Ջոն Հարիսոն (մարտի 24 (ապրիլի 3), 1693, Foulby, Յորքշիր և Համբեր, Անգլիա - մարտի 24, 1776(1776-03-24)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն անգլ.՝ John Harrison), անգլիացի գյուտարար, ինքնուս֊ժամագործ։ Հայտնագործել է ծովային ժամանակաչափը, որը թույլ տվեց լուծել երկարատև ծովային ճամփորդությունների ժամանակ աշխարհագրական երկայնության ճշգրիտ որոշման խնդիրը։ Խնդիրը համարվում էր այնքան անլուծելի և անհրաժեշտ, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը 1714 թվականին մրցանակ նշանակեց այդ խնդրի լուծման համար 20 000 ֆունտ ստերլինգ[5][6] գումարի չափով, որը համարժեք է 4, 72մլն. դոլարին։ Հարիսոնը ընդունեց մարտահրավերը և 16 տարի անց կառուցեց ժամանակաչափի առաջին օրինակը և ստացավ այդ մրցանակը ու Կոպլի մեդալ։ Լուծման ապացույցը խլեց երկար տարիներ, վերջնական պարգևատրման հաշվարկը նա ստացավ 1773 թվականին[7], այդ ժամանակ նա արդեն 80 տարեկան էր։

Ջոն Հարիսոն
անգլ.՝ John Harrison
Դիմանկար
Ծնվել էմարտի 24 (ապրիլի 3), 1693
ԾննդավայրFoulby, Յորքշիր և Համբեր, Անգլիա
Մահացել էմարտի 24, 1776(1776-03-24)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԳերեզմանSt John-at-Hampstead
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունclockmaker, ճարտարագետ, աստղագետ, գյուտարար և դիզայներ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներWilliam Harrison?
Commons-logo.svg John Harrison Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Խարիսխի փախուստը, հորինել է Հարիսոնը

Ջոն Հարիսոնը ծնվել է Ֆոլբիում, Ուեստ Յորկշիրեում՝ Ուեյկֆիլդ քաղաքի կողքին։ Նա ստաղծագործի ընտանիքում ավագ որդին էր և փոքր տարիքից օգնում էր հորը այդ աշխատանքում[8]։ 1700 թվականին ընտանիքը տեղափոխվեց Լինքոլնշիր[9][10][11]։

Հարիսոնը ստացել է միայն սահմանափակ կրթություն, սակայն մանկուց ուներ մեծ հետաքրքրություն մեխանիկայի և ժամացույցների հանդեպ։ Նրա առաջին ժամացույցը, որի դետալները պատրաստված էին փայտից, նա հավաքել էր երբ 20 տարեկան էր։ Առաջին երեք ժամացույցները պահպանվել են մինչ մեր օրերը։

Երկար ժամանակ նա աշխատում էր իր կրտսեր եղբոր`Ջեյմսի հետ։ Նրանց առաջին նախագիծը եղել է աշտարակի ժամացույցը, որը ի տարբերություն այն ժամանակվա ժամացույցների չէր պահանջում քսուկ[9]։

1725 թվականին նա հայտնագործել ճոճանակի փոխհատուցման համակարգը (ճոճման տևողության վրա ազդող ջերմաստիճանի ազդեցության վերացման համար) միջուկով։ Գրինվիչի աստղադիտարանի տնօրեն Էդմունդ Հալլեյը խորհուրդ տվեց թագավորության գլխավոր ժամագործին` Ջորջ Հրեմին, որը շատ փորձարկումներից հետո ընդունեց Հարիսոնի համակարգը իր համակարգից ավելի հարմար։ 1730 թվականին Հարիսոնը կառուցեց իր ժամանակաչափի առաջին օրինակը, որը փորձարկված էր ծովային պայմաններում։

Հետագայում Հարիսոնը հասավ ժամանակաչափերի կառուցման բարձր աստիճանի, ինչի համար ստացավ Կոպլի մեդալ և 20 000 ֆունտ ստերլինգ պարգևատրում, որը Բրիտանական ծովակալությունը նշանակել էր դեռ 1714 թվականին ժամացույցի հայտնագործություն համար, որը թույլ էր տալիս որոշել նավի դիրքը ծովում մինչև 1° ճշգրտությամբ։ Վերականգնված ժամանակաչափերը H1, H2, H3 և H4 կարելի է տեսնել Գրինվիչյան աստղադիտարանում։ H1, H2 և H3 մինչ այսօր աշխատում են։ H4 գտնվում է պահպանության մեջ, քանի որ ի տարբերություն առաջին երեք ժամանակաչափերի պահանջում է քսուկ աշխատելու համար

Աշխարհագրական երկայնության որոշման խնդիրըԽմբագրել

Երկրի վրա տեղանքի երկայնությունը որոշում է զրոյական միջօրեականի հարաբերակցությամբ։ Երկայնությունը արտահայտվում է աստիճաններով, որոնք տատանվում են գլխավոր մերիդիանում 0°ից մինչև +180° դեպի արևելք և -180° դեպի արևմուտք։ Առաջարկված էին բազում լուծումներ՝ ճամփորդության ընթացքում աշխարհագրական երկայնությունը գտնելու համար, որպեսզի որոշվեր տեղանքը աշխարհի քարտեզի վրա։ Հիմնական միջոցները հիմնվում էին ժամանակի սահմանափակ համեմատությունը ժամանակի հետ որոշակի կետում։ Օրինակ` Գրինվիչում կամ Փարիզում[12]։ Այս մեթոդներից շատերը հիմնվում էին երկնային մարմինների աստղագիտական հետազոտությունների վրա, որոնցով կարելի է որոշել ժամը։

Սակայն Հարիսոնը որոշեց ուղիղ կերպով մոտենալ խնդրի լուծմանը` այնպիսի ժամացույցի ստեղծումով, որով կարելի է ճշգրիտ որոշել ժամը։ Այդպիսի ժամացույցի ստեղծման դժվարությունը կայանում էր ճշգրիտ ժամի պահպանումը ծովային երկար ճամփորդությունների, ջերմաստիճանային տարբեր պայմանների, ճնշման և խոնավության ժամանակ։ Շատ գիտնականներ, այդ թվում Նյուտոնը և Հյույգենսը կասկածում էին, որ կարելի է ստեղծել այդպիսի ժամացույց և մեծ հույսեր էին կապում աստղագիտական հետազոտությունների հետ[13]։ Սակայն ունենալով այդպիսի ժամացույց՝ կարելի է ցուցադրել դա կեսօրին Լոնդոնում ճամփորդության սկզբում, նաև հետագայում որոշել, թե որքան հեռու է գտնվում Լոնդոնից տվյալ տեղանքը, անկախ ճամփորդության հեռավորությունից։ Օրինակ` եթե ժամացույցը ցույց է տալիս, որ Լոնդոնում կեսգիշեր է, իսկ տեղական ժամանակով կեսօր, ապա տվյալ տեղանքը գտնվում է Երկրի հակառակ կետում 180°-ի վրա։

Դա կապված է այն բանի հետ, որ Երկիրը անընդհատ պտտվում է ու այդ պատճառով ճշգրիտ ժամը երկնային մարմնի դիրքի չափման ժամանակ այնպիսին ինչպիսին Արևն է, համարվում է անհրաժեշտություն նավի տեղանքի որոշման համար։ Այս տեղեկությունը հետագայում օգտագործվում է այդ տեղանքները հետագայում այցելելու համար երկար և միջին ճամփորդությունների ժամանակ։ Այդպիսի ճամփորդություններում պարբերաբար կուտակված սխալները նախկին չափագրումներում հաճախ բերում էին նավի խորտակմանը և նոր հայտնաբերված կղզիների և մայրցամաքների ափային գծերի ոչ ճշգրիտ անցկացմանը քարտեզի վրա։ Այդպիսի միջադեպի կանխումը այն դարաշրջանում, երբ առևտուրը և նավարկությունը աշխարհում վերելք էր ապրում, կրիտիկական էր տեխնոլոգիաների զարգացման և աշխարհագրական իրավիճակի հետևանքով։

ՀուշահամալիրներԽմբագրել

2008 թվականին Քեմբրիջում Սթիվեն Հոքինգի կողմից ներկայացված էր ժամացույց` նվիրված Ջոն Հարիսոնի հիշատակին։ Ժամացույցի մեջ օգտագործված էր «մորեխային» մեխանիզմ` կատարված հսկա մոդելի տեսքով, և կոչվում էր քրոնոֆագ[14]։

Ժամանակակից մշակույթումԽմբագրել

1995 թվականին հրատարակվել էր Դավի Սոբելի «Երկայնություն» գիրքը, որում նկարագրվում էր ժամանակաչափի հայտնագործման պատմությունը։ Հետագայում դա Ջոն Հարիսոնին բերեց մրցանակ։ Չնայած շատերը նշեցին պատմության չափազանց դրամատիզացումը։ Գիրքը դարձավ բեսթսելեր հայտնի գիտական գրքերի մեջ[6][15]։ 2000 թվականին գրքի հիման վրա նկարահանվեց պատմական հեռուստաֆիլմ՝ «Երկայնություն» անունով[16]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. Award winners : Copley MedalRoyal Society.
  5. «'Lone' longitude genius may have had help» (անգլերեն)։ New Scientist։ 2009-05-14։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին 
  6. 6,0 6,1 «Longitude pioneer was not a 'lone genius'» (անգլերեն)։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին 
  7. Andrewes, William J.H. The Quest for Longitude: The Proceedings of the Longitude Symposium. — Collection of Histroic Scientific; Illustrated edition edition, 1996. — С. 189—234. — ISBN 0964432900
  8. «Гаррисон, Джон»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  9. 9,0 9,1 «National Maritime Museum» (անգլերեն)։ Royal Museums Greenwich | UNESCO World Heritage Site In London։ 2015-08-20։ Վերցված է 2018-12-17 
  10. «Biography: John Harrison» (անգլերեն)։ royalnavalmuseum.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-03-ին։ Վերցված է 2019-11-93 
  11. Sobel, Dava Longitude: The True Story of a Lone Genius Who Solved the Greatest Scientific Problem of His Time. — New York: Penguin, 1995. — ISBN 0-14-025879-5
  12. «Time to make history» (անգլերեն)։ BBC News։ 1998-12-29։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին 
  13. «Longitude clock comes alive» (անգլերեն)։ BBC News։ 2002-03-11։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին 
  14. «Stephen Hawking to unveil strange new way to tell the time» (անգլերեն)։ The Telegraph։ 2008-09-14։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին 
  15. «How Britannia came to rule the waves» (անգլերեն)։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին 
  16. IMDB: Longitude

Արտաքին հղումներԽմբագրել