Ջոնի Դոնատո Տորրիո (անգլ.՝ John Donato Torrio[3], ի ծնե անունը՝ Դոնատո Տորիո, իտալ.՝ Giovanni Torrio, հայտնի է նաև որպես Հայր Ջոնի (անգլ.՝ «Papa Johnny»), «Աղվես» (անգլ.՝ The Fox)[4], հունվարի 20, 1882(1882-01-20), Իրսինա, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա - ապրիլի 16, 1957(1957-04-16)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), իտալաամերիկացի գանգստեր, օգնել է ստեղծել հանցավոր կայսրություն, որը հայտնի է որպես Չիկագոյի կազմակերպություն 1920-ականներին, որը հետագայում ժառանգել է նրա հովանավորյալ Ալ Կապոնեն[5][6]։ Նա առաջ է քաշել Ազգային հանցագործությունների սինդիկատի գաղափարը 1930 թվականին, այնուհետև դարձել է Ջենովեզե ընտանիքի ոչ պաշտոնական խորհրդատուն։

Ջոնի Տորրիո
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20, 1882(1882-01-20)
ԾննդավայրԻրսինա, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա
Մահացել էապրիլի 16, 1957(1957-04-16)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳրին-Վուդ գերզմանոց[2]
Քաղաքացիություն ԱՄՆ,  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունհանցագործ
 Johnny Torrio Վիքիպահեստում

Վաղ մանկություն խմբագրել

Տորրիոն ծնվել է 1882 թվականի հունվարի 20-ին Հարավային Իտալիայում, սակայն ծննդավայրը ստույգ հայտնի չէ։ Որպես այդպիսին տարբեր աղբյուրներում նշվում են Նեապոլը[7], Ամալֆին (Կամպանիա)[8], Օրսարա դի Պուլիան (Ապուլիա)[9] և Իրսինան (Բազիլիկատա)[10]։ Հայրը, որ երկաթուղային աշխատող էր, մահացել է, երբ Տորրիոն երկու տարեկան էր, իսկ այրի մայրը 1884 թվականի դեկտեմբերին որդու հետ արտագաղթել է Նյու Յորք[11] և հետագայում նորից է ամուսնացել։

Երիտասարդ Ջոնն սկզբում աշխատել է որպես դռնապան Մանհեթենում։ Նույն ժամանակահատվածում նա միացել է փողոցային հանցախմբին և իր խելքի շնորհիվ շուտով դարձել է նրանց առաջնորդը։ Որոշ ժամանակ անց նրան հաջողվել է խնայել բավականին գումար և բացել բիլիարդի սրահ իր հանցախմբի համար, որի անվան ներքո կազմակերպել է տարբեր մոլեխաղեր և զբաղվել վաշխառությամբ։ Իր խորաթափանցությամբ և խորամանկության շնորհիվ Տորրիոն առանձնացել է Նյու Յորքի հանցագործների շրջանում, արդյունքում արժանացել է Պոլ Քելիի (իտալ.՝ Paolo Antonio Vaccarelli) ուշադրությանը, որը հանրահայտ Հինգ անկյուն խմբավորման (անգլ.՝ Five Points Gang) առաջնորդն էր։ Ջիմմի «Շիվա» Դե Ստեֆանոն, Գլեյստեր «Մեծ» Վան Դաննին և Ալ Կապոնեն, որոնք աշխատում էին Քելլիի ակումբում, հիանում էին Տորրիոյի հնարամտությամբ (այդ որակի համար նա հետագայում ստացել է «Աղվես» մականունը)։ Տորրիոն ինքը բարձր է գնահատել Քելլիին նրա հայացքների և կազմակերպված հանցավորության մշակույթի մասին գիտելիքների համար. Քելլին պնդում էր, որ երիտասարդը պետք է պահպանողականորեն հագնվի, լկտի չլինի, ստեղծի մի որևէ օրինական բիզնես՝ իր հանցավոր գործունեությունը քողարկելու համար։ Այդ ընթացքում Տորրիոյի առած դասերը նրա հետ մնացել են իր հանցավոր գործունեության ողջ ընթացքում։

Տորրիոյի հանցախումբը զբաղվել է օրինական բիզնեսով, բայց նրանց եկամտի հիմնական աղբյուրներն էին մոլեխաղերը, արշավագրազը, վաշխառությունը, մեքենաների գողությունների կազմակերպումը, մարմնավաճառությունը և թմրանյութերի վաճառքը։ Կապոնեն և Դե Ստեֆանոն եղել են «Յունիորսի» («Juniors») անդամ և շուտով միացել են «Հինգ անկյուններ» խմբավորմանը[12]։ Ի վերջո, Տորրիոն Ալ Կապոնեին և նրա ընկեր Ջիմմի Շիվա Դե Ստեֆանոյին աշխատանքի է ընդունել որպես բարմեն Բրուքլինում՝ Քոնի Այլենդում գտնվող «Հովարդ Ինն» («Harvard Inn») բարում, որը պատկանում էր Տորրիոյի գործընկեր Ֆրանչեսկո Յոայլիին (անգլ.՝ Francesco Ioele), որը հայտնի էր որպես Ֆրենկի Եյլ (անգլ.՝ Frankie Yale)[13]։

Կոլոսիմոյի սպանություն խմբագրել

1918 թվականին Եյլը կապ է հաստատել Տորրիոյի հետ և նրան հրավիրել է տեղափոխվել Չիկագո՝ իր հետ տանելով Ալ Կապոնեին և Ջիմմի «Շիվա» դե Ստեֆանոյին, որոնց սպառնում էր բանտարկություն։ Կապոնեին անհրաժեշտ էր խուսափել Նյու Յորքի սպանության գործի քննությունից, ինչպես նաև կարգավորել իր գործերը։ Կապոնեի մանկության ընկերը Դե Ստեֆանոն չի ընդունել Չիկագո գնալու առաջարկը ու 1919 թվականին ձերբակալվել է և ուղարկվել Սինգ Սինգ բանտ (Նյու Յորք)։ Կապոնեն ընդունել է Տորրիոյի առաջարկը և գնացել Չիկագո։ Այնտեղ Կապոնեն սկսել է աշխատել որպես դռնապան Տորրիոյի հասարակաց տներից մեկում և շուտով դարձել է ստորաբաժանումներից մեկի` Չորս երկյակի մենեջեր։ Մեկ տարի անց ուժի մեջ է մտել «չոր օրենքը»՝ անօրինական դարձնելով ալկոհոլի ամբողջ արտադրությանը, դրա գնումն ու վաճառքը։ Տորրիոն անմիջապես հասկացել է, թե ինչ հսկայական շահույթ կարող է բերել ընդհատակյա վիսկիի առևտուրը և հորդորել է Բիգ Ջիմ Կոլոսիմոյին ներգրավվել բիզնեսում։ Կոլոսիմոն հրաժարվել է՝ վախենալով, որ գործունեության ընդլայնման ոլորտները միայն ավելի մեծ ուշադրություն են գրավելու ոստիկանության և հակառակորդ խմբավորումների կողմից։ Միևնույն ժամանակ, Կոլոսիմոն ամուսնալուծվել է Վիկտորյայից՝ Տորրիոյի ազգականուհուց[14] և ամուսնացել երիտասարդ դերասանուհի և երգչուհի Դեյլ Ուինթերի հետ[15]։ Ուինթերը Կոլոսիմոյին հորդորել է լրջանալ, ավելի պահպանողական լինել և հեռու մնալ նորություններից։

Այդ ժամանակ Տորրիոն հասկացել է, որ Կոլոսիմոն լուրջ խոչընդոտ է խմբավորման հնարավոր շահույթի ճանապարհին։ Կոլոսիմոյի դաշնակիցների՝ Ջենա եղբայրների և Ջոն Այելոյի համաձայնությամբ, Տորրիոն Եյլին հրավիրել է գալ Չիկագո և սպանել Կոլոսիմոյին[16][17]։ Սպանությունը տեղի է ունեցել 1920 թվականի մայիսի 11-ին Կոլոսիմոյի սրճարանի գլխավոր նախասրահում։ Ոչ ոք այդ սպանության համար քրեական հետապնդման չի ենթարկվել։ Արդյունքում Տորրիոն գրավել է հանգուցյալ Կոլոսիմոյի հանցավոր մեծ թագավորությունը և սկսել է զբաղվել բուտլեգինգով։

Մրցակցություն Հյուսիսային բանդայի հետ խմբագրել

1920-ականներին Տորրիոյի և Կապոնեի խմբավորումներն առաջընթաց են ապրել և ընդլայնել իրենց ազդեցությունը Չիկագոյում՝ միլիոններ վաստակելով մոլեխաղերից, մարմնավաճառությունից, ինչպես նաև բուտլեգինգից։ աստակեցին միլիոնավոր գումարնեեր։ Խումբը շուտով սկսել է վերահսկել Չիկագո-Լոպը (Չիկագո քաղաքի պատմական բիզնես կենտրոն), ինչպես նաև քաղաքի հարավային կողմի մեծ մասը։ Այնուամենայնիվ, Տորրիոն նաև նպատակ ուներ գրավել Գոլդ Քոսթի շահավետ տարածքները, որոնք գրավել էր Իռլանդացիների Հյուսիսային կողմի հզոր խմբավորումը, որը ղեկավարվում էր Դիոն Օ’Բենիոնը:

որրիոյի խմբավորումը և Հյուսիսային կողմի բանդան կնքել են անկայուն համագործություն, բայց նրանց միջև լարվածությունը գնալով աճել է։ Ջեննա եղբայրները ցանկանում էին սպանել Օ’Բենիոնին, բայց Տորրիոն չի ցանկացել ավազակախմբերի պատերազմի տեղիք տալ և այդ քայլին համաձայնություն չի տվել։ Ի վերջո, լարվածությունն աճել է այն բանից հետո, երբ ինչ-որ փոքր խմբավորում թալանել է Օ’Բենիոնի վիսկիի բեռնատարը, ինչից հետո Օ’Բենիոնը որոշել է դավադրություն կազմակերպել ընդդեմ Տորրիոյի՝ 500,000 ԱՄՆ դոլար արժողությամբ իր ամբողջ մասնաբաժինը հյուսիսում ձեռք բերելու ժամանակ, ինչի արդյունքում Տորրիոն ձերբակալվել է։ Սակայն Տորրիոյին հաջողվել է գրավի դիմաց ազատություն ստանալ, ինչից հետո նա հրամայել է սպանել Օ’Բենիոնին։ 1924 թվականի նոյեմբերի 10-ին Եյլը, Ջոն Սկելիզն ու Ալբերտ Անսելմն սպանել են Օ’Բենիոնն իր հյուսիսային ծաղկի խանութում։ Օ’Բենիոնի սպանությունը հարուցել է արյունալի, դաժան պատերազմ Հյուսիսային կողմի խմբավորման հետ, որի անդամներն սկսել են հետապնդել Տորրիոյին Չիկագոյում՝ փորձելով վրեժ լուծել Օ’Բենիոնի սպանության համար[18][19][20]։

Մահափորձ խմբագրել

1925 թվականի հունվարի 24-ին (շաբաթ օրը) Հյուսիսային Կողմ խմբավորման անդամներ Նիմի Վայսը, Վինսենթ «Շերներ» Դրուչին և Ջորջ Բագս Մորանը հարձակվել են Տորրիոյի վրա, որն իր կնոջ՝ Աննայի հետ գնումներ կատարելուց հետո վերադառնում էր Հարավային Քլայդ Ավենյուում գտնվող իր բնակարան։ Վայսն ու Մորանը կրակել են Տորիոյի մեքենայի վրա՝ ջարդելով նրա ապակիները։ Տորրիոն վիրավորվել է ծնոտի, թոքի, աճուկի, ոտքերի և ստամոքսի հատվածներում։ Մորանը փորձել է ճակատագրական կրակոց կատարել Տորրիոյի գլխին, բայց նրա հրացանը խափնվել է։ Դրուչին հասկացրել է, որ ժամանակն է գնալու և Հյուսիսային կողմ ավազակախմբի երեք անդամները հեռացել են դեպքի վայրից։ Չնայած ծանր վնասվածքներին՝ Տորրիոյին հաջողվել է ողջ մնալ։

«Հյուսիսային կողմ» խմբավորման և Չիկագոյի կազմակերպության միջև պատերազմը շարունակվել է մի քանի տարի։ Հյուսիսային կողմի ավազակախումբը և Կապոնեն (գործելով իրարից անկախ)՝ ոչնչացրել են Ջեննա եղբայրների խմբավորումը։ Եղբայրներից երեքը զոհվել են, իսկ փրկվածները՝ փախել։ Հյուսիսային կողմի ավազակախումբը շարունակել է դաժան պատերազմը Կապոնեի հետ։ Այդ պատերազմի արդյունքում երկու կողմը կորցրել է ընկերներ, շենքեր, իսկ Կապոնեին ստիպել է հետ նայել։ Այս պատերազմը շարունակվել է մինչև Վալենտինի օրը տեղի ունեցած կոտորածը, որը եղել է Մորանից ազատվելու Կապոնեի վերջին փորձը։ Հաշվեհարդարը ձախողվել է, և Մորանը կենդանի է մնացել։ ԱՄՆ կառավարությունը ուշադրություն է դարձրել Կապոնի գործողություններին Վալենտինի օրը տեղի ունեցած իրադարձություններից հետո, ինչը ի վերջո հանգեցրել է Կապոնեի ձերբակալությանը հարկերից խուսափելու համար։

Իշխանության հանձնում Կապոնեին խմբագրել

Տորրիոն, ենթարկվելով շտապ վիրահատություն, դանդաղ ապաքինվել է մահափորձից հետո։ Կապոնեն Տորրիոյի համար ապահովել է 24-ժամյա պաշտպանություն՝ համոզվելու համար, որ իր սիրելի դաստիարակն անվտանգ է։ Դատավարության ընթացքում Տորրիոն, պահպանելով քրեական «Օմերտա» (լռության օրենք) սկզբունքը, ոչ մի անգամ չի նշել հարձակվողների անունները։ Հոսպիտալից ազատվելուց հետո Տորրիոն մեկ տարվա բանտարկություն է կրել հակաալկոհոլային օրենքները խախտելու համար։ Չիկագոյի մաֆիայի պետի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում Տորրիոն ականատես է եղել կազմակերպված հանցավորության ոլորտում բռնությունների զգալի աճի։ Նրանից ալկոհոլ գնելուց հրաժարվող հաստատություններըը հաճախ պայթեցվել են, և նման պայթյունների արդյունքում 1920-ական թվականներին զոհվել է մինչև 100 մարդ։ Իսկ Կապոնեին մրցակիցները համարել են քաղաքում հասարակաց տների տարածման պատասխանատու[20][21][22][23]։

Մահափորձը խիստ վախեցրել է նրան, իսկ դրանից բացի նաև ազատազրկումն ու աշխատանքում դժվարությունների ավելացումը նրան ստիպել են հրաժարական տա, քանի դեռ ողջ է։ Տորրիոն կնոջ և մոր հետ մեկնել է Իտալիա, որտեղ նա այլևս անմիջական գործեր չի ունեցել հանցավոր աշխարհի հետ։ Նա խմբավորման լիակատար վերահսկողությունը հանձնել է Կապոնեին՝ ասելով. «Այս ամենը քոնն է, Ալ։ Ե՞ս։ Ես հեռանում եմ։ Եվրոպան ինձ համար է»[24]։ Տորրիոն թողել է քրեական կայսրություն, որի տարեկան եկամուտը կազմում էր շուրջ $70,000,000 ($997,500,000 2018 թվականի դրությամբ) ալկոհոլի անօրինական վաճառքից, մոլեխաղերից ու հասարակաց տներից[24]։

Վերջին տարիներ խմբագրել

1930 թվականին Տորրիոն վերադարձել է Միացյալ նահանգներ՝ Կապոնեի դատավարության ընթացքում ցուցմունք տալու համար։ Այդ ժամանակ նրա մոտ ծագել էր գաղափար՝ ստեղծել մեկ հսկայական քրեական սինդիկատ՝ ընդգրկելով բոլոր այն խմբավորումները, որոնք անընդհատ պայքարում են միմյանց դեմ։ Նա Նյու Յորքում իր միտքը ներկայացրել է «Լակի» Լուչանոյին, ինչպես նաև «Լեպկե» Բուխալտերին, «Լոնգի» Ցվիլմանին, Ջո Ադոնիսին, Ֆրենկ Կոստելլոյին և Մեյեր Լանսկիին Պարկ Ավենյու (Park Avenue) չորսաստղանի հյուրանոցում։ Նրա գաղափարը լավ է ընդունվել[25], նա հարգանք է վայելել, քանի որ համարվում էր «ավագ ղեկավարություն» կազմակերպված հանցավորության աշխարհում։ Լուչանոն իրականացրել է այդ մտահղցումը, որի արդյունքում ստեղծվել է Ազգային հանցագործ սինդիկատը[26]։

1957 թվականն Տորրիոն սրտի կաթված է ստացել, երբ նստած էր վարսավիրանոցի աթոռին՝ սպասելով իր մազերի հարդարմանը։ Մի քանի ժամ անց Ջոնի Տորրիոն մահացել է հիվանդանոցում[6][27]։ Լրատվամիջոցները նրա մահվան մասին իմացել են միայն նրա թաղումից երեք շաբաթ անց[28]։

Կերպարը մշակույթում խմբագրել

Ջոնի Տորրիոյի կերպարը օգտագործվել է մի շարք հեռուստաֆիլմերում և կինոնկարներում.

  • Օսգուդ Պերկինսը 1932 թվականի «Սպիով դեմքը» ֆիլմում (որտես Ջոնի Լովո)[29]
  • Նեհեմիա Պերսոֆը 1959 թվականին նկարահանված «Ալ Կապոնե» ֆիլմում
  • Չարլզ Մաքգրոուն 1959 թվականի The Untouchables հեռուստասերիալում
  • Հարրի Գվարդինոն 1975 թվականի «Կապոնե» կինոնկարում
  • Գայ Բարիլը 1992 թվականի «The babe» ֆիլմում
  • Ֆրենկ Վինսենթը 1993 թվականի The Young Indiana Jones Chronicles սերիալի Young Indiana Jones and the Mystery of the Blues էպիզոդում
  • Բյորն Պիվենը 1993 թվականի The Untouchables հեռուստատեսային սերիալի պիլոտային սերիայում
  • Քեյրոն Ջեքինիսը 1994 թվականի «Կասկածելի հանգամանքներում» (անգլ.՝ In Suspicious Circumstances) հեռուստասերիալում
  • Գրեգ Անտոնաչչի HBO ալիքի 2010 թվականի «Ընդհատակյա կայսրություն» սերիալում
  • Պաոլո Ռոտոնդոն 2016 թվականի Մաֆիայի ծնունդը մինի-սերիալում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. Find A Grave — 1996.
  3. «John D. Torrio's Personal items». My Al Capone Museum. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին. «Always known as John, his real name at birth was Donato Torrio. This fact was found in the registry office at Irsina (Montepeloso) [...] The name John was later added when arriving to America.»
  4. Nelli, Humbert S. (1981). The business of crime. University of Chicago Press. էջ 163.
  5. «John Torrio Pleads Guilty». Associated Press. 1939 թ․ ապրիլի 12. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին. «Johnny (the Immune) Torrio, deciding he wasn't immune to relentless government prosecution, pleaded guilty yesterday in federal court ...»
  6. 6,0 6,1 «Johnny Torrio, Ex-Public Enemy 1, Dies. Made Al Capone Boss of the Underworld». New York Times. 1957 թ․ մայիսի 8. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին. «The man who put Al Capone into business died unnoticed in a Brooklyn hospital three weeks ago, it was learned yesterday. ...»
  7. Nate Hendley, Al Capone: Chicago’s King of Crime, p.9
  8. Antonio Nicaso, Il piccolo Gatsby, p.75
  9. Curt Johnson, R. Craig Sautter, Wicked city Chicago: from Kenna to Capone, p.98
  10. Sten Nordland. «Al Capone, Johnny Torrio and Virginia». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին. {{cite web}}: Invalid |url-status=401 (օգնություն)
  11. De Tullio, Maurizio (2015 թ․ մայիսի 18). «Non era orsarese Johnny Torrio, padre putativo di Al Capone» (Italian). Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Burch, Brian; Stimpson, Emily (2017 թ․ մարտի 21). The American Catholic Almanac: A Daily Reader of Patriots, Saints, Rogues, and Ordinary People Who Changed the United States. Image Books. էջ 17. ISBN 978-0-553-41874-3. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  13. Bardsley, Marilyn. «Scarface». Al Capone. Crime Library. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 29-ին.
  14. Bergreen, Laurence (1994). Capone: The Man and the Era. NewYork: Simon & Schuster. էջ 81. ISBN 978-0-684-82447-5.
  15. «THE VICE LORD WHO FELL IN LOVE WITH A CHOIR SINGER». Chicago Tribune. 1987 թ․ հուլիսի 26. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
  16. «JAMES COLOSIMO SLAIN AT RESTAURANT DOOR; Chicago Underworld Character Is Shot Dead by an Unknown Person». The New York Times. 1920 թ․ մայիսի 12. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
  17. Schoenberg, pgs. 62-66
  18. Bergreen, pp 134–135
  19. Bergreen, p. 138
  20. 20,0 20,1 «Hymie Weiss». My Al Capone Museum. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  21. Sifakis, Carl (1999). The Mafia Encyclopedia, 2nd ed. Checkmark Books. էջ 362.
  22. Russo, Gus (2001). The Outfit. Bloomsbury. էջեր 39, 40.
  23. Newton-Maza, Mitchell (2014). Disasters and Tragic Events. էջ 258.
  24. 24,0 24,1 Sann, Paul (1957). The Lawless Decade: Bullets, Broads and Bathtub Gin. Courier Corporation. էջ 111.
  25. Abadinsky, Howard (2009). Organized Crime. Cengage Learning. էջ 115.
  26. «80 years ago, the Mob came to Atlantic City for a little strategic planning». Press of Atlantic City. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  27. «Torrio Dies. Gave Capone Racket Start». Associated Press. 1957 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին. «Johnny Torrio, first of the bigtime bootleggers, died after a heart attack in a Brooklyn barber's chair April 16. So obscure had he become that his death went ...»
  28. Jay Robert Nash, The Great Pictorial History of World Crime, Volume 1, Rowman & Littlefield, 2004, p.503
  29. Adler, Tim (2011). Hollywood and the Mob: Movies, Mafia, Sex and Death. Bloomsbury Publishing. էջ 40.

Գրականություն խմբագրել

  • McPhaul, Jack Johnny Torrio: First of the Gang Lords. — New Rochelle, NY: Arlington House, 1970.
  • Gus Russo The Outfit: The Role of Chicago’s Underworld In the Shaping of Modern America. — Bloomsbury: VSA, 2002.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնի Տորրիո» հոդվածին։