Ջոան Դրյու (անգլ.՝ Joanne Dru, հունվարի 31, 1922(1922-01-31)[1], Logan, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ - սեպտեմբերի 10, 1996(1996-09-10)[2], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։

Ջոան Դրյու
անգլ.՝ Joanne Dru
Ծնվել էհունվարի 31, 1922(1922-01-31)[1]
ԾննդավայրLogan, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 10, 1996(1996-09-10)[2] (74 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Դիք Հեյմս, Ջոն Այրլենդ և C.V. Wood?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ջոան Լետիշա ԼաԿոկ (անգլ.՝ Joan Letitia LaCock)[3] ծնվել է 1922 թվականի հունվարի 31-ին Արևմտյան Վիրջինիայի Լոգան քաղաքում։ 1940 թվականին, 18 տարեկանում, նա տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ սկսել է աշխատել որպես մոդել։ Բեմահարթակում նրան նկատել է Էլ Ջոլսոնը և հրավիրել իր բրոդվեյան շոուներից մեկին:Հոլիվուդ տեղափոխվելուց հետո նա շարունակել է իր կարիերան թատրոնում, իսկ շուտով նրան նկատում է տաղանդների հետախույզներից մեկը, և 1946 թվականին Ջոան Դրյուն նշել է իր նորամուտը կինոյում։

Հաջորդ տարիներին Ջոան Դրյուն շատ է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում։ Իր ֆիլմերից շատերը նա խաղացել է վեսթերններում, որոնց թվում են «Կարմիր գետը» (1948), «Նա դեղին ժապավեն էր կրում» (1949), «Ֆուրգոն փախցնողը» (1950), «Վրեժի հովիտը» (1951), «Վայրի և անմեղ» (1959) և այլն։ Նա նաև խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Թագավորի ողջ թիկնազորը» (1949) և «771 Օուշեն դրայվը» (1950)։ 1960-ականների սկզբից մինչև 1980-ականների իր կարիերայի ավարտը, երբ նա խաղացել է իր վերջին դերը «Սուպերոստիկանություն» (1980) ֆիլմում, Դրյուն հիմնականում նկարահանվել է հեռուստատեսությունում։

Դերասանուհին չորս անգամ ամուսնացել է։ Առաջին ամուսնուց՝ Դիկ Հեմսից, նա ունեցավ երեք երեխա ' Ռիչարդ Ռալֆ Հեյմսը (Richard Ralph Haymes) 1942 թ., Հելեն Ջոան Հեյմսը (Helen Joanna Hayme) 1944 թ. և Բարբարա Նաջենտ Հեյմսը (Barbara Nugent Haymes) 1947 թ.: Նրա երկրորդ ամուսինը 1949 թվականից մինչև 1957 թվականը դերասան Ջոն Այրլենդն էր։ Ջոան Դրյուն մահացել է լիմֆադեմայից 1996 թվականի սեպտեմբերի 10-ին ՝ 74 տարեկան հասակում։ Կինոարվեստում ունեցած ավանդի համար նա արժանացել է Հոլիվուդի Փառքի ծառուղում գտնվող աստղի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Согласно переписи 1930 года в США

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Դրյու» հոդվածին։