Ջոն Բայ
Փոխգնդապետ Ջոն Բայ, անգլ.՝ John By (օգոստոսի 7, 1779, Լամբեթ, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - փետրվարի 1, 1836, Frant, Wealden, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի ռազմային ինժեներ, որի գլխավոր նվաճումը եղել է Րիդոյի ջրանցքը: Այդ ջրանցքի կողքին կառուցվել է Բայտայուն քաղաքը, իսկ հետագայում Օտավա անվան տակ դարձել է Կանադայի մայրաքաղաքը[1]: Նա նաև հայտնի է Գնդապետ Բայ մականունով:
Ջոն Բայ | |
---|---|
![]() | |
օգոստոսի 7, 1779 - փետրվարի 1, 1836 (56 տարեկան) | |
Ծննդավայր | Լամբեթ, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահվան վայր | Frant, Wealden, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն |
Զորատեսակ | Բրիտանական բանակ և ինժեներական զորքեր |
Կոչում | գնդապետ և փոխգնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Նապոլեական պատերազմներ |
Ծնվել է 1779 թվականին Լամբետ քաղաքում (հիմա Լոնդոնի տեղամասերից է): Սովորել է Թագավորական ռազմային ակադեմիայում, որը գտնվում է Վուլվիչ քաղաքում: 1799 թվականի օգոստոսի 1-ին ստացել է սպային կոչում թագավորական հրետանիում, բայց այդ նույն թվականի օգոստոսի 20-ին տեղափոխվել է ինժեներական բանակ: 1802 թվականին տեղափոխվել է Կանադա, որտեղ մասնակցել է Քվեբեկ քաղաքի շինարարությանը և Սուրբ Լարվենտիա գետի բարելավմանը: Նապոլեական պատերազմի տարիներին վերադարձել է Եվրոպա, որտեղ 1811-1815-ական թվականներին ծառայել է Վելինգտոնի մոտ:
Պատմերազմների վերջանալուց հետո հեռացել է պաշտոնից, բայց 1826 թվականին, լինելով շատ լավ ինժեներ, ուղարկվել է Կանադա, որպեսզի կառավարի Րիդո ջրանցքի կառուցումը: Քանի որ ջրանցքի սկիզբը գտնվում էր մարդկանց կողմից չուսումնասիրված տարածքում՝ Օտավա գետի ափի մոտ, նրա առաջին խնդիրն այն էր, որ նա պետք է այդ տարածքը հասանելի դարձներ իր աշխատակիցների համար: Քաղաքը անվանեցին Բայտայուն նրա անվան օրոք, իսկ հետագայում անվանափոխվեց Օտավա, և դարձավ Կանադայի մայրաքաղաք:
Րիդոյի ջրանցքից բացի, 1828 թվականին Բայը նախագծել է Դաշինքի կամուրջը, որը միացնում էր Բայտաունը լքված Րայտասուն բնակավայրի (հետագայում Հալլ սեկտորի Գատինո քաղաք) հետ, որը նախագծել էր Ֆիլեմոն Րայտը: Հիմա այդ կամրջի տեղում գտնվում է Շոդյերի կամուրջը:
Ջրանցքի կառուցումը ավարտվել է կառուցումը սկսելուց 6 տարի անց և համարվել է իր ժամանակի ինժեներական ձեռքբերումը: Սակայն Բային նորից կանչում են Լոնդոն անհիմն մեղադրանքով: Պառլամենային հետազոտությունը ամբողջությամբ արդարացրեց Բային, սակայն նրա ռեպուտացիան խարխլված էր, և Բայի աշխատանքը ջրանցքի հետ կապված օֆիցյալ չընդունվեց[2]: Բայը մահացել է 1836 թվականին և թաղվել է Արևելյան Սուսեկսի Ֆրենտ գյուղում, որը գտնվում էր Անգլիայի հարավ-արևելքում:
Օգոստոսի առաջին երկուշաբթին նշվում է Օտավա քաղաքում որպես Գնդապետ Բայի օր: Այդ օրը համարվում է ոչ աշխատանքային օր է քաղաքում:
ԺառանգությունԽմբագրել
Ջոն Բայի օրոք անվանվել են:
- Բայուորդի շուկա — Օտավայի կուլտային տարածք Լոուերատուն քաղաքում
- Արձան, որը կառուցվել է 1971 թվականին Մեյջորս Հիլ այգում
- Գնդապետ Բայի անունով միջնակարգ դպրոց, որը գտնվում է Գլոստեր համայնքում
- Գնդապետ Բայի մայրուղին (en:Colonel By Drive) Պառլամենտից Րիդո ջրանցքի և Շատո Լյորե ջրվեժի կողքին
- Օտավայի համալսարանի կորպուսներից մեկը
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.thecanadianencyclopedia.com/index.cfm?PgNm=TCE&Params=A1ARTA0001141 Canadian Encyclopedia
- ↑ Legget Robert (1955)։ Rideau Waterway։ Toronto: University of Toronto Press։ էջեր 64