Ջոն Փոլ Քյուսաք (անգլ.՝ John Paul Cusack, հունիսի 28, 1966(1966-06-28)[1][2][3], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4][5]), ամերիկացի կինոդերասան։ Մեծ ճանաչում է ձեռք բերել 1977 թվականին «Սպանություն Գրոս Փոյնթում» և «Օդային բանտ» ֆիլմերում կատարած դերերով։

Ջոն Քյուսաք
անգլ.՝ John Cusack
Ծնվել էհունիսի 28, 1966(1966-06-28)[1][2][3] (57 տարեկան)
ԾննդավայրԷվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4][5]
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, Piven Theatre Workshop? և Evanston Township High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, բլոգեր, գրող, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, քիքբոքսեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Dick Cusack?
Պարգևներ և մրցանակներ
johncusack.net

Կենսագրություն խմբագրել

Ջոն Քյուսաքը ծնվել է 1966 թվականի հունիսի 28-ին, ԱՄՆԻլինոյս նահանգում։ Հայրը՝ Դիք Քյուսաքը, զբաղվում է գովազդային բիզնեսով, նկարահանել է վավերագրական ֆիլմեր (և նույնիսկ ստացել է «Էմմի»), և ինքն է նկարահանվել կինոյում (Կինոյում նկարահանվել է դեռ երեխա ժամանակից, իսկ ավելի ուշ կատարել է փոքր դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վազողը» և «Մինչ դու քնած էիր»)։ Մայրը, Նենսի Քյուսաքը (ի ծնե Էնն Փոլա Արոլան)՝ մաթեմատիկայի ուսուցչուհի էր։ Եղբայրը՝ Բիլլը և քույրերը՝ Էննը և Ջոանը գնացել են հոր հետքերով և դարձել են դերասան։

Երբ լրացավ Ջոնի երեք տարեկանը, Էնն կազմակերպում է մի պիես, որին մասնակցում է իր իսկ ընտանիքը։ Էննը Մոխորոտիկն էր, Ջոանը խաղում էր Մոխրոտի քրոջ դերը, Բիլլն արքայազն էր, իսկ Ջոնիին մնացել է շան դերը։

Լրանալով Ջոնի 8 տարեկանը, նա ընդունվում է թատերականը դպրոց, որտեղ դասավանդում էին ընտանիքի ընկերներ Բյորն ու Ջոնս Փիվենին։ Նույն դպրոցում սովորում էր նաև Էննը, Ջոանը, և Ջոնս Փիվենիի տղան, ով երկար տարիների ընթացքում եղել էր Ջոնի լավագույն ընկերը։ Հետևելով իր քրոջը, Ջոնը սովորում է դերասանական վարպետություն և հետագայում նույնիսկ խաղացել է Անտոն Չեխովի «Աղջիկը» պիեսի գլխավոր դերերից մեկը։ Հիմա Ջոնը խոստովանում է, որ ուզում էր դառնալ պրոֆեսիոնալ բեյսբոլիստ, և նույնիսկ չէր էլ մտածում, որ դառնալու է դերասան։

Փոքր տարիքում Ջոնը եղել էր շատ զվարթ երեխա, լի խանդավառությամբ, որը, ըստ իր ընկերներից մեկի պատմածի, «թույլ էր տալիս նրան դուրս գալ գրեթե ցանկացած իրավիճակից», և թեև նա տանել չէր կարողանում Էվանսթոնի Էլիտար դպրոցի ավագ դասարանների կյանքը, արհամարհում էր իշխանությունը և իրեն լքված զգում։ Չնայած դրան՝ ծնողների օգնությամբ 12 տարեկանում աշխատանքի է ընդունվել տեղական ռադիոկայանում, որտեղ կարդում էր գովազդային հայտարարություններ և փոխարինում տնօրենին։ 14 տարեկանում հանդես է գալիս թատրոնի շատ ներկայացումներում, որտեղ ստանում է «Փայլուն և անընդհատ իպրովիզներ կատարող դերասանի» հեղինակություն։

Քյուսաքը ամերիկացի չեմպիոն և դերասան Բեննի Ուրկիդեսի հետ զբաղվել է նաև քիքբռնցքամարով։ Այդ մարտարվեստի դիսցիպլինայում ունի սև գոտի։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1983 Կլաս Class Ռոսկո Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Լյուիս Ջոն Կարլինո Ժակլին Բիսետ,
Ռոբ Լոու,
Էնդրյու ՄակԿարտի,
Կլիֆ Ռոբերտսոն,
Ստյուարտ Մարգոլին
1984 Տասնվեց մոմեր Sixteen Candles Բրյուս Մելոդրամա,
Կատակերգություն
Ջոն Հյուզ Մոլի Ռինգուոլդ,
Ջասթին Գենրի,
Մայքլ Շոֆլինգ,
Խևիլենդ Մորիս,
Գեդե Վատանաբե
1984 Գրենդվյու, ԱՄՆ Grandview, U.S.A. Ջոնի Մեյն Դրամա Ռենդալ Կլայզեր Ջեյմի Լի Կյորտիս,
Ս. Թոմաս Հաուել,
Պատրիկ Սուեյզի,
Տրոյ Դոնախյու,
Ջենիֆեր Ջեյսոն Լի
1985 Բացարձակապես ճիշտ է The Sure Thing Ուոլտեր Գիբսոն Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Արկածային
Ռոբ Ռայներ Դաֆնա Զունիգա,
Էնտոնի Էդվարդս,
Բոյդ Գեյնս,
Տիմ Ռոբինս
1985 Ավելի լավ է մեռնել Better Off Dead... Լեյն Մելեր Մելոդրամա,
Կատակերգություն
Սևիջ Սթիվ Հոլանդ Դևիդ Օգդեն Ստայերզ,
Կիմ Դարբի,
Դեմիեն Սլեյդ,
Սկուտեր Սթիվենս
1985 Նեթի Գանի ճանապարհոդրությունը The Journey of Natty Gann Հարի Արկածային,
Ընտանեկան
Ջերեմի Կագան Մերեդիտ Սելենջեր,
Ջեդ,
Ռեյ Ուայզ,
Լեյնի Կազան
1986 Մի խելահեղ ամառ One Crazy Summer Հուփս ՄակԿան Մելոդրամա,
Կատակերգություն
Սևիջ Սթիվ Հոլանդ Դեմի Մուր,
Կերտիս Արմսթրոնգ,
Ուիլյամ Հիքի,
Ջո Ֆլաերտի
1986 Մնա ինձ հետ Stand by Me Դեննի Լաչանս Դրամա,
Արկածային
Ռոբ Ռայներ Ուիլ Ուիտոն,
Ռիվեր Ֆենիքս,
Կորի Ֆելդման,
Ջերի Օ’Կոնել,
Կիֆեր Սազերլենդ
1987 Կրնկակոխ հետապնդում Hot Pursuit Դեն Բարտլետ Կատակերգություն,
Արկածային
Սթիվեն Լիսբերգեր Ռոբերտ Լոջա,
Ջերի Սթիլլեր,
Վենդի Գազել,
Մոնտե Մարկեմ
1987 Հեռուստալուրեր Broadcast News զայրացած լրաբեր Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ջեյմս Լ. Բրուքս Ուիլյամ Հերտ,
Ալբերտ Բրուքս,
Հոլի Հանտեր,
Ռոբերտ Պրոսկի,
Լոիս Չայլզ
1987 Կոճ Tapeheads Իվան Ալեքսեեև Կատակերգություն Բիլ Ֆիշման Տիմ Ռոբինս,
Մերի Կրոսբի,
Կլու Գուլագեր,
Քետի Բոյեր
1988 Ութը խաղից դուրս են գալիս Eight Men Out George 'Buck' Weaver Դրամա,
Պատմական,
Սպորտային
Ջոն Սեյլզ Ջեյս Ալեքսանդր,
Գորդոն Կլեփ,
Դոն Հարվի,
Բիլ Իրվին
1989 Ասա ինչ-որ մի բան Say Anything... Լլոյդ Դոբլե Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քեմերոն Քրոու Այոնի Սկայ,
Ջոն Մահոնի,
Լիլի Թեյլոր,
Էմի Բրուքս
1989 Ստվեր ստեղծողները Fat Man and Little Boy Միշել Մերիման Դրամա,
Ռազմական,
Կենսագրական,
Պատմական
Ռոլանդ Ժոֆե Պոլ Նյուման,
Դուայտ Շուլց,
Բոնի Բեդելիա,
Լորա Դերն
1989 Էլվիսի պատմություն Elvis Stories Կորկի Կարճամետրաժ,
Կատակերգություն
Բեն Սթիլլեր Ջերեմի Պիվեն,
Ջեֆ Կան,
Էմի Սթիլլեր,
Գրանիվիլ’Դեննի’ Թոմպսոն
1990 Գրիֆտերները The Grifters Ռոյ Դիլոն Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Սթիվեն Ֆրիրզ Անժելիկա Հյուսթոն,
Աննետ Բենինգ,
Ժան Մանրո,
Ռոբերտ Վիմս
1991 Իրական գույներ True Colors Պիտեր Բարտոն Դրամա Հերբերտ Ռոս Ջեյմս Սպեյդեր,
Իմոջեն Ստաբբս,
Մենդի Պետինկին,
Ռիչարդ Ուիդմարկ
1991 Ստվերներ և մառախուղ Shadows and Fog ուսանող Ջեք Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական,
Դետեկտիվ
Վուդի Ալեն Վուդի Ալեն,
Միա Ֆերոու,
Ջոն Մալկովիչ,
Քետի Բեյթս
1991 Ճանապարհային առաքյալներ Roadside Prophets Կասպեր Դրամա,
Կատակերգություն,
Արկածային
Էբբի Վուլ Ջոն Դոու,
Դևիդ Էնտոնի Մարշալ,
Ժուդիթ Թուրման,
Բիֆ Յեջեր,
Սոնա Չավես
1993 Մարդկային սրտի քարտեզ Map of the Human Heart The Mapmaker Դրամա,
Մելոդրամա,
Արկածային,
Ռազմական
Վինսենտ Ուորդ Ջեյսոն Սկոթ Լի,
Robert Joamie,
Անն Պարիո,
Աննի Գալիպո,
Պատրիկ Բերգին
1993 Անվճար փողեր Money for Nothing Ջոեյ Կոյ Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Ռամոն Մենենդես Դեբի Մեյզար,
Մայքլ Մեդսեն,
Բենիսիո Դել Տորո,
Մայքլ Ռապապորտ
1993 – 2004 Ֆրեյզեր Frasier Գրեգ (հնչյունավորում) Սերիալ,
Կատակերգություն
Դևիդ Լի
Կելսի Գրեմեր
Պամելա Ֆրայման
Կելսի Գրեմեր,
Ջեյն Լիվզ,
Դևիդ Հայդ Պիրս,
Պերի Գիլպին,
Ջոն Մահոնի
1994 Փամփուշտներ Բրոդվեյի վրայով Bullets Over Broadway Դևիդ Շեյնe Դրամա,
Կատակերգություն
Վուդի Ալեն Դայեն Ուիսթ,
Ջենիֆեր Տիլի,
Չազ Պալմինտերի,
Մերի-Լուիզ Փարկեր
1994 Ճանապարհ դեպի Վելվիլ The Road to Wellville Չառլզ Օսինգ Դրամա,
Կատակերգություն
Ալան Փարկեր Էնտոնի Հոպկինս,
Բրիջիտ Ֆոնդա,
Մեթյու Բրոդերիկ,
Դենա Կարվի
1994 Թափառողը Floundering ՋիՍի Կատակերգություն Փիթեր ՄակԿարտի Ջեյմս ԼեԳրո,
Շակա,
Զանդեր Շլոս,
Նինա Սեմաշկո
1996 Քաղաքապետարան City Hall մայոր Քևին Կալհոուն Թրիլեր,
Դրամա
Հարոլդ Բեքեր Ալ Պաչինո,
Բրիջիտ Ֆոնդա,
Դեննի Այելո,
Մարտին Լանդաու
1997 Սպանություն Գրոս Փոինտում Grosse Pointe Blank Մարտին Քյու. Բլանկ Մարտական,
Թրիլեր,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Ջորջ Էրմիտաժ Միննի Դրայվեր,
Ալան Արկին,
Դեն Էյկրոյդ
1997 Օդային բանտ Con Air ԱՄՆ-ի մարշալ Վինս Լարկին Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Սայմոն Ուեսթ Նիկոլաս Քեյջ,
Ջոն Մալկովիչ,
Վինգ Ռեյմս,
Մայկելտի Ուիլյամսոն
1997 Իսթվուդն Իսթվուդի մասին Eastwood on Eastwood պատմող Փաստագրական,
Կենսագրական
Ռիչարդ Շիկել Քլինտ Իսթվուդ
1997 Անաստասիա Anastasia Դիմիտրի (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Երաժշտական,
Ֆենտեզի,
Դրամա,
Արկածային,
Ընտանեկան
Դոն Բլուտ
Գարի Գոլդման
Մեգ Ռայան,
Կելսի Գրեմեր,
Քրիստոֆեր Լլոյդ,
Խենկ Ազարիա
1997 Կեսգիշերը բարու և չարի այգում Midnight in the Garden of Good and Evil Ջոն Կելսո Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական,
Դետեկտիվ
Քլինտ Իսթվուդ Քևին Սպեյսի,
Ջեք Թոմփսոն,
Իրմա Պ. Հոլ,
Ջուդ Լոու
1997 Դժոխային տաքսի Chicago Cab սարսափելի մարդ Դրամա,
Կատակերգություն
Մերի Ցիբուլսկի
Ջոն Տինտորի
Ջիլիան Անդերսոն,
Ջոն Սի Ռայլի,
Ջուլիաննա Մուր,
Լորի Մետկաֆ
1998 Ամեն ինչ հորս մասին This Is My Father Էդի Շարպ Դրամա,
Մելոդրամա
Պոլ Քուին Ջեյմս Կաան,
Ջեյկոբ Տիրնի,
Կոլմ Մինի,
Մորիա Դիդի,
Սյուզեն Ալմգրեն
1998 Тонкая красная линия The Thin Red Line Capt. John Gaff Դրամա,
Ռազմական
Տերենս Մալիկ Շոն Պենն,
Ջեյմս Կևիզել,
Բեն Չապլին,
Նիկ Նոլտի,
Էդրիան Բրոուդի
1999 Ջեք Բուլ The Jack Bull Միռլ Ռեդինգ Վեստեռն Ջոն Բեդեմ Ջոն Գուդմեն,
Լ. Կ. Ջոնս,
Միրանդա Օթո,
Ջոն Կ. ՄակԳինլի
1999 Ղեկավարելով թռիչքները Pushing Tin Նիկ Ֆալզոն Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Մայկ Նյուել Բիլի Բոբ Տորնտոն,
Քեյթ Բլանշեթ,
Անջելինա Ջոլի,
Ջեյք Ուեբեր
1999 Օրորոցը կօրորվի Cradle Will Rock Նելսոն Ռոքֆելեր Դրամա Տիմ Ռոբբինս Հենկ Ազարիա,
Ռուբեն Բլադես,
Կերի Էլվիս
1999 Լինելով Ջոն Մալկովիչ Being John Malkovich Կրեգ Շվարց Ֆենտեզի,
Դրամա,
Կատակերգություն
Սպայկ Ջոնզ Քեմերոն Դիաս,
Քեթրին Կիներ,
Ջոն Մալկովիչ,
Նեդ Բելամի
2000 Բարձրագւոյն հավատարմություն High Fidelity Rob Gordon Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
музыка
Սթիվեն Ֆրիրզ Ջեք Բլեք,
Լիզա Բոնե,
Ջոել Կարտեր
2001 Ամերիկայի սիրելիները America's Sweethearts Էդի Թոմաս Մելոդրամա,
Կատակերգություն
Ջո Ռոտ Ջուլիա Ռոբերտս,
Քեթրին Զետա-Ջոնս,
Բիլի Քրիստալ,
Հենկ Ազարիա
2001 Կանխազգացում Serendipity Ջոնաթան Թրեյգեր Մելոդրամա,
Կատակերգություն
Փիթեր Չելսոմ Քեյթ Բեքինսեյլ,
Ջերեմի Պիվեն,
Բրիջետ Մոյնեհեն,
Յուջին Լևի
2002 Մաքս Max Մաքս Ռոտման Դրամա,
Ռազմական
Մեննո Մեյես Նոա Թեյլոր,
Լիլի Սոբեսկի,
Մոլի Փարկեր,
Ուլրիխ Թոմսեն
2003 Իդենտիֆիկացում Identity Էդ Թրիլեր,
Դետեկտիվ
Ջեյմս Մենգոլդ Ռեյ Լիոթա,
Ամանդա Փիթ,
Ջոն Հոուքս,
Ալֆրեդ Մոլինա
2003 Վարկած փողի դիմաց Runaway Jury Նիկոլաս Իստեր Թրիլեր,
Դրամա
Գերի Ֆլեդեր Ջին Հեկմեն,
Դասթին Հոֆման,
Ռեյչել Ուայզ,
Բրյուս Դևիսոն
2005 Սերը շների նկատմամբ պարտադիր է Must Love Dogs Ջեյք Մելոդրամա,
Կատակերգություն
Գարի Դևիդ Գոլդբերգ Դայան Լեյն,
Էլիզաբեթ Պերկինս,
Քրիստոֆեր Պլամեր,
Դերմոտ Մալրունի
2005 Սառցե բերք The Ice Harvest Չառլի Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Հարոլդ Ռեմիս Բիլի Բոբ Տորնտոն,
Լարա Ֆիլիպս,
Բիլ Նոուբլ,
Բրեդ Սմիթ
2005 Պայմանագիր The Contract Ռեյ Կին Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Բրյուս Բերեսֆորդ Մորգան Ֆրիման,
Ջեմի Անդերսոն,
Էլիս Կրայջ,
Մեգան Դոդս
2007 Գրեյսն այլևս մեր հետ չէ Grace Is Gone Ստենլի Ֆիլիպս Դրամա Ջեյմս Ս. Ստրաուզ Էմիլի Չերչիլ,
Ռեբեքա Սպենս,
Ջենիֆեր Տայլեր,
Սյուզեն Մեսինգ
2007 1408 1408 Մայք Էլսին Սարսափ,
Թրիլեր
Միկաել Հոֆսթրյոմ Սեմյուել Լ. Ջեքսոն,
Մերի ՄակԿորմակ,
Թոնի Շելուբ,
Պոլ Բիրչարդ
2007 Երեխան Մարսից Martian Child Դավիդ Դրամա,
Ընտանեկան
Մեննո Մեյես Բոբի Կոուլմեն,
Ամանդա Փիթ,
Սոֆի Օկոնեդո
2008 Պատերազմ, կազմակերպություն War, Inc. Հաուզեր Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն
Ջոշուա Սեֆտել Հիլարի Դաֆ,
Մարիսա Թոմեյ,
Դեն Էյկրոյդ
2008 Իգոր Igor Իգոր (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Ընտանեկան
Էնթոնի Լեոնդիս Սթիվ Բուշեմի,
Շոն Հեյս,
Մոլի Շեննոն,
Մայլին Կլաս
2009 2012 2012 Ջեքսոն Կուրտիս Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Արկածային
Ռոլանդ Էմերիխ Ամանդա Փիթ,
Չիվետել Էջիոֆոր,
Տենդի Նյուտոն,
Օլիվեր Պլաթ
2010 Ժամանակի մեքենան ջակուզիի մեջ Hot Tub Time Machine Ադամ Ֆանտաստիկ,
Կատակերգություն
Սթիվ Պինկ Կլարկ Դյուկ,
Կրեյգ Ռոբինսոն,
Ռոբ Կորդրի,
Սեբասթիան Ստեն
2010 Շանհայ Shanghai Պոլ Սոամե Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Դետեկտիվ,
Ռազմական
Միկաել Հոֆսթրյոմ Գուն Լի,
Չոու Յուն Ֆատ,
Դևիդ Մորս,
Քեն Վատանաբե
2011 Գործարան The Factory Մայք Ֆլետչեր Թրիլեր,
Քրեական,
Դետեկտիվ
Մորգան Օ’Նիլ Ջենիֆեր Կարպենտեր,
Մեյ Ուիտման,
Մայքլ Տրևինո,
Դալաս Ռոբերտս
2012 Ագռավ The Raven Էդգար Ալան Պո Թրիլեր,
Դետեկտիվ
Ջեյմս ՄակՏիգ Լյուկ Էվանս,
Էլիս Իվ,
Բրենդեն Գլիսոն,
Քևին ՄակՆելի
2012 Թերթավաճառ տղան The Paperboy Հիալարի Վան Ուեթեր Թրիլեր Լի Դենիելս Մեթյու Մակքոնահի,
Զակ Էֆրոն,
Նիկոլ Քիդման,
Մեյսի Գրեյ
2012 Ուրախազավր Ռեքս Partysaurus Rex (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Մարկ Ա. Ուոլշ Ուոլես Շոուն,
Թոմ Հենքս,
Տիմ Ալեն,
Տիմոտի Դալտոն
2012 Թվային հեռուստատեսություն The Numbers Station Էմերսոն Թրիլեր Կասպեր Բարֆոեդ Մալին Ակերման,
Լիամ Կաննինգեմ,
Հաննա Մյուրեյ,
Լյուսի Գրիֆիտս
2013 Սառած հող The Frozen Ground Ռոբերտ Հանսեն Թրիլեր Սքոթ Ուոլկեր Նիկոլաս քեյջ,
Ֆիֆտի Սենտ,
Վանեսա Էնն Հաջենս,
Ռադա Միտչել
2013 Մենք կենդանիներ չենք No somos animales Տոնի Կատակերգություն Ալեխանդրո Ագրեսթի Պոլ Հիփ,
Լյուցիա Զոլա,
Ալեխանդրո Ագրեսթի,
Հուանա Վյալե
2013 Մեծահասակ աշխարհ Adult World Ռետ Բիլինգս Կատակերգություն Սքոթ Կոֆի Էմմա Ռոբերտս,
Արմանդո Ռիսկո,
Շեննոն Մարի Վուդվորդ,
Քրիս Ռիգգի
2013 Ծառայապետ The Butler Ռիչարդ Նիքսոն Դրամա Լի Դենիելս Ալեքս Պեթիֆեր,
Ռոբին Ուիլյամս,
Ալան Ռիկման,
Ջեյմս Մարսդեն
2013 Մոթել Motel Ջեք Թրիլեր,
Քրեական
Դավիդ Գրովից Ռոբերտ Դե Նիրո,
Դոմինիկ Պյորսել,
Քրիսպին Գլովեր,
Մարտին Կլեբե
2013 Ձառավոր վերջաբան Grand Piano Թրիլեր Էուջենիո Միրա Էլայջա Վուդ,
Կերի Բիշե,
Ալեն Լիչ,
Տեմսին Էգերտոն
Օդային տարածություն Airspace (ասեկոսեներ) Մարտական,
Թրիլեր,
Դրամա

Պրոդյուսեր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1997 Սպանություն Գրոս Փոինտում Grosse Pointe Blank
1997 Դժոխային տաքսի Chicago Cab
1999 Ջեք Բուլ The Jack Bull
2000 Բարձրագույն հավատ High Fidelity
2002 Երբեք դուրս մի արի նավակի միջից Never Get Outta the Boat
2002 Մաքս Max
2007 Գրեյսն այլևս մեր հետ չէ Grace Is Gone
2008 Լայնամասշտաբ խաղ War, Inc.
2010 Ժամանակի մեքենան ջակուզիի մեջ Hot Tub Time Machine
2013 No somos animales

Սցենարիստ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1994 Թափառողը Floundering
1997 Սպանություն Գրոս Փոինտում Grosse Pointe Blank
2000 Բարձրագույն հավատ High Fidelity
2008 Լայնամասշտաբ խաղ War, Inc.
2013 No somos animales

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել