Ջիրոլամո դաի Լիբրի (իտալերեն՝ Girolamo dai Libri, 1474[1][2][3][…], Վերոնա, Վենետո, Իտալիա - հուլիսի 2, 1555(1555-07-02)[4], Վերոնա, Վենետո, Իտալիա), իտալացի միջնադարյան նկարիչ։ Գործել է 15-րդ դարավերջին և 16-րդ դարի առաջին կեսին, հիմնականում իր ծննդավայր Վերոնա քաղաքււմ։ Աշխատել է վաղվերածննդյան շրջանի իտալացի նկարիչների ոճով։ Նկարազարդել է մագաղաթյա ձեռագիր մատյաններ, պատկերազարդել եկեղեցիների խորաններ։

Ջիրոլամո դաի Լիբրի
Ծնվել է1474[1][2][3][…]
ԾննդավայրՎերոնա, Վենետո, Իտալիա
Վախճանվել էհուլիսի 2, 1555(1555-07-02)[4]
Մահվան վայրՎերոնա, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ և մանրանկարիչ
ՈճVeronese school?
Ուշագրավ աշխատանքներMadonna of the Oak?, Madonna dell'ombrello by Girolamo dai Libri, Museo Castelvecchio?, The Deposition?, Q122741315?, Q122753942? և Q123139111?
ՀայրFrancesco dai Libri?
 Girolamo dai Libri Վիքիպահեստում

Հակիրճ տեղեկատվություն խմբագրել

Նրա հայրը՝ Ֆրանչեսկո դաի Լիբրին, նույնպես նկարիչ էր և առավելապես հայտնի էր որպես մագաղաթյա մատյանների ծաղկող (հենց այդ պատճառով էլ ստացել էր dai Libri - դաի Լիբրի, այսինքն՝ Libri-ի - գրքի հետ առնչություն ունեցող մականունը)։

Ջիրոլամոն նկարչության արվեստի մեջ հմտացել է՝ սովորելով ոչ միայն հորից, այլև վերոնացի մեկ այլ անվանի նկարչից՝ Դոմենիկո Մորոնեից[5]։ Լինելով չափազանց օժտված, ընդունակ պատանի՝ նա շատ վաղ է ճանաչում ձեռք բերել. ընդամենը տասնվեց տարեկան է եղել, երբ նրան վստահել են նկարելու «Քրիստոսի իջեցնելը խաչից» կտավը Վերոնայի Սանտա Մարիա ին Օրգանո եկեղեցու համար։

Ջիրոլամո դաի Լիբրեի արվեստի մասին դրվատանքով է արտահայտվել իտալական Վերածննդի անվանի նկարիչ և արվեստաբան-պատմիչ Ջորջո Վազարին՝ նշանավոր նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների կենսագրություններն ամփոփող իր հանրահայտ գրքում։

  d'anni sedici fece in S. Maria in Organo la tavola della cappella de' Lischi, la quale fu scoperta e messa al suo luogo con tanta maraviglia d'ognuno, che tutta la città corse ad abbracciare e a, rallegrarsi con Francesco suo padre.
- Giorgio Vasari, Le Vite, 1568, p. 327
 

Ստեղծագործությունների ընտրանի խմբագրել

  • Սուրբ Կույսը Մանկան և երաժիշտ հրեշտակների հետ, Վենետիկի ակադեմիայի պատկերասրահ
  • Սբ. Հովհաննես ավետարանիչ
  • Խաչից իջեցնելը, Սան Ստեֆանո եկեղեցի, Malcesine
  • Հիսուսն ու սամարացիները, Մոնտեֆորտե դ՛Ալպոնեի ծխական եկեղեցի
  • Ծնունդ (մոտ.1490 թ.), մանրանկար (ներկայումս պահվում է Tosio Martinengo պինակոտեկ - պատկերասրահում)[6].
  • Երկրպագություն Մանկանը կամ «Մսուր», ներկայումս պահվում է Կաստելվեկկիոյի թանգարանում (Վերոնա)
  • Սուրբ Կույսը սբ. Թովմասի և սբ. Ավգուստինի հետ, Վերոնայի Սանտա Անաստազիա եկեղեցու կենտրոնական խորան
  • Սուրբ ընտանիք, Սան Պաոլո եկեղեցի, Վերոնա

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Page at Artnet
  • Farquhar, Maria (1855). Ralph Nicholson Wornum (ed.). Biographical catalogue of the principal Italian painters. Woodfall & Kinder, Angel Court, Skinner Street, London; Digitized by Googlebooks from Oxford University copy on Jun 27, 2006. էջ 84.
  • Berenson, B. North Italian Painters of the Renaissance. (GP. Putnam's Sons, 1907), p. 240.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Girolamo dai Libri
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. Berenson B.
  6. Attribution de Calabi, (1938)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիրոլամո դաի Լիբրի» հոդվածին։