Ջիմի Լոուրենս Վոն (անգլ.՝ Jimmie Lawrence Vaughan, մարտի 20, 1951(1951-03-20)[1], Դալաս), ամերիկացի բլյուզ-ռոք կիթառահար և երգիչ։

Ջիմի Վոն
Ծնվել էմարտի 20, 1951(1951-03-20)[1] (73 տարեկան)
Դալաս
Երկիր ԱՄՆ
Ժանրերռոք և բլյուզ[2]
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգիչ և կիթառահար
Գործիքներկիթառ[2] և վոկալ[2]
ԼեյբլEpic Records
Պարգևներ
Կայքjimmievaughan.com
 Jimmie Vaughan Վիքիպահեստում

Տեխասի բլյուզի լեգենդ, կիթառահար Սթիվի Ռեյ Վոնի ավագ եղբայրը։

Մի քանի հայտնի բլյուզ կիթառահարներ զգալի ազդեցություն են ունեցել Ջիմի Վոնի նվագելու ոճի վրա, այդ թվում՝ «Երեք թագավորները» (Ալբերտ Ֆրեդի, Բի Բի Քինգ, Ջոնի Ուոթսոն)։ Ներկայումս բնակվում է Տեխաս նահանգի Օստին քաղաքում[3][4]։

Երաժշտական կարիերա և կյանք խմբագրել

Ջիմի Լոուրենս Վոնը ծնվել է Դալասում՝ 1951 թվականի մարտի 20-ին։ Ծնողներն են Ջիմի Լի Վոնը և Մարտա Ժան Կուկը։ Ջիմին Օստին է տեղափոխվել 1960–ականների վերջերին և սկսել նվագել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Փոլ Ռեյը և W.C. Clark-ը։

1969 թվականին Վոնի «The Chessmen» խումբը Տեխաս նահանգի Ֆորտ–Ուերտ քաղաքում նվագեց The Jimi Hendrix Experience–ի ելույթից առաջ։ Հենց այդ ժամանակ Վոնը Ջիմի Հենդրիքսին տվեց իր կիթառի Vox wah-wah ոտնակը, որը նա կոտրեց։ Փոխարենը Հենդրիքսը Վոնին տվեց հյուրախաղերի իր սեփական wah-wah ոտնակը։

Ջիմի Վոնը մշակեց իր սեփական, հեշտ ճանաչելի ոճը։ Նա վոկալիստ և շրթահարմոնահար Կիմ Ուիլսոնի, բասիստ Կիտ Ֆերգյուսոնի և թմբկահարներ Մայք Բակի և Ֆրեն Կրիսինի հետ ձևավորեց The Fabulous Thunderbirds խումբը։

1979 և 1983 թվականներին թողարկված խմբի առաջին չորս ալբոմները «սպիտակ բլյուզի» համար դարձան շատ կարևոր։ Այս ալբոմները վատ վաճառվեցին, ինչի պատճառով էլ խումբը 2 տարի մնաց առանց պայմանագրի (հենց այդ ժամանակ Վոն կրտսերը ունեցավ առևտրային հաջողություններ)։ Այս ժամանակահատվածում Վոնը Բիլ Քարտերի «Stompin' Grounds» ալբոմի ձայնագրման (1985 թվական) ժամանակ հանդես եկավ որպես սոլո կիթառահար, մասնավորապես մասնակցելով Քարտերի հայտնի «Willie The Wimp» երգին[5]։

«The Fabulous Thunderbirds»-ը 1986 թվականին կնքեց նոր պայմանագիր և թողարկեց մի քանի ալբոմներ, որ ավելի մեծ կոմերցիոն հաջողություն են ունեցել։

Վոնը խմբից հեռացավ 1989 թվականին և իր կրտսեր եղբոր հետ ձայնագրեց «Family Style» ալբոմը։ Բայց մինչ ալբոմի թողարկմանը Սթիվի Ռեյը մահացավ ուղղաթիռի վթարի հետևանքով՝ Էրիկ Կլեպտոնին ուղեկցող խմբի երեք անդամների հետ։ Դա տեղի ունեցավ 1990 թվականի օգոստոսի 27-ին՝ Իստ Տրոյեում (Վիսկոնսին նահանգ)։ Ալբոմը թողարկվեց աղետից 1 ամիս անց, որպես սկավառակի հեղինակ նշվեցThe Vaughan Brothers–ը։ Վոնն իր առաջին «Strange Pleasure» սոլո ալբոմը թողարկեց 1994 թվականին։

Ալբոմը ներառում է «Six Strings Down» երգը, որը նվիրված էր եղբոր հիշատակին։ Վոնի բոլոր սոլո ալբոմները ներառում են բլյուզ–ռոք, որի հեղինակը ինքն է։ Դրանից բացի նա Բո Դիդլիի «A Man Amongst Men» ալբոմում հանդես եկավ որպես հյուր (1996)՝ նվագելով կիթառ «He’s Got A Key» և «Coatimundi» երգերը։

1997 թվականից սկսած Fender ընկերությունը սկսեց թողարկել Jimmie Vaughan Tex-Mex Stratocaster կիթառները։

Լինելով Դենիս Քուեյդի մտերիմ ընկերը՝ նրա հետ խաղաց «Կրակե մեծ գնդակներ» (1989) ֆիլմում։ 1998 թվականին Վոնը նկարահանվեց «Բլյուզ եղբայրներ 2000» ֆիլմում որպես Բի Բի Քինգի գլխավորած «Louisiana Gator Boys» գեղարվեստական բլյուզ բենդի անդամ։

Ջիմի Վոնը 2006 թվականի ամռանը մասնակցեց Բոբ Դիլանի համերգային շրջագայությանը բացման ելույթով, ինչպես Էլանա Ջեյմսը և Ջունիոր Բրաունը։

Վոնը սիրում է դասական և պատվերով պատրաստված մեքենաներ և հանդիսանում է մոլի նմուշահավաք։ Պատվերով ստեղծված նա ավտոմեքենաներից և հոթ ռոդերից շատերը ցուցադրվում են թանգարաններում, ինչպես նաև համապատասխան ամսագրերում[6]։

Նորագույն փուլ խմբագրել

 
Վոնը 2007 թվականի Crossroads Guitar Festival համերգին

Վոնը որոշ չափով զբաղվել է քաղաքական ակտիվ գործունեությամբ։ Նա 2008 թվականին աջակցում էր նախագահի՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Ռոն Փոլին և վերջինիս ելույթից առաջ հանդես եկավ Տեխասի համալսարանում[7]։ Վոնը նաև 2008 թվականի սեպտեմբերի 2–ին Սուրբ Պողոսում կայացած հանրահավաքում բացեց Ռոն Փոլի ելույթը

Վոնը շարունակեց ելույթ ունենալ տարբեր փառատոններում։ Մասնավորապես 2009 թվականին Boz Scaggs & The Blue Velvet Band–ի հետ հայտնվեց Սան–Ֆրանցիսկոյում՝ Hardly Strictly Bluegrass Festival–ին։ Crossroads Guitar Festival–ի (2010) ժամանակ նաև նվագեց Էրկ Կլեպտոնի, Ռոբերտ Կրեմի, Բի Բի Քինգի, Հուբերտ Սամլինի և այլոց հետ[8]

Սկավառակագրություն խմբագրել

  • Սոլո ալբոմներ․
    • Strange Pleasure (1993, Epic-Sony)
    • Out There (1997, Epic-Sony)
    • Do You Get the Blues? (2001, Artemis)
    • Plays Blues, Ballads & Favorites (2010, Shout! Factory)
  • «Fabulous Thunderbirds»–ի հետ․
    • Fabulous Thunderbirds (1979, Chrysalis Records)
    • Girls Go Wild (1979, Takoma — Crysalis records)
    • What’s The Word (1980, Crysalis records)
    • Butt Rockin (1981, Chrysalis records)
    • T-Bird Rhythm (1982, Crysalis records)
    • Tuff Enuff (1986, Epic-Sony)
    • Hot Number (1987, Epic-Sony)
    • Powerful Stuff (1989, Epic-Sony)
    • Hot Stuff GreatestHits (1992, Epic-Sony)
    • Wrap It Up (1993, Epic-Sony)
  • Սթիվի Ռեյ Վոնի հետ․
    • Family Style, The Vaughan Brothers (1990, Epic-Sony)
  • Ջիմիի նվագը կարելի է լսել Stevie Ray Vaughan and Double Trouble ալբոմներում․
    • Couldn’t Stand The Weather (1984, Epic-Sony)
    • Live Alive! (1986, Epic-Sony)
    • Live At Carnegie Hall (1998, Epic-Sony)
  • Սթիվի Ռեյի և Ջիմիի հետ մասնակցել է սկավառակի ձայնագրման․
    • Loaded Dice, Bill Carter (1988, CBS)
    • Under The Red Sky, Bob Dylan (1990, Columbia)
  • Այլ ձայնագրություններ Ջիմի Վոնի մասնակցությամբ
    • Lost In The Ocean Part 2 & The Do It (single 45, Connie records)
    • Old Enough, Lou Ann Barton (1982, Asylum records)
    • Stomping Grounds, Bill Carter (1985, South Coast records)
    • Blues Cruise, Denny Freeman (1986, Amazing records)
    • Out Of The Blue (1987, Amazing records)
    • Read My Lips (1989, Antone’s records)
    • Bird Nest On The Ground, Doyle Bramhall (1997, Antone’s records)
    • Havana Moon, Carlos Santana (single)
    • Riding with the King, B.B. King & Eric Clapton (2000)
    • Inside Job, Don Henley (2000)
    • Milk Cow Blues, Willie Nelson (2000)
    • Been A Long Time, Double Trouble (2001, Tone Cool Records)

Մրցանակներ խմբագրել

Գրեմմի մրցանակ խմբագրել

  • 1990․ Լավագույն ժամանակակից բլյուզ ձայնագրություն ‒ The Vaughan Brothers ‒ Family Style
  • 1990․ Լավագույն գործիքային ռոք կատարում ‒ The Vaughan Brothers ‒ «D/FW»
  • 1996․ Լավագույն գործիքային ռոք կատարում ‒ «SRV Shuffle»
  • 2001․ Լավագույն ավանդական բլյուզ ալբոմ ‒ Do You Get The Blues?

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Montreux Jazz Festival Database
  3. Du Noyer, Paul (2003). The Illustrated Encyclopedia of Music (1st ed.). Fulham, London: Flame Tree Publishing. էջ 181. ISBN 1-904041-96-5.
  4. «Texas, Birth Index, 1903—1997,» index, FamilySearch (https://familysearch.org/pal:/MM9.1.1/V8DM-NJB : accessed November 11, 2012), Jimmie Lawrence Vaughan, 1951; citing "Texas Birth Index, " Ancestry.com
  5. «Bill Carter (2) – Stompin' Grounds (Vinyl, LP, Album) at Discogs». Discogs.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  6. For instance, Street Rodder, 1/85, p.55, and Rod & Custom, 4/00, pp.88-91.
  7. «Ron Paul Rally at University of Texas Draws Crowd of 4,000 – Ron Paul 2008». Ronpaul2008.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «Crossroads Guitar Festival 2010 Show Schedule». crossroadsguitarfestival.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմի Վոն» հոդվածին։