Բացել գլխավոր ցանկը



Ջոն Քվինսի Ադամս (անգլ.՝ John Quincy Adams, հուլիսի 11, 1767(1767-07-11)[1][2][3][4][4][5][6], Բրեյնթրի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - փետրվարի 23, 1848(1848-02-23)[1][2][3][4][4][5][6], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[1], ԱՄՆ 6-րդ նախագահը (1825-1829) և Ռուսաստանում ԱՄՆ առաջին պաշտոնական դեսպանորդը (1809-1814): ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսի ավագ որդին:

Ջոն Քվինսի Ադամս
անգլ.՝ John Quincy Adams
JQA Photo.tif
Կուսակցություն՝Վիգերի կուսակցություն
Ծննդյան օր՝ հուլիսի 11, 1767(1767-07-11)[1][2][3][4][4][5][6]
Ծննդավայր՝Բրեյնթրի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանի օր՝փետրվարի 23, 1848(1848-02-23)[1][2][3][4][4][5][6] (80 տարեկանում)
Վախճանի վայրը՝Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[1]
Ամուսին ՝Լուիզա Ադամս
Երեխաներ՝Ջորջ Վաշինգտոն Ադամս, Ջոն Ադամս 2-րդ, Չարլզ Ֆերնսիս Ադամս և Louisa Catherine Adams?[5]
Հայր՝Ջոն Ադամս[7]
Մայր՝Էբիգեյլ Ադամս
Պարգևներ՝Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
John Quincy Adams Signature.svg

ԿենսագրությունԽմբագրել

Ջոն Քվինսի Ադամսը ծնվել է 1767 թվականին Բրեյնթրիում (Մասսաչուսեթս Բեյ պրովինցիա): Տղան երկու անգամ հորն ուղեկցել է Եվրոպա, երիտասարդությունն անցկացրել է Փարիզում, Հաագայում և Անգլիայում: Այս ճամփորդությունների շնորհիվ նա ստացավ մեծ գիտելիքների պաշար, որը հետագայում նրան դարձրեց ԱՄՆ-ում ամենավառ արտաքին քաղաքական գործիչներից մեկը:

1788 թվականին Ադամսն ընդունվում է Հարվարդի քոլեջ, իսկ երեք տարի անց բացում է իր փաստաբանական գրասենյակը Բոստոնում: 1791 թվականին բնակվում էր Բոստոնում և ուներ փաստաբանի որակավորում, բայց արդեն 1794 թվականին տեղափոխվում է Հաագա որպես դեսպան, իսկ 1798 թվականին (իր հոր նախագահության շրջանում) դեսպան էր Բեռլինում:

1797 թվականի հուլիսի 26-ին Ադամսն ամուսնանում է Լոնդոնից եկած ծխախոտի առևտրականի աղջկա հետ:

Ադամսն ամբողջովին կիսում էր իր հոր հայացքները, այդ պատճառով էլ 1801 թվականին Թոմաս Ջեֆերսոնի հրավերով վերադարձել է Բեռլինից: Նորից զբաղվել է փաստաբանությամբ, բայց 1802 թվականին ընտրվել է Մասսաչուսեթսի սենատի անդամ, իսկ 1803 թվականին՝ Կոնգրեսի անդամ:

1814 թվականի դեկտեմբերի 24-ին Ադամսը բանտարկվել է Գենտի բանտում, որից հետո դարձել է Անգլիայի դեսպան, իսկ 1817 թվականին նախագահ Ջեյմս Մոնրոյի նշանակմամբ դառնում է ԱՄՆ պետքարտուղար և այս պաշտոնում մնում 8 տարի: Ջոն Ադամսը եղել է Մոնրոյի ուսմունքի գլխավոր հեղինակներից մեկը:

Մոնրոյի լիազորությունների դադարելուց հետո ընտրությունների ընթացքում ոչ մի թեկնածու չկարողացավ հաղթել և ըստ Սահմանադրության՝ Ադամսը ներկայացուցչական պալատի կողմից ընտրվեց Միացյալ Նահանգների նախագահ (չնայած հավաքել էր ավելի քիչ ձայն, քան Էնդրյու Ջեքսոնը): Սա եղել է Միացյալ Նահանգների պատմության մեջ միակ դեպքը, երբ նախագահին որոշել է Կոնգրեսը:

Կոնգրեսում նրա դեմ էին մեծաթիվ հյուսիսային նահանգների ներկայացուցիչներ՝ չվստահելով նրան, որպես ստրկության հակառակորդ և մաքսային քաղաքականության պաշտպան, այդ պատճառով էլ Ադամսին չհաջողվեց կառավարել ներքին գործերը: Չնայած նրան հաջողվեց մի շարք եվրոպական և հարավամերիկյան երկրիների հետ կնքել առևտրային պայմանագրեր, բայց 1828 թվականին ընդունված նոր հարկացուցակը սպառնում էր լուրջ անհամաձայնություն Անգլիայի հետ: 1829 թվականի մարտին՝ լիազորությունների դադարելուց հետո, նրան հաջորդեց ստրկության եռանդուն հովանավոր գեներալ Ջեքսոնը:

Ադամսը մահացել է 1848 թվականի փետրվարի 28-ին՝ կոնգրեսի նիստի ժամանակ Վաշինգտոնում: Հին ամերիկյան դպրոցի ներկայացուցիչ պետական գործիչների շարքում նա Եվրոպայի հետ հարաբերություններում հմուտ և բանիմաց դիվանագետ էր:

Ֆիլմեր Ադամսի մասինԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118643789 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 SNAC — 2010.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Brockhaus Enzyklopädie
  7. 7,0 7,1 Адамсъ // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 1. — С. 172.

ԳրականությունԽմբագրել