Ջոդի Դոբրովսկու սպանություն

Ջոդի Դոբրովսկի (անգլ.՝ Jody Dobrowski), բարմենի 24-ամյա օգնականը, որը 2005 թվականի հոկտեմբերի 14-ի կեսգիշերին սպանվել է Լոնդոնի հարավային հատվածում գտնվող Քլեփհեմ շրջանում։ Սպանությունը տեղի է ունեցել համանուն կայարանի մոտ[1][2]։

Ջոդի Դոբրովսկու սպանություն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1981(1981-07-27)
ԾննդավայրStroud, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 14, 2005(2005-10-14) (24 տարեկան)
Մահվան վայրClapham Common
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ՄասնագիտությունԲարմեն

Հարձակում խմբագրել

Ընկերոջ տնից իր տուն վերադառնալու ճանապարհին՝ Դոբրովսկին հարձակման է ենթարկվել երկու տղամարդկանց կողմից, որոնք կարծել էին, թե վերջինս համասեռամոլ է։ Կարճ ռեպլիկներ փոխանակելուց հետո՝ Փիքֆորդը հարվածներ է հասցրել Դոբրովսկուն։ Վերջինիս էնտուզիազմով միացել է նաև Ուոքերը։ Վկաներին, որոնք փորձել էին կանգնեցնել նրանց, տղամարդիկ նախազգուշացրել են, որ չխառնվեն՝ հայտարարելով․ «Մեզ դուր չեն գալիս այստեղի համասեռամոլները, և եթե հանկարծ ուզենանք, կարող ենք սպանել նրան»[1]։ Հարավային Լոնդոնի Սուրբ Ջորջի հիվանդանոցում իրականացված հետազոտությունները զոհի մոտ հայտնաբերել են գլխուղեղի այտուց, քթի կոտրվածք և պարանոցի, մեջքի և աճուկի բազմաթիվ կապտուկներ։ Երիտասարդի մարմինն այնպես էր այլանդակվել, որ ընտանիքի անդամները չկարողացան ճանաչել մարմինը։ Զոհի անհատականացումը հնարավոր դարձավ միայն մատնահետքերի միջոցով[1]։

Կերպար խմբագրել

Ջոդին ծնունդով եղել է Գլոսթերշիր կոմսության Ստրաուդ քաղաքի բնակիչ։ Ավարտել է Քարդիֆի համալսարանն Ուելսում։ Այնուհետ 2001 թվականին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ աշխատել երեկոյան ակումբների մեկի բարում։ «The Times» պարբերականին տված հարցազրույցի մեջ ակումբի անվտանգության աշխատակիցը, որտեղ աշխատել էր Ջոդին, պատմել է․ «Եթե դուք հանդիպեիք այդ երիտասարդին, ապա անպայման ուշադրություն կդարձնեին այն հանգամանքին, որ տղան միշտ լավ տեսք ուներ, ոչ մեկին երբեք վատ բան չէր ասել, նույնիսկ հարբած այցելուներին։ Նա շատ բարի և հաճելի երեխա էր»[3]։ Դատավճռի հրապարակումից հետո՝ Դոբրովսկու ընտանիքի անդամները հանդես են եկել հայտարարությամբ՝ Ջոդիին անվանելով «խելացի, ուրախ, աշխատասեր և գեղեցիկ տղամարդու, որին ծեծելով հասցրել էին մահվան»[4]։

Սպանության մոտիվներ և դատավճիռ խմբագրել

Երկու հարձակվողները՝ գործազուրկ Թոմաս Փիքֆորդը և բեմանկարիչ Սքոթ Ուոքերը 2006 թվականի մայիսի 12-ին ընդունել են իրենց մեղքը՝ Ջոդի Դուբրովսկու սպանության մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Ընդ որում, ներման խնդրանքով կարող են դիմել միայն 28 տարի անց[5]։ Դուբրովսկու սպանությունից երկու շաբաթ առաջ, նրանք արդեն իսկ մասնակցությել էին համասեռամոլի վրա հարձակմանը[1]։ Դատախազների խոսքերով՝ «Փիքֆորդը և Ուոքերը նախապես քննարկել էին համասեռամոլների վրա հարձակման պլանը և գիտեին, որ դրա համար կարող են ստանալ առնվազն 28 տարվա ազատազրկում»[4]։ Իսկ դատավոր Բրայան Բարքերը հայտնել է, որ երբ հարձակվողները որոշել են իրագործել իրենց մտադրությունը, նրանք ունեին միայն մեկ նպատակ՝ «հոմոֆոբիկ ավազակություն»[1]։ Դատավճիռը կայացվել է 2003 թվականի խմբագրությամբ քրեական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի համաձայն։ Այս հոդվածը հնարավորություն էր տալիս Անգլիայի և Ուելսի դատարաններին առավել խիստ պատժաչափ սահմանել բոլոր այն սպանությունների համար, որոնց մոտիվ կարող է լինել զոհի սեռական կողմնորոշումը[6]։

Ֆիլմ խմբագրել

2007 թվականին BBC 4-ը նկարահանել է «Հանդիպման վայրը Քլեփհեմ կայարան» վերնագրով հեռուստադրամա, որի սյուժեն մասամվ հիմնված է այն իրադարձությունների վրա, որոնք կապված են Ջոդի Դուբրովսկու սպանության հետ։ Ֆիլմի սցենարում զոհի անունը փոխվել է Ալֆի Քարթրայթի, իսկ բարմենի օգնականի փոխարեն էլ վերջինս աշխատում է որպես մատուցող։ Ֆիլմի ցուցադրությունը նվիրվել է Անգլիայում և Ուելսում համասեռամոլության ապաքրեականացման 40-ամյակին՝ որպես բողոք համասեռամոլների և սեռական կողմնորոշմամբ պայմանավորված բռնության դեմ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Men jailed for gay barman murder». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  2. «Gay man's killing 'tip of the iceberg». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  3. Latest victim of a homophobia that London had thought it had left behind, The Times
  4. 4,0 4,1 «Jody's family calls for end to homophobia». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Barman killer had been released early». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  6. «Criminal Justice Act 2003. 2003 c. 44 Part 12. Chapter 1. Matters to be taken into account in sentencing. Section 146». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  7. «How gay men get their kicks». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել