Ջոդի Շեկտեր

հարավաֆրիկացի ավտոարշավորդ

Ջոդի Դեյվիդ Շեկտեր (անգլ.՝ Jody David Scheckter, հունվարի 29, 1950(1950-01-29), Իստ-Լոնդոն, Բուֆալո Սիթի, Արևելյան Կապ, ՀԱՀ), հարավաֆրիկացի ավտոմրցարշավորդ և ձեռնարկատեր, Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն (1979 թ.):

Ջոդի Շեկտեր
Դիմանկար
Ծնվել էհունվարի 29, 1950(1950-01-29) (74 տարեկան)
ԾննդավայրԻստ-Լոնդոն, Բուֆալո Սիթի, Արևելյան Կապ, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունSelborne College?
ՄասնագիտությունՖորմուլա 1 ավտոարշավորդ, ավտոարշավորդ, գործարար և ագարակապան
ԵրեխաներԹոմաս Շեկտեր
 Jody Scheckter Վիքիպահեստում

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Շեկտերը ծնվել է Արևելյան Քեյփի Արևելյան Լոնդոն քաղաքում։ Սովորել է Սելբորն քոլեջում։ Նա ընտանիքում միակ ավտոմրցարշավորդը չէր, նրա մեծ եղբայրը` Յանը, նույնպես զբաղվում էր ավտոսպորտով, Ֆորմուլա 1-ի վարորդ էր։ Շեկտերն ամուսնացել է 2 անգամ, առաջին կնոջից` Պամելայից, ունեցել է երկու որդի` Թոբին և Թոմասը, երկրորդ կնոջից` Քլերից, չորս երեխա, Հյուգոն, Ֆրեդդին, Իլուն և Պոպին։ Ավտոսպորտից հեռանալուց հետո Ջոդին հիմնադրեց FATS Inc. ընկերությունը, որը զբաղվում էր հրազենային սիմուլյատորի ստեղծմամբ։ Ընկերությունը շատ հաջող գործունեություն էր իրականացնում, սակայն որոշ ժամանակ անց Շեկտեր ավագը ստիպված վաճառում է այն, իր որդիների մրցարշավորդային կարիերան ֆինանսավորելու նպատակով։ Վերջին տարիներին Ջոդի Շեկտերը հրապուրվում էր գյուղատնտեսությամբ, Հեմպշիրում հողատարածք և ֆերմա գնելով զբաղվում է էկոլոգիապես մաքուր սննդային արտադրանքի արտադրությամբ[1]։ Նա մասնակցում է նաև ԳՄՕ-ների մերժումը պրոպագանդող տարբեր հաղորդումների։ 2009 թվականին Ջոդին ցանկություն հայտնեց զբաղվելու կենսադինամիկական փրփրուն գինիների արտադրությամբ[2]։

Ավարտելով ակտիվ ելույթները` Ջոդի Շեկտերն այնուամենայնիվ պահպանեց ավտոսպորտի հետ կապը, պարբերաբար մասնակցելով տարբեր սիրողական մրցումների և գովազդային ակցիաների։ 1999 թվականին բրիտանական ITV հեռուստաալիքը նրան հրավիրեց որպես Սան-Մարինոյի Գրան-պրիի հաղորդավար։

Սպորտային կարիերա խմբագրել

Ինչպես շատ մրցարշավորդների, այնպես էլ Ջոդիի մոտ ավտոսպորտում առաջինն եղել է կարտինգային մրցումներին մասնակցությունը։ 12 տարեկանում նա առաջին անգամ նստեց նման տեխնիկայի ղեկին, հետագայում որոշ ժամանակ զբաղվեց մոտոսպորտով, մասնակցեց թափքավոր տրանսպորտի հարավաֆրիկյան մրցաշարին։ Երբ մրցարշավով հրապուրվելը դարձավ լուրջ զբաղմունք, Շեկտերն իրեն փորձեց տեղական ֆորմուլաների մրցաշարում և 1970 թվականին հաղթեց Ֆորմուլա Ֆորդի ազգային առաջնությունում։ Որպես մրցանակի հավելում, կազմակերպիչները Ջոդիին տրամադրեցին ուղեգիր Մեծ Բրիտանիա և վճարեցին տեղական մրցաշրջանի մասնակցության վարձը։

Եվրոպայում մեկ տարվա ընթացքում Ջոդին կարողացավ իրեն լավագույնս դրսևորել Ֆորմուլա Ֆորդի և Ֆորմուլա 3-ի տարբեր մրցաշարերում, հաղթելով մի քանի մրցումներում։ Արագ նվաճումները գրավեցին McLaren Racing-ի ուշադրությունը, որն առաջարկեց իրենց թիմից հանդես գալ Ֆորմուլա 2 մրցաշարում։ Բավականին հաջող հանդես գալով այդ մակարդակի առաջին իսկ մեկնարկներում Շեկտերը հնարավորություն է ունենում մասնակցելու Ֆորմուլա 1-ի մի քանի մրցաշարերի։ Այս մակարդակում հարավաֆրիկացին ցուցադրեց իրեն բնորոշ արագություն, չնայած թիմի ղեկավարությունը դժկամությամբ էր փոփոխություններ կատարում թիմի կազմում, Ջոթիի հետ պայմանագիր է կնքում 1973 թվականի մրցաշրջանի համար, բայց նրան հնարավորություն է ընձեռում մասնակցել ընդամենը հինգ մրցարշավի։ Սիլվերսթոունի մրցաշարում նրանք համոզվեցին իրենց ընտրության մեջ, Շեկտերը մեկնարկային պոկման ժամանակ չափից ավելի ջանք գործադրեց և դիտավորյալ սադրեց զանգվածային խառնաշփոթ։

Այս ժամանակահատվածում հարավաֆրիկացին փայլեց իր մրցարշավային վարպետությամբ, մասնակցելով տարբեր կարգի եվրոպական և ամերիկյան թափքային դասի, ինչպես նաև Ֆորմուլա 5000 և Ֆորմուլա 2 դասի մրցաշարերի։ Ամենաարդյունավետը 1973 թվականի Ֆորմուլա 5000 ամերիկյան առաջնությունն էր, որտեղ հաղթելով 9 մրցավազքերից 4-ում, Ջոդին նվաճում է չեմպիոնի տիտղոսը։ Խոստումնալից մրցարշավորդը գրավում է Ֆորմուլա 1 դասի բազմաթիվ թիմերի ուշադրությունը, բայց առավել հաջողակ է գտնվում Քեն Թիրելը, որը Շեկտերի հետ կնքում է առաջին մրցարշավորդի լիարժեք պայմանագիր։

Հարավաֆրիկացին Tyrrell Racing Organisation ընկերությունում անցկացնում է երեք մրցաշրջան` տանելով չորս հաղթանակ (այդ թվում հաղթելով Կյալամի 1975 թվականի մրցաշավում) և երկու անգամ դառնում է առաջնության անհատական հաշվարկով մրցանակակիր։ 1976 թվականին Ջոդին հանդես է գալիս յուրօրինակ վեց անիվավոր Tyrrell P34 բոլիդով` տանելով աշխարհի առաջնությունում իր առաջին հաղթանակը։

Պայմանագրի գործողության ժամկետի երկարացման վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերելու պատճառով 1977 թվականի մրցաշրջանը Շեկտերը սկսում է Walter Wolf Racing թիմի կազմում։ Ջոդիի ընտրությունը շատերի կողմից դիտարկվեց որպես մակարդակի անկում, սակայն հարավաֆրիկացին և նրա թիմը զարմացրին բոլորին, սկզբում հաղթելով մեկնարկային մրցարշավում, այնուհետև ամբողջ մրցաշրջանի ընթացքում պայքարեց անհատական հաշվարկում առաջատարի դիրքի համար։ Ընդհանուր արդյունքում Շեկտերը հաղթեց երեք մրցարշավում, առաջնությունում պարտվելով միայն Նիկի Լաուդին։ Հետագայում թիմը չկարողացավ պահպանել տրված տեմպը և 1978 թվականի մրցաշրջանից հարավաֆրիկացին տեղափոխվեց Ferrari:

Տեղափոխման պահը նորից անհաջող էր ընտրվել, իտալացիները մրցաշրջանում ունեին լավագույն մեքենան, որը հնարավորություն տվեց նրանց հաղթել 15 մրցապայքարներից 6-ում և գրավել վերին երկու տեղերը անհատական հաշվարկում։ Ավելի հաշվենկատ Ջոդին ներթիմային պայքարում չորս միավորով առաջ անցավ Ժիլ Վիլնյովից դառնալով աշխարհի չեմպիոն։ Իտալական թիմի հաջողված մեկնարկը շարունակություն չունեցավ, 1980 թվականի մրցաշրջանում թիմը մեքենաների մշակման հարցում սխալ մարտավարություն ընտրեց, որն էլ հանգեցրեց խոշոր ձախողման, կանադացին և հարավաֆրիկացին անհաջող միավորներով եզրափակեցին, պայքարելով ոչ թե մեկնարկային դիրքի համար, այլ մասնակցության իրավունքի։ Նման խոշոր ձախողումը հանգեցրեց նրան, որ Շեկտերն առանց պատճառաբանված հիմնավորման մրցաշրջանի ավարտից առաջ ժամկետից շուտ ավարտեց մրցարշավորդի կարիերան։ Այդ ճգնաժամի խորությունը այնքան մեծ էր, որ իտալական թիմը հաջորդ մրցաշրջանում չկարողացավ պայքարել անհատական տիտղոսի համար և կարողացավ հաղթել միայն 2000 թվականին։

1983 թվականին Շեկտերը դարձավ առաջին ավտոմրցարշավորդը, որ ընդգրկվեց Հրեական միջազգային մարզական փառքի սրահում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Formula One's Jody Scheckter Turns to Meat». foodmanufacture.co.uk. 1 марта 2007. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. {{cite news}}: External link in |publisher= (օգնություն)
  2. Лоренс, Джеймс, Decanter.com (14 декабря 2009). Jody Scheckter announces Hampshire winery plans Արխիվացված 2009-12-17 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոդի Շեկտեր» հոդվածին։