Ջոնաթան Տահ

գերմանացի ֆուտբոլիստ

Ջոնաթան Գլաո Տահ (անգլ.՝ Jonathan Glao Tah, փետրվարի 11, 1996(1996-02-11)[1], Համբուրգ, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բայեր 04»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։

Ջոնաթան Տահ
Jonathan Tah
Տահը 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jonathan Glao Tah
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1996(1996-02-11)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Համբուրգ, Գերմանիա
Հասակ 194 սմ
Քաշ 95 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բայեր Լևերկուզեն
Համար 4
Պատանեկան կարիերա
2000-2009 Գերմանիա Ալտոնա 93
2009 Գերմանիա Կոնկորդիա
2009-2014 Գերմանիա Համբուրգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2014 Գերմանիա Համբուրգ II 8 (0)
2013-2015 Գերմանիա Համբուրգ 16 (0)
2014-2015Գերմանիա Ֆորտունա Դյուսելդորֆ 23 (0)
2015-ներկա Գերմանիա Բայեր Լևերկուզեն 48 (1)
Ազգային հավաքական
2011-2012 Գերմանիա Գերմանիա (մինչև 16) 5 (1)
2012-2013 Գերմանիա Գերմանիա (մինչև 17) 13 (0)
2014-2015 Գերմանիա Գերմանիա (մինչև 19) 6 (1)
2015-ներկա Գերմանիա Գերմանիա (մինչև 21) 4 (0)
2016-ներկա Գերմանիա Գերմանիա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Իր պրոֆեսիոնալ կարիերան Ջոնաթանը սկսել է «Համբուրգ»-ի կազմում։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է 2013 թվականի օգոստոսի 4-ին՝ Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Շոթ Յենա'»-ի դեմ խաղում[2]։ Բունդեսլիգայի շրջանակներում իր նորամուտը Տահը նշել է 2013 թվականի օգոստոսի 24-ին՝ «Հերտա»-ի դեմ խաղում։

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Ջոնաթանը վարձակալական հիմուքներով տեղափոխվել է Դյուսելդորֆի «Ֆորտունա», որի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան[3]։

2015 թվականի հուլիսի 15-ին Ջոնաթան Տահը տեղափոխվել է «Բայեր 04»[4]։

Միջազգային կարիերա խմբագրել

Տահը հանդես է եկել Գերմանիայի հավաքականի բոլոր տարիքային թիմերում։

Գերմանիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է 2016 թվականի հունիսի 8-ին։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Համբուրգ ՖԱ 2013/14 16 0 4 0 20 0
Ֆորտունա (վարձակալություն) 2014/15 23 0 0 0 23 0
Բայեր 04 2015/16 29 0 4 0 12 0 45 0
2016/17 19 1 2 0 5 0 26 1
Արդյունք 48 1 6 0 17 0 71 1
Կարիերայի արդյունք 87 1 10 0 17 0 114 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Der HSV dank Rudnevs am Ende standesgemäß» (գերմաներեն). Kicker. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. «Jonathan Tah und Kerem Demirbay werden für ein Jahr verliehen» [Jonathan Tah and Kerem Demirbay will be loaned for one year] (գերմաներեն). Hamburger SV. 2014 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. «Tah joins Bayer Leverkusen from Hamburg». Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Տահ» հոդվածին։