Ջոզեֆ Կոնի (անգլ.՝ Joseph Kony, ծնվ. 1961[2]), Տիրոջ դիմադրության բանակի առաջնորդ, ով ձգտում էր Ուգանդայում ստեղծել Աստվածաշնչի և տասնաբանյայի վրա հիմնված աստվածաբանական պետություն[3][4][5]։ 1987 թվականինգլխավորել է ուգանդական կառավարության դեմ ապստամբությունը։ Որոշ ժամանակ եղել է իր զարմուհու՝ ուգանդացի բժշկուհի Էլիս Լակվենայի գաղափարակիցը, սակայն նրա պարտությունից հետո իրեն համարեց Սուրբ Հոգու մարմնացումը[6]։ Տեղական ժողովրդական ավանդությունը նրան է վերագրում ձեռքով գնդակը կանգնեցնելու յուրահատուկ կարողությունը։

Ջոզեֆ Կոնի
անգլ.՝ Joseph Rao Kony
Ծնվել է1961[1]
ԾննդավայրԳուլու, Հյուսիսային շրջան, Ուգանդա
Քաղաքացիություն Ուգանդա
Մասնագիտությունահաբեկիչ, warlord, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
 Joseph Kony Վիքիպահեստում

Մեղադրվում է՝ բանակի և մանկական մարմանավաճառության ստեղծման նպատակով, անչափահասների՝ ըստ պատվերի կանոնավոր առևանգումների մեջ[7]։ 2005 թվականին Միջազգային քրեական դատարանը նրան մեղավոր է ճանաչել զինվորական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ, տրվել է նրան ձերբակալելու օրդեր[8]։ Թաքնվում է արդարադատությունից։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 18-ին Ուգանդայի հյուսիսում գտնվող փոքրիկ գյուղում` ուսուցչի և կաթոլիկ եկեղեցու լուսավորիչ Լյուիս Օբոլի (Luizi Obol) և տեղաբնակ Նորա Անեկ Օթինգի (Norah Anek Oting) ընտանիքում[9][10]։ Նա դարձավ բազմազավակ ընտանիքի կրտսեր երեխան, բացի նրանից կային վեց եղբայր և քույր[10]։ Պատկանում է աչոլի ազգությանը, որի բաժինը կազմում է Ուգանդայի ամբողջ բնակչության 5%-ը[10]։ Որոշ ժամանակ ծայառել է հոր եկեղեցում[10]։ Դպրոցը թողնելուց հետո`իր եղբայր Ջեյմի Բրոուի (Jamie Brow) հետ, աշակերտել է գյուղական բժշկի մոտ[10]։ Նրա ավագ քույր Գաբրիելլա Լակոտը շարունակում է ապրել Օդեկայում[11]։

Kony 2012 խմբագրել

2012 թվականի մարտի սկզբին Invisible Children Inc ընկերությունը ներբեռնեց «Kony 2012» 30 րոպեանոց ֆիլմը՝ նվիրված Ջոզեֆ Կոնիին[12][13]։ Ֆիլմը քննադատվում է փաստերի ոչ ճշմարտացի լուսաբանման համար[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.britannica.com/biography/Joseph-Kony
  2. «Joseph Kony» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 20-ին.
  3. The deadly cult of Joseph Kony While the world watches one conflict in Congo, another is raging — inspired by a sadistic rebel leader with a taste for black magic. Daniel Howden reports from Sakure
  4. Kony 2012 documentary on Ugandan warlord is unlikely viral phenomenon
  5. «Uganda may pardon Joseph Kony associate, official says». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  6. «10 человек погибли в результате нападения афро-христианских сектантов на одну из деревень Уганды». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «Warrant of Arrest unsealed against five LRA Commanders» (Press release). International Criminal Court. 2005 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 2-ին.
  8. «record» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  9. Joseph Kony’s Mother is Dead
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Joseph Kony Biography». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  11. Joseph Kony’s sister tells of family’s ‘curse’
  12. Kony 2012 video goes viral, and so do concerns about its producers
  13. Kony filmmaker’s ‘beautiful ending’ at odds with Uganda’s ‘dead or alive’ pledge
  14. «Guest post: Joseph Kony is not in Uganda (and other complicated things) — By Michael Wilkerson | FP Passport». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Կոնի» հոդվածին։