Ջիմի Բաթլեր III (անգլ.` Jimmy Butler III, սեպտեմբերի 14, 1989(1989-09-14)[1][2][3], Հյուստոն[4][2][5]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան և թեթև հարձակվող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մայամի Հիթ» ակումբում։

Ջիմի Բաթլեր
Jimmy Butler

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի Հիթ
Դիրքը Հարձակվող պաշտպան/ թեթև հարձակվող
Համար № 22
Ի ծնե տրված անունը Ջիմի Բաթլեր III
Jimmy Butler III
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 1989 (34 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն, Տեխաս ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 100 կգ
Դպրոց Թոմբոլի ավագ դպրոց (Թոմբոլ, Տեխաս)
համալսարան Թայլերի միջնակարգ քոլեջ (2007–2008)
Մառքեթի համալսարան (2008–2011)
Դրաֆթի տարի 2011 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 30-րդ
Դրաֆթ ակումբ Չիկագո Բուլս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Բուլս (2011–2017)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Թիմբերվուլվզ (2017–2018)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2018–2019)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի Հիթ (2019-այժմ)
Մրցանակներ

  • NBA աստղ (2015–2018, 2020)
  • 3× All-NBA երրորդ թիմ (2017, 2018, 2020)
  • 4× NBA All-Defensive երկրորդ թիմ (2014–2016, 2018)
  • NBA ամենակատարելագործված խաղացող (2015)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հյուստոնում (Տեխաս նահանգ), պատանեկությունն անցկացրել Թոմբոլ բնակավայրում։ Դպրոցական կարիերան անցկացրել է Թոմբոլի ավագ դպրոցում՝ ավարտական տարում ունենալով 19 միավորի և 8 անդրադարձի միջին ցուցանիշ։ Դպրոցն աավարտելուց հետո ուսանողական առաջնությունում սկզբնապես ներկայացրել է Թայլերի հասարակական քոլեջը, որից հետո տեղափոխվել է Մառքեթի համալսարան։ Ընտրվել է NBA-ի 2011 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 30-րդ ընտրությամբ՝ «Չիկագո Բուլսի» կողմից։

Ուսանողական կարերան խմբագրել

Ավագ դպրոցն ավարտելուց հետո Բատլերը 2007–08 մրցաշրջանն անցկացնում է Թայլերի միջնակարգ քոլեջում, այնուհետև որոշում է ընտրել Մարկետի համալսարանի սպորտային կրթաթոշակային ծրագիրը՝ համալսարանային հավաքականում անցկացնելով 4 մրցաշրջան։

2008-09 մրցաշրջանում Բատլերն անցկացնում է 35 հանդիպում՝ մանրահատակի վրա միջինում անցկացնելով 35 րոպե և իր հաշվին գրանցելով 5 միավոր, 4 անդրադարձ, 2 խլում, 1 կորուստ և 2 արդյունավետ փոխանցում։

2009-10 մրցաշրջանում Բատլերն անցկացնում է 34 հանդիպում՝ մանրահատակի վրա միջինում անցկացնելով 35 րոպե և իր հաշվին գրանցելով 15 միավոր, 7 արգելափակում, 2 խլում, 1 կորուստ և 2 արդյունավետ փոխանցում։

2010-11 մրցաշրջանում Բատլերն անցկացնում է 37 հանդիպում՝ միջինում խաղալով 35 րոպե և իր հաշվին գրանցելով 16 միավոր, 6 արգելափակում, 2 խլում, 2 կորուստ և 3 արդյունավետ փոխանցում։

NBA-ի կարիերան խմբագրել

Բատլերն ընտրվում է է NBA-ի 2011 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 30-րդ ընտրությամբ՝ «Չիկագո Բուլսի» կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • [http։//www.nba.com/playerfile/jimmy_butler Էջը NBA.com կայքում](անգլ.)
  • [http։//www.basketball-reference.com/players/b/butleji01.html Էջը «Բասկետբոլ-ռեֆերենսում»](անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմի Բաթլեր» հոդվածին։