Ջոն Հենրի Օ′Հարա

ամերիկացի լրագրող

Ջոն Հենրի Օ′Հարա (անգլ.՝ John Henry O'Hara, հունվարի 31, 1905(1905-01-31)[1][2][3][…], Պոտսվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - ապրիլի 11, 1970(1970-04-11)[1][2][3][…], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[5][4]), ամերկյան գրող։ Առավել հայտնի է իր առաջին «Ժամադրություն Սամարայում» (անգլ.՝ Appointment in Samarra, 1934) վեպով և «Բաթերֆիլդ-8» (անգլ.՝ BUtterfield 8, 1935) հայտնի վեպերի հեղինակ[8]։

Ջոն Հենրի Օ′Հարա
Ծննդյան անունանգլ.՝ John Henry O'Hara
Ծնվել էհունվարի 31, 1905(1905-01-31)[1][2][3][…]
ԾննդավայրՊոտսվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Վախճանվել էապրիլի 11, 1970(1970-04-11)[1][2][3][…] (65 տարեկան)
Վախճանի վայրՓրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[5][4]
ԳերեզմանՓրինսթոնի գերեզմանատուն[6]
Մասնագիտությունսյունակագիր, սցենարիստ, վիպասան, լրագրող և գրող
Լեզուանգլերեն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆիագարայի համալսար
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԶավակներC. D. B. Bryan?

Կենսագրություն խմբագրել

Ջոն Հենրի Օ′Հարան ծնվել է Պոտսվիլլ փոքր քաղաքում, որը գտնվում է Փենսիլվանիա նահանգում։ 1934 թվականին, երբ Մեծ ճգնաժամի տարիներն էին, նրանց ընտանիքը սնանկացել է, իսկ հայրը՝ մահացել։ Այս հանգամանքը խոչընդոտել է Օ′Հարային ավարտել Եյլի համալսարանը, քանի որ չի կարողացել վճարել ուսման վարձը[9]։

Գրողի իր գործունեության ընթացքում գրել է տասնյակից ավելի վեպեր, պատմվածքներ և պիեսներ։

Մահացել է Փրինսթոն (Նյու Ջերսի)ում 1970 թվականին սրտանոթային հիվանդությունից։

Լրագրողական գործունեություն խմբագրել

Օ′Հարան որպես լրագրող աշխատել է մի քանի թերթերի հրատարակչություններում, փորձել է իր ուժերը որպես կինոքննադատ և ռադիոմեկնաբան։ Նյու Յորք գնալուց հետո սկսել է գրել հետևյալ ամենշաբաթյա թերթերի համար՝ New York Magazine, Time[10] և Collier′s Weekly[11]։ 1934 թվականին հրապարակել է իր առաջին վեպը՝ Տեսակցություն Սամարայում (Սամարան քաղաք է Իրաքում)։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է զինվորական լրագրող[12]։

«Հանդիպում Սամարայում» վեպ խմբագրել

«Հանդիպում Սամարայում» վեպը Օ′Հարայի առաջին և նրան ճանաչում բերած վեպն է։ Նկարագրում է միջին դասի ամերիկացիների կյանքը 1920-ական թվականներին։ Գրվել է 1934 թվականին։ Սկզբնական վերնագիրը եղել է «Դժոխային պուրակ»[13], սակայն վերանվանել է, երբ կարդացել է Սոմերսեթ Մոեմի «Շեպպի» (1933) երեք գործողությամբ պիեսը[14], որտեղ Մոեմը տրամաբանական շղթայով հիմնավորում է պիեսի միջով կարմիր թելով անցնող այն միտքը, որ անհնար է ճակատագիրը փոխել։ Օ′Հարան իր վեպը սկսում է հենց նույն տողերով, ինչով ավարտվում է Մոեմի պիեսը[15]

  Բաղդադում վաճառականը շուկա՝ մթերքի պաշար գնելու է ուղարկում իր ծառային։ Ծառան վերադառնում է գունատված և դողալով ասում է, որ շուկայում հրմշտոցի մեջ դիպել է մի կնոջ, երբ շրջվել է, տեսել է, որ Մահն է։ Մահը նրան սպառնալից ժեստ է արել։ Ծառան վաճառականից ձի է վերցնում, ու սլանում է Սամարա, որը 75 մղոն (125 կմ) հեռավորության վրա էր, որտեղ կարծում էր, որ Մահը նրան չի գտնի։ Վաճառականն այնուհետև գնաց շուկա, գտնավ Մահին և հարցրեց, թե ինչու է սպառնալից ժեստ արել։ Մահը պատասխանում է. «Դա սպառնալից ժեստ չէր, ես պարզապես անակնկալի եկա։ Ես զարմացած էի նրան Բաղդադում տեսնելու համար, քանի որ նրա հետ հանդիպումը պլանավորել եմ այսօր երեկոյան, Սամարայում»[15]։
- «Հանդիպում Սամարայում», Օ′Հարա
 

Օ′Հարան այս բնաբանով մատնանշել է վեպի գլխավոր հերոսուհու՝ Ջուլիանա Ինգլիշի մահվան անխուսափելիությունը։

2007 թվականին «Հանդիպում Սամարայում» վեպն ընդգրկվել է 20-րդ դարի 100 լավագույն անգլերեն վեպերի շարքում[16]։ 2011 թվականին գիրքը ներառվել է 1923 թվականից ի վեր անգլերեն գրված 100 լավագույն վեպերի ցանկում, որը կազմել է Թայմ ամսագիրը[17]։

Օ′Հարան որպես ֆիլմերի սցենարիստ խմբագրել

Օ′Հարան, բացի գեղարվեստական ստեղծագործություններից և լրագրողական աշխատանքներից, գրել է նաև ֆիլմերի սցենարներ։ 1940 թվականին գրել է Ջոուի բարեկամը վեպը, իսկ հետո գրել է նույնանուն մյուզիքլի լիբրետտոն, որը մեծ հաջողություն է ունեցել Բրոդվեյ (թատրոն)ում՝ Ջին Քելլիի գլխավոր դերակատարությամբ, իսկ 1957 թվականին էկրանավորվել է[18]։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Ֆրենկ Սինատրան և Ռիտա Հեյուորթը։

Մատենագրության ընտրանի խմբագրել

  • Հանդիպում Սամարայում, Appointment in Samarra — 1934
  • Գարնանային մոլեգնություն, Butterfield 8 — 1935
  • Բժշկի որդին, The Doctor′s Son and Other Stories — 1935
  • Ջոուի բարեկամը, Pal Joey — 1940
  • Կյանքի ծարավը, A Rage to Live — 1949
  • Ժամանակն է, որպեսզի հիշենք ամեն ինչ, Ten North Frederick — 1955
  • Տեսարան կտուրից, From the Terrace — 1958
  • Կեյպ-Կոդ հրվանդանի փարոսը, The Cape Cod Lighter — 1962
  • Լոկվուդի գործը, The Lockwood Concern — 1965
  • Ձմռան սպասումներով, Waiting for Winter — 1966
  • Գործիքը, The Instrument — 1967

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1970. — P. 1. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. 5,0 5,1 5,2 5,3 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  6. Find A Grave — 1996.
  7. https://www.nationalbook.org/national-book-awards/years/
  8. Jefferson, Margo (1995 թ․ հունվարի 18). «BOOKS OF THE TIMES; Reissues Of 2 Novels By O'Hara» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  9. «"Краткая биография Джона О'Хары". Литературная энциклопедия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. «"Биография Джон О'Хара". Энциклопедия Кругосвет». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
  11. «"John O'Hara Historical Marker". (անգլ.)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. «Compare Internet and TV Service Deals in Your Area». www.americantv.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  13. անգլ.՝ The Infernal Grove․ այս մասին հեղինակը գրել է վեպի 1952 թվականի հրատարակության նախաբանում։
  14. «Sheppey by Somerset Maugham (1933)». Books & Boots (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  15. 15,0 15,1 ««Свидание в Самарре», Джон О`Хара». archive.is (ռուսերեն). 2013 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին. {{cite web}}: Text "Readr – читатель двадцать первого…" ignored (օգնություն)
  16. «100 Best Novels». www.modernlibrary.com (անգլերեն). Modern Library. 2007. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  17. «The List». web.archive.org (անգլերեն). Appointment in Samarra (1934) by John O’Hara (Sept. ’14). 2016 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին. {{cite web}}: Text "101 Books. Time Magazine‘s Top 100 English-Speaking Novels Since 1923" ignored (օգնություն)CS1 սպաս․ այլ (link)
  18. «Приятель Джои». Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել