Բացել գլխավոր ցանկը

Ջին Հարլոու (անգլ.՝ Jean Harlow, ի ծնե՝ Հարլին Հարլոու Քարփենթեր անգլ.՝ Harlean Harlow Carpenter, մարտի 3, 1911(1911-03-03)[1][2][3][4][5][6][7][8], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[1] - հունիսի 7, 1937(1937-06-07)[1][2][3][4][5][6][7][8], Good Samaritan Hospital, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կինոաստղ և 1930-ական թվականների սեքս խորհրդանիշ։

Ջին Հարլոու
անգլ.՝ Jean Harlow
Harlow-publicity.jpg
Ծնվել էմարտի 3, 1911(1911-03-03)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[1]
Մահացել էհունիսի 7, 1937(1937-06-07)[1][2][3][4][5][6][7][8] (26 տարեկանում)
Մահվան վայրGood Samaritan Hospital, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունLake Forest Academy?
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Փոլ Բեռն և Հարոլդ Ռոսսոն
jeanharlow.com

Մազերի գույնի պատճառով նրան անվանել են «Պլատինե շիկահեր»: Նա առաջին հոլիվուդյան դերասանուհին էր, ով կրում էր այդ մականունը։ Դերասանուհու էկրանային կերպարի հիմնական գծերն էին զգացմունքայնությունը և վառ սեքսուալ գրավչությունը։ Երեք անգամ ամուսանցել է։ Երկրորդ ամուսնությունը ողբերգությամբ է ավարտվել. դերասանուհու ամուսինը՝ պրոդյուսեր Փոլ Բերնը, մահացել է ամուսնությունից 2 ամիս հետո՝ ինքնասպանությամբ: Գտնվելով փառքի գագաթնակետին, Ջինը մահացել է 26 տարեկան հասակում միզարյունություն հիվանդությունից։

Իր մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերն են՝ «Դժոխքի հրեշտակները» (1930 թ.), «Հասարակության թշնամին» (1931 թ.), «Պլատինե շիկահեր» (1931 թ.), «Կարմիր փոշի» (1932 թ.), «Ապշեցնող շիկահերը» (1933 թ.), «Կինն ընդդեմ քարտուղարուհու» (1936 թ.), «Զրպարտվածը» (1936 թ.), «Սարատոգա» (1937 թ.)։


Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ապագա դերասանուհին ծնվել է 1911 թվականի մարտի 3-ին, ԱՄՆՄիսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում, ատամնաբույժ Մոնկլեր Քարփենթի և Ջին Պոյի (օրիորդական ազգանունը՝ Հարլոու) ընտանիքում. վերջինս անշարժ գույքի առևտրի հարուստ բրոքերի դուստր էր։ Մանկության տարիներին Հարլոուն ապրել է իր ընտանիքի հետ՝ տատիկի առանձնատանը։

 
Ջինի մայրը և ճուտիկ Ջինը 1934 թվականին

Նրա մայրը ամուսնությունից երջանիկ չէր, և հենց դա էր պատճառը, որ նա իր ուշադրությունը կենտրոնացրել էր իր դստեր դաստիարակության վրա։ Մանկության տարիներին Հարլոուն, ով տառապում էր մինինգիտով, աչքի էր ընկնում թույլ առողջությամբ։ Նա շատ կապված էր իր մոր հետ և մայրը նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Ընտանիքում աղջկան կոչում էին Բեյբի (Baby)։

ԵրիտասարդությունԽմբագրել

1916 թվականին Հարլին հաճախել է միսս Բարսթոու դպրոցը։ 1922 թվականի սեպտեմբերի 29-ին, երբ Հարլին 11 տարեկան էր, նրա ծնողները ամուսնալուծվում են, իսկ մայրը նախկին ամուսնուն արգելում է տեսակցել աղջկան։ 1923 թվականին Ջին Պոն, կամ ինչպես նախկինում ասացինք Ջինի մայրիկը, երազում էր նկարահանվել ֆիլմերում, և դրա համար աղջկա հետ գնում են Հոլիվուդ և աղջկան տեղավորում է տեղի իգական դպրոցում։ Սակայն լինել դերասանուհի՝ Ջինի մայրիկին չհաջողվեց։ Երկու տարի անց, երբ վերջացավ գումարը և կործանվեցին վերջին հույսերը, նրանք վերադառնում են Կանզաս Սիթի:

1925 թվականի ամառը Հարլին անցկացրել է Միչիգանի Չա Թոն Կա մանկական ճամբարում և այնտեղ ձեռք բերել սկարլատինա վարակիչ հիվանդությունը։ Այնուհետև նրա մայրը ամուսնացել է ոմն Մարինո Բելլոյի հետ և նրա հետ մեկնել է Չիկագո, որտեղ Բելլոն հյուրանոցի ղեկավար էր։ Հարլիին ուղարկեցին սովորելու մոտական Լայք Ֆորեսթ քաղաքի Ferry Hall School դպրոցում։ Այնտեղ ընդունված էր, որ ավագ դասարանների աղջիկները, այսպես ասած «ավագ քույրերը», պետք է ղեկավարեին նորեկներին։ 1926 թվականին Հարլիին բաժին հասած «ավագ քույրը», ծանոթացնում է Հարլիին, ով այդ ժամանակ 15 տարեկան էր, 20-ամյա Չակի՝ Չարլզ Ֆրիմոնթ Մակգրյու հետ, ով խոշոր կարողության ժառանգն էր։ Հարլին և Չակը սկսեցին հանդիպել, և հակառակ մոր ցանկությանը, նրանք 1927 թվականին ամուսնանում են։

Մի տարի անց Չակը դառնում է չափահաս, ստանում իրեն հասանելիք ժառանգությունը և Հարլիի հետ մեկնում Լոս Անջելես: Այնտեղ նրա երիտասարդ կինը ընկերացավ սկսնակ դերասանուհի Ռոզալի Ռոյի հետ: Շնորհիվ այս հանդիպման, ինչպես նաև երջանիկ պատահականություն, Հարլին հայտնվեց կինոյում: Մի անգամ Ռոզալին գործով գնում էր «Fox» կինոստուդիա և ընկերուհուն խնդրեց մեքենայով տեղ հասցնել իրեն: Մինչ Հարլին նստած էր մեքենայի մեջ, նրա կողքով անցնում էր ստուդիայի բարձրաստիճան ղեկավարը: Գեղակազմ հմայիչ շիկահերը գրավել է նրանց ուշադրությունը, և տալով երաշխավորական նամակ՝ նրանք Հարլիին առաջարկել են մասնակցել փորձերին: Առաջարկն այնքան էլ չհետաքրքրեց աղջկան սակայն այն բանից հետո, երբ Ռոզալին գրազ եկավ, որ նա չի համարձակվի մարտահրավեր նետել ճակատագրին, Հարլին, չցանկանալով պարտվել գրազը, գնաց ստուդիա և կադրերի բաժնում գրանցվեց մոր անունով՝ Ջին Հարլոու:

Կարիերայի սկիզբԽմբագրել

Սկզբում Ջինն արհամարհում էր կինոստուդիայի զանգերը, սակայն մոր պնդմամբ նա համաձայնում է նկարահանվել «Պատվի շղթաներ» ֆիլմում որպես վիճակագրուհի, և այսպիսով 1928 թվականին տեղի է ունենում նրա առաջնաելույթը կինոյում: Նրա անունը չէր հիշատակվում ոչ մի տիտրերում, իսկ հոնորարը կազմում էր օրական ընդամենը 7 դոլար: Նույն թվականին նա լուսանկարվել է կիսամերկ. լուսանկարիչ Էդվարդ Հեսերը Ֆրիֆիթ պարկում բնության ֆոնին լուսանկարել է 17-ամյա Հարլիին, ում մարմինը հազիվ ծածկում էր մի կտոր գործվածք:

1929 թվականին Հարլոուն նկարահանվել է տասնչորս ֆիլմում: սկսնակ, ստանում էր հիմնականում էպիզոդիկ անանուն դերեր, ինչպիսին է «Շաբաթ երեկոյի երեխան» ֆիլմում է, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Paramount Pictures-ի աստղ Կլարա Բոուն, և «Կրկնակի խրախճանք» համր կարճամետրաժ ֆիլմը, որում նկարահանվել են Լորելը և Հարդին, ում կոմիկական դուետը հանրահայտ էր 1920-ականններին:

1929 թվականի հունիսին Հարլոուն բաժանվում է Չակից և վերադառնում մոր և խորթ հոր մոտ: Ապա իր ծանոթ ընկերոջ՝ դերասան Ջեյմս Հոլլի հովհանու ներքո Ջինը ծանոթանում է հանրահայտ օդաչու, ռեժիսոր և ապագա մուլտիմիլիոներ Հովարդ Հյուզի հետ, ով այդ ժամանակ ընֆամեն քսանչորս տարեկան էր:

Քանի որ այդ ժամանակ կինոարտադրության բնագավառում սկսել էր իր տեղը գրավել հնչյունային կինոն, Հյուզը որոշում է վերանկարահանել իր «Դժոխքի հրեշտակներ» համր ֆիլմը և փնտրում էր դերասանուհի Գրետե Նիսենի փոխարեն նկարահանվելու համար, ով խաղացել էր ֆիլմի համր տարբերակում, սակայն նորվեգական շեշտադրության պատճառով չէր կարող նկարահանվել հնչյունային կինոյում: Հանդիպման ժամանակ Հյուզը հետաքրքրվում է Ջինով, ով 1929 թվականի հոկտեմբերի 24-ին կնքում է հինգ տարով պայմանագիր և սկսում նկարահանվել ֆիլմում:

Այդ ֆիլմը, որը Հարլոուի համար դարձել էր իրական բեկում, ինքնին այ ժամանակների համար եզակի էր՝ Հյուզը ֆիլմինկարահանումների մեջ ներդրել է 4 միլիոն դոլար արժեք ունեցող գլխապտույտ առաջացնող հնարքներ, ինչը «Դժոխքի հրեշտակներ» ֆիլմը դարձրեց այդ ժամանակների ամենաթանկարժեք ֆիլմը[9]: Տեսարանների մի մասը նկարահանվել է Multicolor համակարգով, այսինքն՝ ունեցել է կարմրականաչավուն երանգավորում[10]: Ֆիլմի պրեմիերան կայացել է 1930 թվականի մայիսի 27-ին հոլիվուդյան Grauman's Chinese Theatre կինոթատրոնում. բոլոր տեղերն զբաղված էին, չնայած տոմսերն արժեին 11 դոլար, ինչը ռեկորդային գումար էր այն ժամանակվա համար[11]:

ՃանաչումԽմբագրել

Հարլոուն կատարում է շիկահեր Հելենի դերը, ով սիրավեպ է սկսում երկու եղբայրների հետ: Այդ դերի շնորհիվ Հարլոուն դառնում է հոլիիվուդյան հայտնի դերասանուհի և մեծ ճանաչում ձեռք բերում հասարակության շրջանում: 1931 թվականին նա նկարահանվում է վեց ֆիլմերում՝ բոլորում կատարելով գլխավոր դերեր, բացառությամբ Չապլինի «Մեծ քաղաքի լույսերը» կինոնկարում կատարած էպիզոդիկ դերի:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11854599X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 American National Biography — 1999.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 filmportal.de — 2005.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 FemBio
  9. Ֆիլմը Հյուզի համար արժեցել է 3,8 միլիոն դոլար, և այդ ռեկորդը գրանցվել է միայն 1939 թվականին, երբ «Քամուց քվածները» ֆիլմի համար ծախսվել էր հարյուր հազար դոլար ավել: Համաձայն՝ TCMDB.com
  10. Միակ ֆիլմը, որտեղ Հարլոուին կարող ենք տեսնել «գույներով»
  11. Admission, for the first time in Hollywood history, was $11 per ticket. Time Magazine — Hell’s angels от 9 июня 1930 года