Ջոսայա Ռոյս (անգլ.՝ Josiah Royce, նոյեմբերի 20, 1855(1855-11-20)[1][2][3][…], Գրասս Վելլի, Նևադա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 1916(1916-09-14)[1][4][2][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[5]), ամերիկացի նեոհեգելյան փիլիսոփա։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1906)[10], Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ (1916)։

Ջոսայա Ռոյս
Ծնվել էնոյեմբերի 20, 1855(1855-11-20)[1][2][3][…] Գրասս Վելլի, Նևադա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 14, 1916(1916-09-14)[1][4][2][…] (60 տարեկան) Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[5]
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ՈւղղությունՀեգելականություն
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի դասախոս, պատմաբան և գրող
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Պաշտոն(ներ)Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ
ԱնդամակցությունԱմերիկյան հոգեբանական ասոցիացիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՋոնս Հոփքինսի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Գիտական ղեկավարGeorge Sylvester Morris?[7]
Եղել է գիտական ղեկավարՆորբերտ Վիներ, William Ernest Hocking?[7], Clarence Irving Lewis?[7] և Henry M. Sheffer?[7]
Ազդվել էՉարլզ Պերս Սանդերս
Ամուսին(ներ)Katharine Head Royce?[8]
ՄայրSarah Eleanor Bayliss Royce?[9]
ՈւսուցիչՋոզեֆ ԼեՔոնտ և Գերման Լոտցե
ԱշակերտներԱրթուր Օնկեն Լավջոյ և Մերի Ուիթոն Կալկինս
Ստորագրություն
Изображение автографа
 Josiah Royce Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1875 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը։ 1875-1876 թվականներին նա վերապատրաստվել է Գերմանիայում՝ Վինդբլենդում և Գոտինգենի Լոտցե համալսարանում։ 1878 թվականին նա ստացել է դոկտորի կոչում Ջոնս Հոփկինսի համալսարանում, որտեղ լսել է Ջեմս Ուիլյամի և Պիրս Չարլզ Սանդերսի դասախոսությունները։ 1882 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Հարվարդի համալսարանում որպես պրոֆեսոր։ Եղել է Ամերիկյան փիլիսոփայական ասոցիացիայի նախագահ։

Փիլիսոփայություն խմբագրել

Իր փիլիսոփայության մեջ նա քննադատում է պրագմատիզմը՝ բարձր արժեքները ժխտելու համար։ Զարգացնում է «բացարձակ կամավորության» գաղափարը, համաձայն որի՝ առանձին անհատներ (անհատական գիտակցություն) միասին կազմում են «համընդհանուր համայնք», որը կատարում է Աստծո «բացարձակ անհատականության» կամքը՝ մեզ ներգրավելով «աստվածային» ներդաշնակության աշխարհ։ Քաղաքական, տնտեսական և կրոնական համայնքներում միավորված անհատները կազմում են «կատարյալ կարգ»։ Այս կապակցությամբ Ռոյսը կիսում է պատմության հեգելյան փիլիսոփայությունը, որտեղ մարդիկ համարվում են դերակատարներ[11]։

Էթիկան կառուցել է հավատարմության գաղափարի հիման վրա։ Ըստ նրա՝ բարձրագույն բարիքին կարելի է հասնել «ուժեղ կամքի, գործնական և անձի անզիջում նվիրվածության օգնությամբ ընդհանուր գործին»։ Ռոյսը բացահայտում է այն հավատարմությունը, որի մասին խոսում է, սովորական մարդկանց մեջ, ովքեր կատարում են իրենց պարտականությունները, առանց դերասանություն անելու։

Մատենագրություն խմբագրել

  • «Փիլիսոփայության կրոնական տեսակետը» (The Religious Aspect of Philosophy, 1885)
  • «Ժամանակակից փիլիսոփայության ոգին» (The Spirit of Modern Philosophy, 1892)
  • «Բարու և չարի ուսումնասիրությունը» (Studies of Good and Evil, 1898)
  • «Աշխարհը և անհատը» (The World and the Individual, 1899—1901)[12][13], (անգլ.)
  • «Հավատարմության փիլիսոփայություն» (The Philosophy of Loyalty, 1908)
  • «Քրիստոնեության խնդիրը» (The Problem of Christianity, 1913)

Գրականություն խմբագրել

  • Бальтазар Н., Дебольский Н. Г., Яковенко Б. В. Метафизика на рубеже эпох: Лёвенская школа. Томас Хилл Грин. Джосайя Ройс. - М.: Издательство ЛКИ, 2007. — 144 с. (Изд. 2-е.) - ISBN 978-5-382-00375-7
  • Богомолов А. С. Буржуазная философия США XX в. М., 1974, с. 24–35.
  • Сидоров И. Н. Трансформация абсолютного идеализма в философии Дж. Ройса // Общественные науки. Л., 1970.
  • Шервадзе Б. А. Англо-американский абсолютный идеализм. Тбилиси, 1998.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել