Ջոնն Կազա՛լե

ամերիկացի դերասան

Ջոնն Հո՛լանդ Կազա՛լե ( անգլ.՝ John Holland Cazale, օգոստոսի 12, 1935(1935-08-12)[1], Revere, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 13, 1978(1978-03-13)[1] կամ մարտի 12, 1978(1978-03-12)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան[3]։ Նա իր դերասանական գործունեությունը սկսել է 1962 թվականին՝ նկարահանվելով «Ամերիկյան ճանապարհ» կարճամետրաժ ֆիլմում։ 1972 թվականին «Կնքահայրը» ֆիլմում խաղացել է Ֆրեդո Կորլեոնեի դերը, որը նրան համաշխարհային համբավ է բերել։ Դրան հաջորդել են ևս մի քանի հաջող դերեր, այդ թվում՝ Սելին՝ «Շան կեսօր» դրամայում. այդ դերի համար դերասանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի[4]։ Կազալեն շարունակել է նկարահանվել նույնիսկ թոքերի մահացու քաղցկեղով հիվանդ ժամանակ։ Ֆիլմարտադրության մեջ նրա վերջին աշխատանքը եղել է «Եղջերուների որսորդը» ֆիլմը։

Ջոնն Կազա՛լե
Ծնվել էօգոստոսի 12, 1935(1935-08-12)[1]
ԾննդավայրRevere, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էմարտի 13, 1978(1978-03-13)[1] (42 տարեկան) կամ մարտի 12, 1978(1978-03-12)[2] (42 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԲոստոնի համալսարան, Օբերլինի քոլեջ, Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ և Buxton School?
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Կազալեն ծնվել է Մասաչուսեթս նահանգի Ռևիրե քաղաքում[5]։ Նրա մայրը՝ Սեսիլիա Հոլանդը, ամերիկական ծագմամբ իռլանդուհի է եղել, իսկ հայրը՝ Ջոնն Կազալեն, որը իտալական արմատներ է ունեցել, ածուխի մեծածախ վաճառող է եղել ։ Նա ունեցել է ավագ քույր՝ Քեթրին անունով (1931 թվականի մայիսի 28 - 2000 թվականի փետրվարի 2), և կրտսեր եղբայր՝ Սթիվեն անունով։ Կազալեի հայրը հազվադեպ է տանը եղել․ նա երկարատև ճանապարհորդություններ է կատարել Նոր Անգլիայում։ Ջոննը դերասանական կրթություն է ստացել Օբերլինի քոլեջում և Բոստոնի համալսարանում։ Ուսումն ավարտելուց հետո նա տեղափոխվել է Նյու Յորք և առաքիչ աշխատել «Standart Oil» ընկերությունում, որտեղ հանդիպել է Ալ Պաչինոյին։ Ավելի ուշ Պաչինոն հիշում էր. «Երբ ես տեսա Ջոննին, նա ինձ շատ հետաքրքրեց... նա բոլորի ուշադրության կենտրոնում էր։ Ջոննին միշտ կարողանում էր իրեն ճիշտ ներկայացնել (անգլ.՝ When I first saw John, I instantly thought he was so interesting,...Everybody was always around him because he had a very congenial way of expressing himself)։ Մասաչուսեթս նահանգի Պրովիլստաունի կոմունալ տանը բնակվելիս նրանք խաղացել են Իսրաիլ Հորովիցի «Հնդիկն ուղևորվում Է Բրոնքս» պիեսում, որի համար արժանացել են «Obie Awards» մրցանակին։ Երիտասարդ դերասանը փորձերի ընդմիջումների ժամանակ առաքիչ, սուրհանդակ, լուսանկարիչ և տաքսու վարորդ է աշխատել։ Այդ ժամանակ էլ նա «N. Y. P. D.» հեռուստասերիալում (Тhe Peep Freak էպիզոդ) իր գործունեության մեջ միակ հեռուստատեսային դերն է խաղացել, որտեղ կատարել է Թոմ Էնդրյուսի դերը։

Ավելի ուշ Կազալեն ևս մեկ «Obie» մրցանակ է շահել՝ «Գծեր» բեմադրության մեջ Հորովիտցայի դերի համար, որտեղ նրան նկատել է Ֆրեդ Ռուսը՝ «Կնքահայրը» ֆիլմի քասթինգի օգնականը։ Որոշ ժամանակ անց Ռուսը Կազալեի թեկնածությունն է առաջարկել ֆիլմի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլային։ Մինչ այդ Ջոննը նկարահանվել էր միայն 1962 թվականի «Ամերիկյան ուղի» կարճամետրաժ ֆիլմում, որը կրճատվել է Մարվին Սթարքմանի կողմից[6]։

ԳործունեությունԽմբագրել

Ջոնն Կազալեն հաջողությամբ է անցել փորձերը և 1972 թվականին մեծ էկրանի վրա առաջին անգամ հայտնվել է «Կնքահայրը» ֆիլմի Ֆրեդո Կորլեոնեյի դերում, որտեղ խաղացել է նաև իր հին ընկերը՝ Ալ Պաչինոն, որին նա օգնել էր անցնել քասթինգը։ Չնայած աշխատանքի բարդությանը և նկարահանումների ժամանակ առաջացած խնդիրներին, ֆիլմը գերազանցել է հավաքագրումների ռեկորդները, ինչի շնորհիվ Պաչինոն, Կազալեն և ֆիլմի մի քանի այլ դերասաններ մեծ հանրաճանաչություն են ձեռք բերել։ Առաջին մասում նա կատարել է Ֆրեդոյի՝ դոն Վիտոյի և Կարմելի Կորլեոնեի միջնեկ որդու դերը, որը իր եղբայրներից ավելի թույլ բնավորություն ուներ։ Նա փայլուն կերպով կատարել է իր դերը՝ էկրանի վրա ստեղծելով «անօգնական անհաջողակի» կերպար։ Արդյունքում ֆիլմը մեծ հաջողության է հասել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում։

Կոպպոլայի ռեժիսուրայի, նշանավոր դերասանների խաղի և հրաշալի սցենարի համադրությունը ֆիլմին հաջողություն է ապահովել և՛ կինոքննադատների, և՛ հասարակ հանդիսատեսի շրջանում։ 1974 թվականին Ջոննը Կոպպոլայի «Զրույց» ֆիլմում կատարել է Սթենի՝ գլխավոր հերոս Հարրի Կոուլի օգնականի և ընկերոջ դերը (Հարրիի դերում նկարահանվել է Ջին Հեքմենը)։

Ֆիլմի սցենարը Կոպպոլան գրել էր դեռ 1966 թվականին, սակայն միայն «Կնքահայրը» ֆիլմի կոմերցիոն հաջողությունից հետո է նրան հաջողվել մեկնարկել իր «երազանքների ֆիլմի» նկարահանումները։ «Կնքահայրը» ֆիլմում Կազալեի հետ աշխատելուց հետո նա իր ֆիլմի Սթենի դերը գրել է հենց նրա համար։ «Զրույցի» նկարահանումներից հետո Կոպպոլան ձեռնամուխ է եղել «Կնքահայրը» ֆիլմի շարունակության նկարահանումներին, որտեղ Ֆրեդոյի դերը կրկին պետք է խաղար Ջոննը։ Ռիչարդ Շեպարդը այնուհետև այդ դերի մասին ասել է․ «Բոլորը Ջոննին ճանաչում էին որպես Ֆրեդո, բայց ոչ ոք չգիտեր նրա անունը» (անգլ.՝ Everybody knows John as Fredo, but nobody knows his name): Չնայած «Զրույցը» և «Կնքահայրը 2»-ը քննադատների կողմից նույն գնահատականն են ստացել, սակայն «Օսկար» մրցանակի արժանացել է «Կնքահայրը 2»-ը՝ լավագույն ֆիլմ անվանակարգում, իսկ «Զրույցը» ստացել է Կաննի կինոփառատոնի երկու մրցանակ («Ոսկյա արմավենու ճյուղ» և Էկումենիկ ժյուրիի հատուկ հիշատակում)։

Կազալեն Պաչինոյի հետ կրկին խաղացել է 1975 թվականի «Շան կեսօր» ֆիլմում։ Սցենարիստ Ֆրենկ Փիրսենն ասել է. «Ֆիլմում նկարահանվել են բազմաթիվ դերասաններ, որոնց հետ Ալ Պաչինոն աշխատել է Նյու Յորքում, ներառյալ Ջոնն Կազալեն, որը նրա մտերիմ ընկերն էր ու «Կնքահայրը» ֆիլմի գործընկերը (անգլ.՝  the film had been cast with many of the actors that Al Pacino had worked with in New York, including John Cazale, who was a close friend and collaborator in The Godfather)։ Սելի դերի համար Ջոննը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր անվանակարգում։ Սիդնի Լյումետը, հիշելով ֆիլմի նկարահանումները, այսպես է , մեկնաբանել ֆիլմում Կազալեի դերը․

  Սցենարով Կազալեի դերը խորամանկ փողոցային տղայի կերպար էր։ Բայց Ալ Պաչինոն մոտեցել է ինձ և ասել․ «Սիդնի, խնդրում եմ, այդ դերը տուր Կազալեին»։ Իսկ երբ ներս եկավ Ջոննը, ես շփոթված մտածեցի․ «Ալը հավանաբար խելագարվել է», — այդ երիտասարդը 30-32 տարեկանի տեսք ուներ, ինչը ամենավերջին բանն էր, որ նա կցանկանար այդ դերի համար։ Բայց Ալը լավ էր գլուխ հանում դերասաններից և ես դեռ նրան չէի տեսել «Կնքահայրը» ֆիլմում։ Այնուհետև ներս եկավ Կազալեն և սկսեց կարդալ իր տեքստը․ ես ցնցված էի։

Ես սիրում եմ Կազալեի խաղի խոր տխրությունը։ Չգիտեմ, որտեղից է այն ծագել․ ես չեմ սիրում խառնվել ինձ հետ աշխատող դերասանների անձնական կյանքին, բայց, Աստված իմ, նրա տխրությունը ամեն կադրում իր հետ է։ Դա վերաբերում է ոչ միայն այս ֆիլմին, այլև «Կնքահայր 2»-ին։ Երբ տեսարաններից մեկի նկարահանման ժամանակ Ալ Պաչինոն նրան հարցրել է․ «Ո՞ր երկիր կուզենայիր գնալ», Կազալեն՝ երկար մտածմունքներից հետո պատասխանել է․ «Վայոմինգ»։ Դա ինձ համար ֆիլմի ամենաուրախ և միևնույն ժամանակ ամենատխուր տողն էր, որը դարձավ իմ ամենասիրելին, քանի որ ըստ սցենարի նա պետք է ոչինչ չպատասխաներ։ Ես ծիծաղս չկարողացա զսպել և գրեթե փչացնում էի տեսարանը իմ բարձր քրքիջով․․․ բայց դա հիանալի էր, հիանալի։

 


Ալ Պաչինոն ավելի ուշ այսպես է մեկնաբանել նրանց համագործակցությունը և ֆիլմի նկարահանումները. «Ջիննի հետ աշխատելը հիանալի էր, քանի որ նա ամբողջովին կլանվում էր դերերով։ Նա այնքան շատ հարցեր էր տալիս, որ պարզապես անկրկնելի էր։ Դժվար էր Ջոննին ընդգրկել ֆիլմում, սակայն երբ Սիդնին փորձերի ժամանակ տեսավ նրա համատեղ աշխատանքը ինձ հետ, ամեն ինչ հիանալի ստացվեց» (անգլ.՝ It's great working with John because he has a way of getting involved — in the whole thing, in the characters. He asks so many questions - he was just brilliant. It was tough to sell Johnny, but once Sidney got to see him read, and work with me, it turned out great

Կազալեն խաղացել է նաև Ռոբերտ դե Նիրոյի և իր ապագա կնոջ՝ Մերիլ Սթրիփի հետ, որին նա հանդիպել է 1976 թվականին, երբ երկուսն էլ աշխատել են «The Public Theater»-ում Ուիլյամ Շեքսպիրի «Չափավոր միջոցը» պիեսի բեմադրության վրա, որտեղ նա խաղացել է Անջելոյի դերը։ Բնութագրական է Մել Գուսսոուի կարծիքը, որը հրապարակվել է «Նյու Յորք Թայմս» ամսագրում․ «Պարոն Կազալեն, որը սովորաբար տարօրինակ և թույլ անհաջողակների դերեր է խաղացել, ինչպես «Կնքահայրում», այստեղ մարմնավորում է շատ ավելի կոշտ, հանգիստ և իշխող Անջելոյի դերը» (անգլ.՝ Mr Cazale, often cast as a quirky, weak outsider, as in The Godfather, here demonstrates sterner mettle as a quietly imperious Angelo

Մերիլ Սթրիփի և Ջոննի հարաբերությունները չեն սահմանափակվել միայն բեմում համագործակցելով և արագ վերաճել են սիրո։ Կազալեն օգնել է Մերիլին նրա գործունեության ընթացքում։ 1977 թվականին նա օգնել է դեր ստանալ «Ջուլիա» ֆիլմում, իսկ հետո նաև անցնել Մայքլ Չիմինոյի «Եղջերուների որսորդը» ֆիլմի քասթինգում։ Մոտավորապես այդ ժամանակ Ջոննին մահացու քաղցկեղ են ախտորոշել։ Չնայած հիվանդությանը, Մայքլ Չիմինոն Ջոննին վերցրել է «Եղջերուների որսորդը» ֆիլմի երկրորդական պլանի դերի համար, Իսկ Ջոնն իր հերթին համաձայնել է նկարահանվել, պայմանով, որ նրա մասնակցությամբ բոլոր տեսարանները նկարահանվեն առանց հետաձգելու, քանի դեռ հիվանդությունը շատ չի խորացել։

Իր վերջին ֆիլմում Կազալեն իր տարիքից ավելի ծեր տեսք է ունեցել։ Ստուդիան նկարահանումների ժամանակ խնդրել է Չիմինոյին փոխարինել դերասանին, սակայն որոշիչ խոսքը գլխավոր դերակատարինն է եղել՝ Ռոբերտ դե Նիրոյինը։ Մայքլ Չիմինոն «վերակազմել է նկարահանումների ժամանակացույցը, — գրել է Է Էնդի Դուգանը, - Քազալեի և Սթրիփի համաձայնությամբ, այնպես, որ սկզբում նկարահանվեն Կազալեի հետ տեսարանները» (անգլ.՝ rearranged the shooting schedule, with Cazale and Streep's consent, so that he could film all his scenes first)։ Նկարահանումների ավարտից հետո Ջոնն Կազալեն, հրաժեշտ տալով իր գործընկերներին, մեկնել է Նյու Յորք։ Այնտեղ նրան միացել Է Մերիլ Սթրիփը, որի հետ նա անցկացրել է իր կյանքի վերջին օրերը։

Նա մահացել է 1978 թվականի մարտի 13-ին՝ 42 տարեկան հասակում, «Եղջերուների որսորդը» ֆիլմի պրեմիերայից շատ առաջ, որը ամերիկյան էկրաններին առաջին անգամ ցուցադրվել է նույն թվականի դեկտեմբերի 8-ին։ Նա թաղվել է Մասաչուսեթս նահանգի Մալդեն քաղաքի Հոլի-Կրոս (անգլ.՝ Holy Cross Cemetery) գերեզմանատանը։

ՖիլմագրությունԽմբագրել

Կազալեն բոլոր ամերիկացի դերասանների շրջանում ամենատպավորիչ ֆիլմագրություն ունեցողներից մեկն է ։ Բոլոր 5 լիամետրաժ ֆիլմերը, որոնցում նկարահանվել է Կազալեն, առաջադրվել են «Օսկար» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում և IMDb կայքում ներառված են բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում ։ Բացի 6 գեղարվեստական ֆիլմերից, Ջոնն Կազալեն երկրորդական դեր է խաղացել նաև 1968 թվականին նկարահանված «N. Y. P. D.» սերիալի առաջին դրվագում։ Մասնակցել է «Լյումետ։Ֆիլմ ստեղծողը» վավերագրական ֆիլմի և այլ վավերագրական ֆիլմերի նկարահանումներին, որոնք նրա մասնակցությամբ ֆիլմերի մասին են եղել (մահից հետո օգտագործվել են արխիվային ձայնագրությունները)։

1990 թվականին էկրաններին ցուցադրված «Կնքահայրը 3» ֆիլմում նույնպես օգտագործվել են Կազալեի մասնակցությամբ արխիվային ձայնագրություններ, սակայն դերասանի անունը տիտրերի մեջ չի նշվել։

2009 թվականին ռեժիսոր Ռիչարդ Շեպարդը «Ես գիտեի, որ դա դու ես։ Վերաբացահայտելով Ջոնն Կազալեին» (անգլ.՝ I Knew It Was You: Rediscovering John Cazale) վերնագրով վավերագրական ֆիլմ է նկարահանել Ջոնն Կազալեի կյանքի և գործունեության մասին, որի պրեմիերան կայացել է Սանդես կինոփառատոնի ժամանակ[7]։ Ֆիլմի վերնագիրը վերցվել է «Կնքահայրը 2» ֆիլմից, որտեղ Մայքլ Կորլեոնեն (Պաչինոն) ասել է իր եղբայր Ֆրեդոյին (Կազալեին), - «Ես գիտեի, որ դա դու ես»։ Ֆիլմում եղել են Ջոնն Կազալեի բազմաթիվ արխիվային ձայնագրություններ, այդ թվում՝ տնային տեսահոլովակներ։


Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1962 ֆ Ամերիկյան ճանապարհ The American Way Բիտնիկ
1972 ֆ Կնքահայրը The Godfather Ֆրեդո Կորլեոնե
1974 ֆ Զրույց The Conversation Սթեն
1974 ֆ Կնքահայրը 2 The Godfather. Part II Ֆրեդո Կորլեոնե
1975 ֆ Շան կեսօր Dog Day Afternoon Սալվատորե Նատուրիլ
1978 ֆ Եղջերուների որսորդ The Deer Hunter Սթենլի

Ստեղծագործության գնահատական և դիրքԽմբագրել

Ջոնն Կազալեն դրամատիկ դերասան է և իր գործունեության ամբողջ ընթացքում հիմանականում երկրորդական դերեր է խաղացել։ Մեծապես իր արտաքին տեսքի շնորհիվ կարելի է ասել, որ Կազալեյի կերպարները մելանխոլիկ են եղել։ Արդյունքում, Ջոննի ստեղծած կերպարները անհաջողակների են մարմնավորել[8]։ Իր դեբյուտային լիամետրաժ «Կնքահայրը» ֆիլմում Կազալեն հուզականորեն ընդարձակել է Ֆրեդո Կորլեոնեի՝ իր համեմատաբար փոքր դերը՝ ստեղծելով կրիմինալ ղեկավարի խոցելի որդու կերպար, որի ֆոնի վրա իր փոքր եղբայրը դավադրաբար իր ձեռքն է վերցրել ընտանեկան բիզնեսի կառավարումը։ Առաջին մասի հաջողությունից հետո ֆիլմի ռեժիսորը, տպավորված լինելով Կազալեի խաղով, «Կնքահայրը» ֆիլմի երկրորդ մասում ընդարձակել է Ֆրեդոյի դերը՝ այն դարձնելով կենտրոնական կերպարներից մեկը[8]։

Գանգստերային զրուցավեպի երկրորդ մասում Ֆրեդոն փորձել է դուրս գալ իր եղբոր ստվերից, սակայն դա նրան չի հաջողվել։ Հաջորդ ֆիլմում («Զրույց») Ջոննը խաղացել է Ջին Հեկմենի թուլակամ օգնականի դերը։ «Շան կեսօր» ֆիլմում Կազալեն, նորից խաղալով Ալ Պաչինոյի հետ, ստեղծել է անհաջողակի և տարօրինակ մարդու կերպար։ Ջոննը իր՝ բանկ թալանողի կերպարին տվել է մարդկայնություն, բայց և միևնույն ժամանակ չարություն և դաժանություն։ Քաղցկեղով հիվանդ Կազալեն իր վերջին ֆիլմում շատ ծեր տեսք է ունեցել, բայց Մայքլ Չիմինոն նկարահանումների ժամանակ բաց հայտարարել է, որ ոչ ոքի չի տեսնում Սթենի դերում, բացի Կազալեից[9]։

Պրեմիերայից հետո «Նյու Յորք Թայմս» ամսագիրը նրա կերպարը նկարագրել է այսպես․ «Ինչ-որ չափով նյարդային մարդ, որը կարող է ամեն պահի պայթել»։

«The Boston Globe» թերթը «Ինչու՞ է Կազալեն այդքան ազդեցիկ» հարցին պատասխանել է, որ Կազալեի այդպիսի ազդեցության գաղտնիքը դերասանական գործը անչափ սիրելու մեջ է։ Չնայած որ Կազալեն երբեք չի առաջադրվել «Օսկար» մրցանակի, Բրյուս Ֆրեթսը գրել է, որ նա «դերասանական խաղը ռեակցիա է աֆորիզմի քայլող մարմնացումն է»։ Նա հակակշռել է իր գործընկերներ Ալ Պաչինոյին և Ռոբերտ դե Նիրոյին, որոնք հուզականորեն ավելի փոփոխական են եղել։

Անձնական կյանքԽմբագրել

ԲնավորությունԽմբագրել

Ըստ Ջոննի մտերիմների նկարագրության՝ նա ամաչկոտ և շատ զգացմունքային մարդ է եղել։ Չնայած դաժան կերպարների դերերին, Կազալեն բոլոր առումներով շատ բարի և նուրբ մարդ է եղել և շատ հեշտ է ընկերացել իր հետ աշխատող բոլոր դերասանների հետ։ Նա կարծում էր, որ ընկերությունը այն հավերժական արժեքներից է, որոնց վրա պահվում է աշխարհը, այդ իսկ պատճառով միշտ փորձել է օգնել իր բեմական ընկերներին՝ ֆիլմերում դերեր ստանալու հարցում։ Նա Ալ Պաչինոյին է համարել իր ամենամտերիմ ընկերը, որի հետ ծանոթացել է դեռահասության տարիներին և ապա աշխատել հետագայում։ Իսկ ինքը Ալ Պաչինոն բազմիցս ասել է, «Այն ամենը ինչ ես ուզում էի, Ջոննի հետ մինչև կյանքիս վերջը աշխատելն էր։ Նա իմ բեմական ընկերն էր»։

Մերիլ Սթրիփին թվում էր, որ Կազալեն շատ էր կենտրոնացած իր մասնագիտության վրա․ այդպիսի մոտեցումը նրա բեմական ընկերներին ստիպել է բարձրացնել սեփական արհեստավարժությունը[10]։

Ջոննը շատ է ծխել, ինչն էլ, հավանաբար, պատճառ է դարձել թոքերի քաղցկեղի այդքան արագ զարգացման[11]։

Սիրավեպ Մերիլ Սթրիփի հետԽմբագրել

Մերիլ Սթրիփը նշանվել է Ջոնն Կազալեի հետ, որը ըստ նրա զգացմունքային (անգլ.՝ sensualist) մարդ է եղել։ Կազալեն իր հերթին, առաջին հայացքից խենթի պես սիրահարվել է Մերիլին, և զօրուգիշեր իր ընկեր Ալ Պաչինոյին պատմել նրա կախարդական գեղեցկության մասին[9]։ Չնայած տարիքային տարբերությանը (Ջոննը ծանոթության պահին 40 տարեկան էր, իսկ Մերիլ Սթրիփը՝ 27), նրանք շատ շուտ ընդհանուր լեզու են գտել։

1976 թվականին նրանք առաջին անգամ միասին աշխատել են «Միջոցը չափի համար» թատերական ներկայացման վրա, որի ժամանակ էլ սկսվել է նրանց սիրավեպը։ Դեռևս մեծ հռչակ չունեցող թատերական դերասանուհի լինելով՝ Մերիլի համար դժվար է եղել քասթինգներում անցնելը, սակայն Ջոննը օգնել է Մերիլին անցնել քասթինգը և նկարահանվել ֆիլմերում։ «Քինգ Քոնգ» ֆիլմի համար անհաջող լսումներից հետո, երբ Դինո դե Լաուրենտիսը դերասանուհուն տգեղ է անվանել, Մերիլը երկրորդական դեր է ստացել Ֆրեդ Ցինեմանի «Ջուլիա» ֆիլմում։

Այնուհետև Սթրիփը տեղափոխվել է Կազալեի մոտ՝ Նյու Յորք։ Մերիլի և Ջոննի հաջորդ համատեղ աշխատանքը («Եղջերուների որսորդը» ֆիլմում) Մերիլին «Օսկար» մրցանակ է բերել և դարձել է վերջին ֆիլմը Ջոննի համար, որին նկարահանումներից առաջ մահացու քաղցկեղ էին ախտորոշել։ Իր մասնակցությամբ տեսարանների նկարահանումները ավարտելուց հետո Ջոննը վերադարձել է Նյու Յորք։ Իսկ Մերիլը, ըստ պայմանագրի, պետք է գնար «Հոլոքոստ» սերիալի նկարահանումներին։ Պայմանագրով սահմանված պարտականությունները կատարելուց հետո նա գնացել է մահամերձ Ջոննի մոտ և մնացել նրա հետ մինչև Ջոննի մահը։ Ջոննի մահից կես տարի անց Մերիլը հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ քանդակագործ Դոն Համմերին։

Մշակութային ազդեցությունԽմբագրել

  Արտաքին պատկերներ
  Ֆրեդո Կորլեոնեի 3D մոդելը, որը ստեղծել է Ֆրեդո Կորլեոնեն՝ The Godfather վիդեոխաղերի սերիայի համար Մոդելը ստեղծվել է «Կնքահայրը» ֆիլմի կադրերի հիման վրա


  • Կազալեի պատվին ստեղծվել է McGinn/Cazale Theatre թատրոնը, որը գտնվում է Բրոդվեյի 76-րդ փողոցի 2162 հասցեում։ 1984 թվականից այնտեղ տեղակայված է 2ST (Second Stage Theatre) թատրոնը[12][13]։
  • Ալ Պաչինոն այսպես է արտահայտվել իր վրա Կազալեի թողած ազդեցության մասին, «Կարծում եմ, դերասանական խաղի մասին ավելի շատ բան եմ սովորել Կազալեից, քան որևէ այլ մարդուց» (անգլ.՝ I think I learned more about acting from John than anybody)[14]։
  • 2006 թվականին Ֆրեդո Կորլեոնեի (Ջոնն Կազալեի) կերպարը օգտագործվել է «The Godfather» տեսախաղում։ Մոդելը ստեղծվել է ֆիլմից վերցված կադրերով, իսկ հնչյունավորման համար օգտագործվել են արխիվային ձայնագրությունները։ Ֆիլմի ռեժիսոր Ֆորդ Կոպպոլան դժգոհել է խաղից, քանի որ, ըստ նրա, խաղը ստեղծողները ուղղակի օգտագործել են հանրաճանաչ հերոսների կերպարները և ոչ այնքան հայտնի դերասանների են վարձել՝ խաղում երկրորդական կերպարներ ավելացնելով[15]։ Չնայած Կոպպոլայի քննադատությանը, խաղը շարունակություն է ստացել։ Ֆրեդոյի կերպարը եղել է նաև խաղի երկրորդ մասում։

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Մրցանակ Obie Award (1968)
Obie Award

Հաջողված կատարում — Ջոնն Կազալե («Հնդիկը ուղևորվում է Բրոնկս» ներկայացման համար)

Հաջողված կատարում — Ջոնն Կազալե («Գծերը» ներկայացման համար)

Անվանակարգ Ոսկե գլոբուս (1976)
Ոսկե գլոբուս

Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր — Կինոֆիլմ — Ջոնն Կազալեն («Շան կեսօր» ֆիլմի համար)

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. Мир Кино։ «Джон Казале — Мир кино» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2010-06-20 
  4. «GOLDEN GLOBE AWARDS: база данных по всем номинантам и победителям — John Cazale» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին 
  5. Piccalo, Gina (2010-05-31)։ «John Cazale, A Godfather of Acting»։ The Daily Beast (անգլերեն) 
  6. «John Cazale, Actor on Stage and Screen»։ New York Times։ 1978-03-14։ Վերցված է 2009-10-13 
  7. IMDb.com։ «I Knew It Was You: Rediscovering John Cazale (2009)» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2010-06-20 
  8. 8,0 8,1 IMDb.com։ «Biography for John Cazale» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2010-06-20 
  9. 9,0 9,1 «Review: John Cazale celebrated in 'I Knew It Was You,' HBO June 1»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-03-ին։ Վերցված է 2020-10-28 
  10. «A-list actors recall a short but sterling career» Boston.com, June 1, 2010
  11. Интервью с его братом, Стивом, в фильме «Я знал, что это был ты»
  12. «Vital Theatre Company»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-26-ին։ Վերցված է 2020-10-28 
  13. McGinn/Cazale Theatre на Google Maps
  14. John Cazale got famous playing Fredo Corleone. Was he also the greatest actor of his generation?
  15. «Коппола недоволен «Крёстным отцом»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-28-ին։ Վերցված է 2010-08-31