Ջիմի Վի

բրիտանացի դերասան

Ջիմի Վի (լատին․՝ Jimmy Vee փետրվարի 3, 1959(1959-02-03)[1], Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան և կասկադյոր, որը հայտնի է «Դոկտոր Ով» սերիալում մի քանի չար բժիշկների և այլ այլմոլարակայինների դերեր խաղալով։ «Աստղային պատերազմներ։ Վերջին ջեդայի» ֆիլմում R2-D2 դերում փոխարինել է հանգուցյալ Քենի Բեյքերին։

Ջիմի Վի
Ծնվել էփետրվարի 3, 1959(1959-02-03)[1] (65 տարեկան)
ԾննդավայրՇոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կասկադյոր, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն խմբագրել

Վին իր կարիերան սկսել է որպես դուբլյոր․ փոքր դերասանների փոխարեն հնարքներ է կատարել և լրացուցիչ ծառայություններ է տրամադրել այնպիսի ֆիլմերում, ինչպիսին է «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»։

Վին Գլազգոյի թագավորական թատրոնում Չիկի անամոթ գետնաթզուկի դերում նկարահանվել է նաև «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ադապտացիայում[2]։

2015 թվականի նոյեմբերին նա ընտրված է եղել «Աստղային պատերազմներ։ Վերջին ջեդայի» ֆիլմում R2-D2 դերում՝ փոփարինելով Քենի Բայքերին, (քանի որ ինչպես Քեն Բայքերը, գաճաճ էր․ հասակը 112 սմ էր), որը մահացել է 2016 թվականի օգոստոսին[3][4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ֆ Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը Harry Potter and the Philosopher's Stone Գոբլին
2001 ս Կախարդների քոլեջի ամենաչար կախարդը Weirdsister College Գորգուլյա
2005-2014 ս Դոկտոր Ով Docor Who Մոքս Բոլխուն, Տիեզերական խոզ, Բանակաֆալատա, Գրասկ, Սկովոքս Բլիցեր
2007-2010 ս Սառա Ջեյնի արկածները The Sarah Jane Adventures Կարլ Զլիզին, Գրակս, Կրիսլոք, Գրոս
2008 ս Երաժշտական ոլորտ Music of the Spheres Գրասք
2009 ս Քիլթմեն Kilt Man գաճաճ
2009 ս Պրոմ 13։ Ավարտականի Դոկտոր Ովը Prom 13: Doctor Who Prom Գրասք
2015 ֆ Պեն Pan Լոֆթի
2015 ֆ Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում Star Wars: The Force Awakens R2-D2[5]
2017 ֆ Աստղային պատերազմներ։ Վերջին ջեդայի Star Wars: The Last Jedi R2-D2
2017 ֆ Բրաի գալուստ Քավարան Dark Ascension չար թզուկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Scots actor Jimmy Vee hotly tipped to join Star Wars cast.. but admits he doesn't even know a light saber - Daily Record». Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  3. «Doctor Who actor Jimmy Vee is the new R2-D2 in Star Wars Episode 8 | Metro News». Metro.co.uk. 2015 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «Kenny Baker, actor behind R2-D2, dies». The Guardian. 2016 թ․ օգոստոսի 13.
  5. McNary, Dave (2017 թ․ փետրվարի 14). «'Star Wars': R2-D2 Role to Be Filled by Jimmy Vee in 'The Last Jedi'». Variety.