Սեր Ջոն Ուիթմոր (անգլ.՝ John Whitmore, հոկտեմբերի 16, 1937(1937-10-16)[1], Grays, Thurrock, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն - ապրիլի 28, 2017(2017-04-28)[1], High Brooms, Թըրնբրիջ Ուելս, Քենթ, Քենթ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի ավտոարշավորդ, Մեծ Բրիտանիայի խոշոր բիզնես մարզիչներից մեկն է, քոուչինգի հայտնի մոդել GROW֊ի ստեղծողն է, սպորտի մասին գրքի հեղինակ է, քոուչինգում հեղինակություն ունեցած, այդ թվում «Քոուչինգի մեծ էֆեկտիվությունը» բեստսելերը վաճառվել է 500 000 տպաքանակ օրինակ և թարգմանվել է 17 լեզուներով։

Ջոն Ուիթմոր
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 16, 1937(1937-10-16)[1]
ԾննդավայրGrays, Thurrock, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էապրիլի 28, 2017(2017-04-28)[1] (79 տարեկան)
Մահվան վայրHigh Brooms, Թըրնբրիջ Ուելս, Քենթ, Քենթ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԻթըն քոլեջ և Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա
Մասնագիտությունձեռնարկատեր, բիզնես խորհրդատու, գրող, ավտոարշավորդ, Կյանքի ռեպետիտոր,մարզիչ և մանկավարժ
ԱմուսինElla Gunilla Hansson? և Diana Elaine Becchetti?
Ծնողներհայր՝ Francis Whitmore?[1], մայր՝ Ellis Christense Johnsen?[1]
ԵրեխաներTina Whitmore?[1] և Sir Jason Whitmore, 3rd Baronet?[1]
Կայքperformanceconsultants.com
 John Whitmore Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծագում և կրթություն խմբագրել

Հայրը՝ պարոն Ֆրենսիս Հենրի Չարլթոն Դուգլաս Ուիթմորը, բարոնետ է։ Ջոն Ուիթմորը կրթություն է ստացել Իթըն քոլեջում, Թագավորական ռազմական ակադեմիայում՝ Սանդհերստում, և Կիրենչեստերայի գյուղատնտեսական քոլեջում (անգլ.՝ Cirencester Agricultural College)։ Հոր մահից հետո Ջոն Ուիթմորը ժառանգել է «Orsett Estate Company» ընկերությունը, որը գտնվում է Օրսեթ քաղաքում, Էսսեքսում՝ Մեծ Բրիտանիայում՝ ներառյալ Օրսեթ Հոլլ ընտանեկան կալվածքը։

Կարիերա խմբագրել

Սպորտային կարիերա խմբագրել

1961 թվականին Ջոն Ուիթմորը հաղթել է British Saloon Car Championship ավտոարշավը՝ BMC Mini Minor-ում։ 1963 թվականին այդ նույն ավտոարշավներում նա վերջնակետին է հասել երկրորդ Mini Cooper֊ով՝ զիջելով Ջեկ Սիրսուին (անգլ.՝ Jack Sears

Հինգ տարվա ընթացքում՝ 1959 թվականից մինչև 1966 թվականը, Ուիթմորը ելույթ է ունեցել նաև 24 ժամ Լե Մանա ավտոարշավում։ 1959 թվականին նա իր կարգում երկրորդն է ֆինիշել Lotus Elite֊ով։ 1965 և 1966 թվականներին նա հանդես է եկել Ford GT40֊ում և ստիպված եղել է դուրս գալ ավտոարշավից՝ տեխնիկական խնդիրների պատճառով։ 1966 թվականի վերջում Ուիթմորը վերջացրել է ավտոարշավորդի կարիերան։

Բիզնես կարիերա խմբագրել

Որպես ավտոարշավորդ ավարտելով ելույթը՝ Ջոն Ուիթմոր ղեկավարել է խոշոր ագրոարդյունաբերական համալիրը։ 1968 թվականին թողնելով բիզնեսը՝ ԱՄՆ֊ում ուսումնասիրել է հոգեբանություն, այդ թվում սովորել է Թիմոթի Հոլվիի մոտ։ Վերադարձել է Անգլիա, Ալպերուն հիմնադրել է թենիսի և դահուկի դպրոց, որտեղ սովորեցնելը հիմնված էր Թիմոթի Հոլվի «ներքին խաղեր»֊ի սկզբունքի վրա։

Դևիդ Ուաթեկորոնի և Դևիդ Հեմերիի հետ Ուիմթորը հիմնադրել է «Performance Consultants International» ընկերությունը, որը զբաղվում էր քոուչինգով և բիզնես-վերապատրաստումներով, որի ավագ գործընկերն ու ղեկավարը մինչ այսօր էլ մնում է Ոււթմորը։ Իր անձնական հաճախորդների մեջ եղել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Deloitte, PricewaterhouseCoopers, Barclays, Lloyd’s of London, Rolls-Royce, Բրիտանական ավիաուղիներ, Novo Nordisk, Roche։

Ուիթմորը զարգացրել է քոուչինգի մոդելը, որն ստացել է GROW անվանումը (Goal - նպատակ-գրավման նպատակի կարգ, կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկար, Reality -Իրականություն -այլ իրադրությունում կողմնորոշվել, Options/Opportunity -Ընտրություն -ստրատեգիական և այլընտրանքային ազդեծության տարբերակ, Will/What Next -Կամք -պահանջի, ռացիոնալիզմի ընտրություն՝ ինչ անել, ինչպես, ով պետք է դա կատարի)[3]։

Բրիտանական The Independent թերթը Ջոն Ուիթմորին անվանել է № 1 բիզնես մարզիչ[4]։

2007 թվականին ստացել է մրցանակ Միջազգային քոուչինգի ֆեդերացիայի նախագահի կողմից (ICF), որը նշում Է իր աշխատանքի ճանաչումը ամբողջ աշխարհում քոուչինգի առաջխաղացման մեջ[5]։ Պարոն Ջոն Ուիթմորը երկու գրքի հեղինակ է, որոնք նվիրված են քոուչինգին։ «Քոուչինգի մեծ էֆեկտիվություն» գիրքը թարգմանվել է 17 լեզուներով, և վաճառվել է 500 000 տպաքանակ օրինակ[4]։

Մատենագրություն խմբագրել

  • Джон Уитмор Внутренняя сила лидера. Коучинг как метод управления персоналом = Coaching for Perfomance: Growing Human Potential and Purpose. — М.: «Альпина Паблишер», 2012. — 312 с. — ISBN 978-5-9614-1972-6
  • Джон Уитмор Коучинг высокой эффективности. Новый стиль менеджмента, Развитие людей, Высокая эффективность = Coaching for Performance: GROWing People, Performance and Purpose. — М.: Международная академия корпоративного управления и бизнеса, 2005. — 168 с. — ISBN 5-98397-003-8
  • Sir John Whitmore, RAC Motoring Services Royal Automobile Club Superdriver: Discover the Joy of Driving. — R A C Publishing, 1988. — ISBN 978-0862110727

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 http://www.les24heures.fr/database-24h/FR/PAGE_24h_mans_pilote_lm.php?P1=1079
  3. Джон Уитмор, 2012, էջ 79
  4. 4,0 4,1 Институт Коучинга
  5. «Сайт ICF». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել