2019-ներկա Իսպանիա Ռեալ Բետիս 5 (1)
2019-ներկա   Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր 2 (0)
Ազգային հավաքական
2016 Արգենտինա Արգենտինա Օլիմպ 3 (0)
2017-ներկա Արգենտինա Արգենտինա 19 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 30-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 30-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ռոսարիո Սենտրալ խմբագրել

Լո Չելսոն Ռոսարիո Սենտրալի ակադեմիայի սան է[5][6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հուլիսի 19-ին՝ փոխարինման մտնելով Վելես Սարսֆիլդի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը Լիբերտադորեսի գավաթում անցկացրեց 2016 թվականի փետրվարի 25-ին՝ խմբային փուլի Նասիոնալի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց փետրվարի 28-ին՝ Կոլոնի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[10]։ Հոկտեմբերի 15-ին արգենտինացին հեռացվեց խաղադաշտից Էստուդիանտեսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 72-րդ րոպեին[11]։ Ռոսարիո Սենտրալի կազմում Լո Չելսոն անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Պարի Սեն-Ժերմեն խմբագրել

2016 թվականի հուլիսի 26-ին Լո Չելսոն 5 տարվա պայմանագիր կնքեց Պարի Սեն-Ժերմենի հետ[12][13][14]՝ մինչև դեկտեմբերի 31-ը վարձավճարով վերադառնալով Ռոսարիո Սենտրալ[15][16][17]։ Իր դեբյուտը ՊՍԺ-ի կազմում նշեց 2017 թվականի ապրիլի 5-ին՝ փոխարինելով Ադրիան Ռաբիոտին Ֆրանսիայի գավաթի Ավրանշի դեմ խաղում[18]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց ապրիլի 22-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին մրցաշրջանում Լո Չելսոն անցկացրեց ընդամենը 5 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[21]։

Առաջին հանդիպումը եվրոպական առանություններում Լո Չելսոն անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 12-ին՝ փոխարինելով Կիլիան Մբապպեին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Սելտիկի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը ՊՍԺ-ի կազմում խփեց 2018 թվականի փետրվարի 3-ին՝ Լիլի դեմ խաղում[23]։ Ապրիլի 15-ին Լո Չելսոն 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մոնակոյի դեմ խաղում[24][25]։ Ապրիլի 22-ին արգենտինացին խփեց Բորդոյի դեմ հանդիպման միակ գնդակը[26][27]։ Մարտի 31-ին Լո Չելսոն փոխարինեց Մարկո Վեռատտիին Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Մոնակոյի դեմ խաղում[28]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով և նվաճել գավաթը[29][30]։ Մայիսի 18-ին նա գոլ խփեց Ֆրանսիայի գավաթի եզրափակչում՝ Լես Հերբյեի դեմ խաղում[31], իսկ ՊՍԺ-ն հաղթեց 2-0 հաշվով և նվաճեց գավաթը[32][33]։ Պարի Սեն-Ժերմենի կազմում Լո Չելսոն անցկացրեց 54 հանդիպում՝ դառնալով 6 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ[34][35] և թիմի հետ հաղթելով նաև Ֆրանսիայի առաջնությունը[36][37][38]։

Ռեալ Բետիս խմբագրել

2018 թվականի օգոստոսի 31-ին Լո Չելսոն 1 տարվա վարձավճարով միացավ Ռեալ Բետիսին[39][40][41][42]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 15-ին՝ փոխարինման մտնելով Վալենսիայի դեմ խաղում[43]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 4-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Դյուդելանժի դեմ խաղում[44]։ Հոկտեմբերի 25-ին Լո Չելսոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Միլանի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Բետիսին[45][46]։ Լա Լիգայում առաջին գոլը խփեց նոյեմբերի 11-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում[47][48]։ 2019 թվականի հունվարի 17-ին Լո Չելսոն հեռացվեց խաղադաշտից Իսպանիայի գավաթի Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[49]։ Ապրիլի 7-ին արգենտինացին դուբլ ձևակերպեց Վիլյառեալի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[50][51]։ Ապրիլի 16-ին Բետիսը գնեց Լո Չելսոյի լրիվ տրանսֆերը[52][53]՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[54][55][56]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[57][58]։

Տոտենհեմ Հոտսպուր խմբագրել

2019 թվականի օգոստոսի 8-ին Լո Չելսոն վարձավճարով տեղափոխվեց Տոտենհեմ Հոտսպուր[59][60][61][62]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 17-ին՝ փոխարինելով Էրիկ Լամելային Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[63][64]։

Միջազգային կարիերա խմբագրել

Արգենտինայի մինչև 23 տարեկանների հավաքականի կազմում Լո Չելսոն 2016 թվականին մասնակցեց ամառային Օլիմպիական խաղերին[65][66]։ Արգենտինայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2017 թվականի նոյեմբերի 11-ին՝ փոխարինելով Ալեխանդրո Գոմեսին Ռուսաստանի դեմ ընկերական խաղում[67][68]։ 2018 թվականի հունիսին Լո Չելսոն ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[69][70]։ Այս առաջնությունում նա այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[71], իսկ Արգենտինան հասավ մինչև 1/8 եզրափակիչ[72][73]՝ այստեղ 4-3 հաշվով պարտվելով Ֆրանսիային[74][75]։

Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Լո Չելսոն խփեց 2018 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Գվատեմալայի դեմ խաղում[76]։ 2019 թվականի ամռանը նա Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցեց Կոպա Ամերիկային[77][78][79]՝ խաղադաշտ դուրս գալով իր թիմի բոլոր 6 հանդիպումներում և գոլի հեղինակ դառնալով քառորդ եզրափակչի Վենեսուելայի դեմ խաղում[80][81]։ Արգենտինան զբաղեցրեց երրորդ հորիզոնականը առաջնությունում[82]՝ 3-րդ տեղի համար խաղում 2-1 հաշվով պարտության մատնելով Չիլիին[83][84]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[85]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռոսարիո Սենտրալ 2015 Պրիմերա Դիվիզիոն 13 0 3 0 16 0
2016 14 2 1 0 9 0 24 2
2016–17 9 1 5 0 14 1
Ընդհանուր 36 3 9 0 9 0 0 0 54 3
Պարի Սեն-Ժերմեն 2016–17 Լիգա 1 4 0 1 0 0 0 0 0 5 0
2017–18 33 4 4 1 7 0 4 1 48 6
2018–19 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 38 4 5 1 7 0 4 1 54 6
Ռեալ Բետիս 2018–19 Լա Լիգա 32 9 6 2 7 5 45 16
Տոտենհեմ (վարձավճար) 2019–20 Պրեմիեր Լիգա 2 0 0 0 0 0 0 0 2 0
Կարիերայի ընդհանուր 108 16 20 3 23 5 4 1 155 25

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[85]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 8 1
2019 9 1
Ընդհանուր 19 2

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 7, 2018 Մեմորիալ Կոլիզեում, Լոս Անջելես, Միացյալ Նահանգներ   Գվատեմալա 2–0 3–0 Ընկերական խաղ
2. Հունիսի 28, 2019 Մարականա մարզադաշտ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա   Վենեսուելա 2–0 2–0 Կոպա Ամերիկա 2019

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Պարի Սեն-Ժերմեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Argentina - G. Lo Celso - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  5. «Giovani Lo Celso's Rosario roots explain his journey to Tottenham». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  6. «The remarkable story behind what makes new Tottenham signing Lo Celso so special». GiveMeSport (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «All you need to know about Giovani Lo Celso». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  8. «Club Atlético Rosario Central - Club Atlético Vélez Sarsfield, Jul 19, 2015 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  9. «Club Atlético Rosario Central - Club Nacional, Feb 25, 2016 - Copa Libertadores - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  10. «Club Atlético Colón - Club Atlético Rosario Central, Feb 28, 2016 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  11. «Club Estudiantes de La Plata - Club Atlético Rosario Central, Oct 15, 2016 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  12. «PSG complete signing of Argentine Lo Celso». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  13. «PSG sign Argentinian midfielder Lo Celso». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  14. Press, The Canadian (2016 թ․ հուլիսի 26). «PSG signs midfielder Lo Celso - TSN.ca». TSN (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  15. «OFFICIAL: PSG sign Lo Celso | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  16. «OFFICIAL: Paris Saint-Germain sign Lo Celso». BeSoccer (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  17. «Lo Celso targeting silverware at PSG». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  18. «US Avranches - Paris Saint-Germain, Apr 5, 2017 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  19. «Paris Saint-Germain - HSC Montpellier, Apr 22, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  20. «PSG v Montpellier Match Report, 22/04/2017, Ligue 1 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  21. «Giovani Lo Celso | Football Stats | Real Betis | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  22. «Celtic FC - Paris Saint-Germain, Sep 12, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  23. «LOSC Lille - Paris Saint-Germain, Feb 3, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  24. «Paris Saint-Germain - AS Monaco, Apr 15, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  25. 25,0 25,1 «Ligue 1: Paris St-Germain claim title after stylish 7-1 win over Monaco». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  26. «FC Girondins Bordeaux - Paris Saint-Germain, Apr 22, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  27. «Bordeaux 0 Paris Saint-Germain 1: Lo Celso keeps champions on track for records». beIN SPORTS (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  28. «Paris Saint-Germain - AS Monaco, Mar 31, 2018 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  29. «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  30. 30,0 30,1 «PSG beats Monaco 3-0, wins 5th consecutive French league Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  31. «Les Herbiers VF - Paris Saint-Germain, May 8, 2018 - Coupe de France - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  32. 32,0 32,1 «PSG win French Cup to complete treble» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.(չաշխատող հղում)
  33. «Paris Saint-Germain win French Cup, but minnows Les Herbiers win plaudits | IOL Sport» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  34. «PSG loan Lo Celso to Real Betis for year». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  35. «Giovani Lo Celso signs a permanent deal with Real Betis». PSG WORLD NATION (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  36. «PSG wrap up Ligue 1 title with Monaco win | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  37. «Ligue 1: Paris St-Germain claim title after stylish 7-1 win over Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  38. «PSG win French Ligue 1 title after beating defending champions Monaco 7-1». France 24 (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  39. «Giovani Lo Celso loaned to Real Betis». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  40. «Transfer news: Giovani Lo Celso joins Real Betis on loan | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  41. «Lo Celso completes loan switch to Real Betis». FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  42. «Real Betis Sign PSG's Lo Celso On Loan». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  43. «Valencia CF - Real Betis Balompié, Sep 15, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  44. «Real Betis Balompié - F91 Dudelange, Oct 4, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  45. «AC Milan - Real Betis Balompié, Oct 25, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  46. «Europa League: Real Betis end AC Milan's winning start» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  47. «FC Barcelona - Real Betis Balompié, Nov 11, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  48. «Barcelona 3-4 Real Betis: Leaders stunned by expert display» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  49. «Real Sociedad - Real Betis Balompié, Jan 17, 2019 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  50. «Real Betis Balompié - Villarreal CF, Apr 7, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  51. «Real Betis vs Villarreal». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  52. «Giovani Lo Celso signs a permanent deal with Real Betis». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  53. Verschueren, Gianni. «Giovani Lo Celso Completes Permanent Betis Switch Despite Reported PSG Pleas». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  54. «Real Betis activate the purchase option on Giovani Lo Celso». realbetisbalompie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  55. «PSG transfer news: Real Betis complete €25m Giovani Lo Celso signing | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  56. «Betis complete permanent Giovani Lo Celso signing». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  57. «Tottenham 'agree personal terms' with Giovani Lo Celso». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  58. «Tottenham ready to smash club record to sign Man Utd target». Metro (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  59. «Lo Celso loan agreed». Tottenham Hotspur (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  60. «Real Betis and Tottenham Hotspur FC reach an agreement for the loan of Giovani Lo Celso». realbetisbalompie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  61. «Tottenham sign Lo Celso on loan». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  62. «Tottenham complete £55m signing of Giovani Lo Celso from Real Betis». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  63. «Manchester City - Tottenham Hotspur, Aug 17, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  64. «Lucas Moura earns Spurs draw at Manchester City as VAR history repeats». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 17. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  65. Reuters (2016 թ․ հուլիսի 15). «Rio 2016 Olympic Games: Argentina name Correa, Simeone in Olympic football squad». MARCA English (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  66. «Rio Olympics 2016: Argentina announce 18 man squad for the Games». www.sportskeeda.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  67. «Russia - Argentina, Nov 11, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  68. «Russia vs. Argentina - Football Match Report - November 11, 2017 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  69. «Argentina Squad World Cup 2018 (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  70. «Argentina's 2018 World Cup squad: Who joins Aguero and Messi in Russia? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  71. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Giovani LO CELSO - Giovani Lo Celso - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  72. «Wondergoals galore as France outguns Argentina to end Messi's World Cup». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  73. «World Cup 2018: France reach quarter-finals with 4-3 win over Argentina». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  74. «France - Argentina, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  75. «Messi comes up short again, new star arises as France eliminates Argentina at World Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  76. «Guatemala - Argentina, Sep 8, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  77. «Argentina Officially Announce 23-Man Squad for 2019 Copa America». 90min.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  78. «Messi in, Icardi out: Argentina's Copa América squad announced». AS.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  79. «Messi leads Argentina's Copa America squad list». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  80. «Venezuela - Argentina, Jun 28, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  81. «Copa America: Argentina beat Venezuela to set up Brazil semi-final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  82. «Argentina defeated Chile 2-1 to win third place». copaamerica.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  83. «Argentina - Chile, Jul 6, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  84. «Argentina 2 Chile 1: Messi sees red in tempestuous third-place play-off». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  85. 85,0 85,1 «Giovani Lo Celso | Stats, Career information and Matches | World Football». www.worldfootball.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  86. «Own goal earns PSG record 11th French Cup title». Eurosport. 2017 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  87. «Result: Paris Saint-Germain beat AS Monaco to win French Super Cup». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Լո Չելսո» հոդվածին։