Ջիվան Տեր-Թադևոսյան
Ջիվան Գուրգենի Տեր-Թադևոսյան (Ջոն), (սեպտեմբերի 14, 1926, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 27, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980)։
Ջիվան Տեր-Թադևոսյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ջոն Տեր-Թադևոսյան |
Ծնվել է | 1926 սեպտեմբերի 14 Երևան Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունիսի 27, 1988 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] | (տարիքը 61) Երևան
Մասնագիտություն | Կոմպոզիտոր |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1952 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի Վ․ Պ․ Պորտուգալովի ջութակի, 1961 թվականին՝ է․ Մ․ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանները։ 1952-1959 թվականներին եղել է Երևանի Կ․ Սարաջևի անվան երաժշտական դպրոցի տնօրեն և դասատու։
1959 թվականից ապրել է Մոսկվայում։ Հայկական սիմֆոնիկ երաժշտության մեջ զգալի ներդրում են Տեր-Թադևոսյանի 2 սիմֆոնիաները (1957,1959՝ Մ․ Շոլոխովի «Մարդու ճակատագրի» ընթերցումով»), որոնցում ազգային ավանդույթներն ստացել են ինքնատիպ մարմնավորում։ Գրել է նաև՝ սիմֆոնիետ (1983), ջութակի և նվագախմբի կոնցերտ (1977), լարային կվարտետներ (1955, 1967), սիմֆոնիկ պոեմներ՝ «Ե․ Չարենցի հիշատակին» (1963), «Հեղափոխության և կուսակցության մասին» (Վ․ Մայակովսկու խոսքերով, 1966), սիմֆոնիկ սյուիտներ՝ «Օթելլո» (1970), արևելյան (1956), արաբական (1968), բուրյաթական (1975) թեմաներով, գործիքային պիեսներ, ռոմանսներ, երգեր, բազմաթիվ կինոնկարների երաժշտություն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #1024898679 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 669)։ |