Ջոն Չեյզ (1810[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - 1879[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), բրիտանացի բնանկարիչ, որը նկարում էր ջրաներկով։

Ջոն Չեյզ
Ծնվել է1810[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել է1879[1][2][3][…]
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներՄարիան Էմմա Չեյզ
ԶավակներՄարիան Էմմա Չեյզ[5]

Կյանք խմբագրել

Չեյզը ծնվել է 1810 թվականի փետրվարի 26-ին Ֆիցրոյի հրապարակի Ջոն փողոցում։ Երեխա ժամանակ որոշ հրահանգներ ստացել է Ջոն Կոնստեբլի կողմից, որից հետո սովորել է ճարտարապետություն։ Արվեստի նրա ամենավաղ փորձերը եղել է ինտերիերներ նկարազարդելը, ինչպիսիք են Վեստմինստերյան աբբայության մեջ Հենրի VII-ի մատուռը և Վինձոր դղյակում Սուրբ Ջորջի մատուռը[6]։

1826 թվականին Սաֆֆոլկի փողոցում նա առաջին անգամ ցուցադրել է «Վեստմինստերյան աբբայության նավերի տեսքը» կտավը։ 1835 թվականին Չեյզն ընտրվել է Ջրաներկով նկարող նկարիչների նոր ընկերության (այժմ՝ Պիկադելլիում գտնվող Ջրաներկով նկարող նկարիչների թագավորական ինստիտուտ) անդամ։ Նրա դուստրը` Մարիան Էմմա Չեյզը, ծնվել է 1844 թվականին և սկզբնական պարապմունքներն անցել իր հայրիկի մոտ։ Նա դարձել է ջրաներկով նկարող հռչակավոր նկարչուհի։ Չեյզն ամուսնացել է երկու անգամ և ունեցել երեք  դուստր[7]։ Մահացել է 1879 թվականի հունվարի 8-ին Ֆիցրոյի հրապարակ, Շարլոտի փողոց113 տուն հասցեում գտնվող իր բնակարանում[6]։

Աշխատանքներ խմբագրել

Չեյզի հետագա գործերում համակցված էին բնատեսարանը և ճարտարապետությունը, ինչպիսիք են սանդղավանդի վրա գտնվող տների շարքը, ավերված վանքերը, ամրոցները, առանձնատներն ու եկեղեցիները։ Նա հաճախ էր ցուցադրում Հադդոն Հոլլի տեսարանները, որոնք իր համար առանձնահատուկ հմայք ունեին։ Նրա նկարները, ընդհանուր առմամբ, բավականին փոքր չափերի էին։ Չեյզի հետևյալ աշխատանքները ցուցադրվել են ինստիտուտում․ 1872 թվականին՝ «Կապուլետի պատշգամբը Վերոնայում», «Երեկո Լիչֆիլդում», «Լեոնարդո դա Վինչիի արվեստանոցը Ֆոնտենբլոում», 1873 թվականին՝ «Լիչֆիլդի տաճարը Մինսթերի լճակից», «Ֆրանսիայի Չարթրես քաղաքի մայր տաճարի ճակատամուտքը», իսկ 1878 թվականին՝ «Լուդլոու դղյակը»[6]։

1861 թվականին Չեյզը հեղինակել է«Գործնական տրակտատ ջրաներկով բնապատկերներ ու բնությունից գծանկարներ անելու վերաբերյալ» աշխատությունը, որի խմբագիրն էր արվեստագիտության դոկտոր պատվելի Ջեյմս Հարիսը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Artnet — 1998.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 RKDartists (նիդերլ.)
  5. Union List of Artist Names — 2008.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Fagan, 1887
  7. B. S. Long, "Chase, Marian Emma (1844–1905)", rev. Charlotte Yeldham, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004 accessed 8 April 2014