Ուիլյամ Թըրներ

Անգլիացի բնանկարիչ, ռոմանտիզմի ներկայացուցիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուիլյամ Թըրներ (այլ կիրառումներ)

Ջոզեֆ Մալորդ Ուիլյամ Թըրներ (անգլ.՝ Joseph Mallord William Turner, մոտ ապրիլի 23, 1775(1775-04-23)[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[8] - դեկտեմբերի 19, 1851(1851-12-19)[1][2][3][…], Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[8]), անգլիացի բնանկարիչ, ռոմանտիզմի ներկայացուցիչ։

Ուիլյամ Թըրներ
Joseph Mallord William Turner
Ի ծնեJoseph Mallord William Turner
Ծնվել էմոտ ապրիլի 23, 1775(1775-04-23)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիա
Վախճանվել էդեկտեմբերի 19, 1851(1851-12-19)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիա
ԱզգությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, բնանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, գծագրող, վիզուալ արտիստ և նկարազարդող
Ոճռոմանտիզմ[4]
Ժանրծովանկար[5][6], պատմական գեղանկարչություն[5][6] և բնանկար[5][6]
ԹեմաներԿերպարվեստ[7], գեղանկարչություն[7], բնանկար[7] և իլյուստրացիա[7]
Ուշագրավ աշխատանքներThe Fighting Temeraire tugged to her last Berth to be broken up?, Fishermen at Sea?, The Battle of Trafalgar?, Անձրև, The Slave Ship?, Snow Storm: Hannibal and his Army Crossing the Alps?, Crossing the Brook?, Chichester Canal?, Sunrise with Sea Monsters?, Light and Colour (Goethe's Theory) – The Morning after the Deluge – Moses Writing the Book of Genesis?, The Burning of the Houses of Lords and Commons? և Calais Pier?
ՈւսուցիչՋոշուա Ռեյնոլդս և Թոմաս Մոլտոն
Ներշնչվել էԿլոդ Լորեն և Thomas Girtin?
Ներշնչել էԻմպրեսիոնիզմ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ստորագրություն
Изображение автографа
 Joseph Mallord William Turner Վիքիպահեստում

Իր ժամանակաշրջանում Թըրները հակասական անձ էր համարվում, սակայն այժմ համարվում է այն նկարիչը, որը բնանկարչությունը գերազանցության աստիճանի է հասցրել[9]։

Թեև Թըրները հայտնի էր իր յուղանկարներով․ նա նաև բրիտանական ջրաներկով բնանկարի ամենամեծ վարպետներից մեկն է համարվում։ Նա հայտնի է որպես «լույսի նկարիչ»[10]։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ջոզեֆ Մալորդ Ուիլյամ Թըրների ծննդյան ամսաթիվն անհայտ է, սակայն մկրտվել է 1775 թվականի մայիսի 14-ին։ Կա կարծիք, որ ծնվել է ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Ըստ Թըրների՝ ինքը ծնվել է ապրիլի 23-ին, սակայն դա վկայող ոչ մի ապացույց չկա։ Թըրները ծնվել է Լոնդոնի Քովենթ Գարդեն թաղամասում[11]։ Հայրը՝ Ուիլյամ Թըրները (1745 - սեպտեմբերի 21, 1829), սափրիչ էր և կեղծամ պատրաստող[12]։ Մայրը՝ Մերի Մարշալը, մսագործների ընտանիքից էր[13]։ Կրտսեր քույրը՝ Մերի Աննան, ծնվել է 1778 թվականի սեպտեմբերին և մահացել 1783 թվականի օգոստոսին[14]։

1785 թվականին, քանի որ Թըրների մայրը հոգեկան խախտում ուներ, որի համար նրան պառկացրին լուսնոտների Սուրբ Ղուկասի հիվանդանոց 1799 թվականին, այնուհետև Բեթլեմի հիվանդանոց՝ 1800 թվականին[15], որտեղ էլ նա մահացավ 1804 թվականին, երիտասարդ Թըրներին ուղարկեցին Բրենթֆորդ՝ մայրական քեռու՝ Ջոզեֆ Մալորդ Ուիլյամ Մարշալի տուն, այնուհետև Լոնդոնից արևմուտք՝ Թեմզա գետի ափին գտնվող մի փոքրիկ ավան։ Թըրների ամենավաղ հայտնի գեղարվեստական վարժություններից են Հենրի Բոսվելի «Picturesque View of the Antiquities of England and Wales»-ի փորագրված ափսեների պարզ գույների շարքը[16]։ Մոտ 1786 թվականին Թըրներին ուղարկեցին հյուսիսարևելյան Քենթի Մարգիթ քաղաք։ Այստեղ նա մի շարք նկարներ նկարեց քաղաքի և շրջակա տարածքների վերաբերյալ։ Ավելի ուշ Թըրները բազմիցս վերադարձավ Մարգիթ[17]։ Այս ժամանակաշրջանում Թըրների նկարները ցուցադրվում էին նրա հոր խանութի ցուցափեղկին և վաճառվում մի քանի շիլինգով[13]։ Նրա հայրը մի անգամ պարծեցավ նկարիչ Թոմաս Ստոտհարդին, որ «Իմ որդին, սը՛ր, նկարիչ է դառնալու»[18]։ 1789 թվականին Թըրներին կրկին ապրելու ուղարկեցին թոշակի անցած քեռու մոտ՝ Սանինգվել։ Ներկայումս պահպանվել է Բերքշիրի վերաբերյալ աշխատանքների մի ամբողջ ալբոմ, ինչպես նաև ջրանկարներ Օքսֆորդից։ Մատիտով կատարված էսքիզները, որոնք հետագայում նկարների հիմք հանդիսացան, Թըրների հիմնական աշխատանքային ոճի հիմքը դարձան նրա ամբողջ կարիերայի ընթացքում[16]։

Թըրների վաղ շրջանի շատ էսքիզներ ճարտարապետական ուսումնասիրություններ կամ հեռանկարային վարժություններ էին և հայտնի է, որ երիտասարդ ժամանակ նա աշխատել է մի քանի ճարտարապետների համար, ինչպիսիք են Թոմաս Հարդվիքը, Ջեյմս Ուայեթը և Ջոզեֆ Բոնոմի ավագը[19]։ 1789 թվականի վերջին սկսեց աշակերտել քարտեզագիր Թոմաս Մալթոնի մոտ, որը մասնագիտացել էր Լոնդոնի տեսարանների վրա։ Թըրները վերջինիցս սովորեց բրիտանական ամրոցների և աբբայությունների ճեպանկարների պատճենման և գունավորման հիմնական հնարքները։ Հետագայում նա Մալթոնին անվանում էր «Իմ իսկական ուսուցիչը»[20]։ Քարտեզագրությունը ծաղկող գործ էր, որը երիտասարդ նկարչին հնարավորություն էր տալիս վճարել իր ուսման համար։ 1789 թվականին՝ 14 տարեկան հասակում, ընդունվեց Արվեստի դպրոցի արքայական ակադեմիա[21], իսկ մեկ տարի անց՝ Արքայական ակադեմիա։ Սըր Ջոշուա Ռեյնոլդսը՝ Արքայական ակադեմիայի նախագահը, նախագահում էր Թըրներին ընդունող հանձնախմբին։ Սկզբնական շրջանում Թըրները հետաքրքրվում էր ճարտարապետությամբ, սակայն ճարտարապետ Թոմաս Հարդվիքը նրան խորհուրդ տվեց շարունակել զբաղվել նկարչությամբ։ Նրա առաջին ջրանկարը՝ «A View of the Archbishop's Palace, Lambeth»-ը, 1790 թվականին ցուցադրվեց Արքայական ակադեմիայի ցուցահանդեսում, երբ Թըրներն ընդամենը 15 տարեկան էր։

Ակադեմիայում ուսանելու տարիներին նրան սովորեցնում էին նկարել անտիկ քանդակների գիպսե դիմակներից։ 1790 թվականի հուլիսից մինչև 1793 թվականի հոկտեմբերը նրա անունն ավելի քան 100 անգամ հիշատակվում է ակադեմիայի գրանցամատյանում[22]։ 1792 թվականի հունիսին բնորդներ նկարելով հմտանում է մարդու մարմին նկարելու մեջ[23]։ Թըրներն ամեն տարի ակադեմիայում ցուցադրում էր իր ջրանկարները, մինչդեռ ձմռանը նկարում էր, իսկ ամռանը ճանապարհորդում ամբողջ Բրիտանիայով մեկ՝ հատկապես Ուելսում, որտեղ մեծաքանակ էսքիզներ է կատարել։ Սրանք հիմնականում ճարտարապետական աշխատանքներ էին, որտեղ գործի էր դրել իր քարտեզանկարչական ունակությունները[22]։ 1793 թվականին նա ներկայացրեց իր «The Rising Squall – Hot Wells from St Vincent's Rock Bristol» ջրանկարը (այժմ կորած է), որը ստվերում թողեց նրա նախկին կլիմայական ազդեցությունները[24]։

1796 թվականին Թըրները ներկայացրեց իր առաջին յուղանկարն ակադեմիայում՝ «Ձկնորսները ծովում»՝ Ուայթ կղզու Նիդլսները գիշերային լուսնի լույսի ներքո։ Վտանգի մեջ գտնվող նավակների պատկերը հակադրվում է լուսնի սառը լույսին՝ պարուրված ձկնորսների լապտերի հրեղեն փայլով[25]։ Ուիլթոնն ասաց, որ նկարն «այն ամենն է, ինչ ասել են ծովի մասին 18-րդ դարի բոլոր արտիստները»[26]։ Նկարն իր վրա կրում է այնպիսի նկարիչների ազդեցությունը, ինչպիսիք են Կլոդ Ժոզեֆ Վերնեն, Ֆիլիպ Յակոբ Լյութերբուրգը, Փիթեր Մոնամին և Ֆրենսիս Սվեյնը, որը զմայլված էր Թըրների լուսնի լույսով ծովանկարներով։ Չի կարելի ասել, որ այս նկարը կրում է Ուիլյամ վան դե Վելդե կրտսերի ազդեցությունը, քանի որ այս նկարչից և ոչ մի գիշերային տեսարան հայտնի չէ։ Ավելի ուշ շրջանի նկարներից, սակայն, մրցակցում էին հոլանդացի նկարչի նկարների հետ։ Այս նկարն արժանացավ ժամանակակից քննադատների գովասանքին և հիմք դրեց Թըրների համբավին որպես և՛ յուղանկարիչ, և՛ ծովանկարիչ[27]։

Առավել հայտնի ստեղծագործությունները խմբագրել

  • 1799 - Warkworth Castle, Northumberland - Thunder Storm Approaching at Sun-Set, oil on canvas - Victoria and Albert Museum, London
  • 1806 - The Battle of Trafalgar, as Seen from the Mizen Starboard Shrouds of the Victory, oil on canvas - Tate Gallery, London
  • 1812 - Snow Storm։ Hannibal and His Army Crossing the Alps, oil on canvas, Tate Gallery, London
  • 1822 - The Battle of Trafalgar, oil on canvas, National Maritime Museum, Greenwich, London
  • 1835 - The Burning of the Houses of Lords and Commons, oil on canvas, Philadelphia Museum of Art, Philadelphia
  • 1835 - The Grand Canal, Venice, oil on canvas, Metropolitan Museum of Art, New York
  • 1838 - The Fighting Temeraire Tugged to Her Last Berth to Be Broken up, oil on canvas, National Gallery, London
  • 1844 - Անձրև, գոլորշի և արագություն (Rain, Steam and Speed - The Great Western Railway)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Joseph Mallord William Turner (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Joseph Mallord William Turner — 2006.
  4. https://www.nationalgallery.org.uk/artists/joseph-mallord-william-turner
  5. 5,0 5,1 5,2 Artnet — 1998.
  6. 6,0 6,1 6,2 http://www.artnet.com/artists/joseph-mallord-william-turner/
  7. 7,0 7,1 7,2 7,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. 8,0 8,1 8,2 8,3 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  9. Lacayo, Richard (2007 թ․ հոկտեմբերի 11). «The Sunshine Boy». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին. «At the turn of the 18th century, history painting was the highest purpose art could serve, and Turner would attempt those heights all his life. But his real achievement would be to make landscape the equal of history painting.»
  10. «Joseph Mallord William Turner». National Gallery. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  11. Eric Shanes, Eric Shanes (2008). The life and masterworks of J.M.W. Turner (4th ed.). New York: Parkstone Press. ISBN 978-1-85995-681-6.
  12. Herrmann, Luke (2006 թ․ հոկտեմբեր). Joseph Mallord William Turner. Oxford University Press. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  13. 13,0 13,1 Hamilton, James (2007). Turner. New York: Random House. Chapter 1. ISBN 978-0-8129-6791-3. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  14. Bailey, Anthony (1998). Standing in the sun: a life of J.M.W. Turner. London: Pimlico. էջ 8. ISBN 0-7126-6604-4. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  15. Brown, David Blayney (2012 թ․ դեկտեմբեր). «Joseph Mallord William Turner 1775–1851». In Brown, David Blayney (ed.). J.M.W. Turner: Sketchbooks, Drawings and Watercolours. Tate Research Publications. ISBN 978-1-84976-386-8. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  16. 16,0 16,1 Wilton, Andrew (2006). Turner in his time (New ed.). London: Thames & Hudson. էջ 14. ISBN 978-0-500-23830-1.
  17. Wilton, Andrew (2006). Turner in his time (New ed.). London: Thames & Hudson. էջ 15. ISBN 978-0-500-23830-1.
  18. Thornbury, George Walter (1862). The life of J.M.W. Turner. էջ 8.
  19. Hamilton, James (1997). «1». Turner : a life. London: Sceptre. ISBN 0-340-62811-1.
  20. Thornbury, George Walter (1862). The life of J.M.W. Turner. էջ 27.
  21. Finberg, A. J. (1961). The Life of J.M.W. Turner, R.A. Clarendon Press. էջ 17.
  22. 22,0 22,1 Hamilton, James (2007). Turner. New York: Random House. Chapter 2. ISBN 978-0-8129-6791-3.
  23. Wilton, Andrew (2006). Turner in his time (New ed.). London: Thames & Hudson. էջ 17. ISBN 978-0-500-23830-1.
  24. Wilton, Andrew (2006). Turner in his time (New ed.). London: Thames & Hudson. էջ 20. ISBN 978-0-500-23830-1.
  25. Butlin, Martin; Joll, Evelyn (1984). The paintings of J.M.W. Turner (Rev. ed.). New Haven: Yale University Press. ISBN 978-0-300-03276-5.
  26. Wilton, Andrew (2006). Turner in his time (New ed.). London: Thames & Hudson. էջ 27. ISBN 978-0-500-23830-1.
  27. Wilton, Andrew (2006). Turner in his time (New ed.). London: Thames & Hudson. էջ 28. ISBN 978-0-500-23830-1.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Թըրներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 193