Ջիհան Սադաթ

եգիպտացի քաղաքական գործիչ, հետազոտող, ֆեմինիստ

Ջիհան Սադաթ[4] (արաբ․՝ جيهان السادات‎‎, Jihān as-Sadāt;[5], հուլիսի 29, 1933(1933-07-29)[1], Կահիրե, Եգիպտոս[2] - հուլիսի 9, 2021(2021-07-09)[3], Եգիպտոս), եգիպտացի քաղաքական գործիչ, հետազոտող և ֆեմինիստ, Եգիպտոսի առաջին տիկինը 1970 թվականից մինչև 1981 թվականը, մինչև ամուսնու՝ Անվար Սադաթի սպանությունը։

Ջիհան Սադաթ
արաբ․՝ جيهان السَّادات‎‎
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1933(1933-07-29)[1]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս[2]
Մահացել էհուլիսի 9, 2021(2021-07-09)[3] (87 տարեկան)
Մահվան վայրԵգիպտոս
ԳերեզմանUnknown Soldier Memorial[3]
Քաղաքացիություն Եգիպտոսի թագավորություն,  Եգիպտոսի Հանրապետություն,  Արաբական Միացյալ Հանրապետություն և  Եգիպտոս
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԿահիրեի համալսարան (1986)[2]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, իրավապաշտպան, համալսարանի դասախոս, գրող և բանաստեղծուհի
ԱշխատավայրՀարավային Կարոլինայի համալսարան, Վաշինգտոնի ամերիկյան համալսարան, Radford University? և Մերիլենդի համալսարան
ԱմուսինԱնվար Սադաթ[2]
Զբաղեցրած պաշտոններFirst Lady of Egypt?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJamal Sadat?, Jikhan Anwar Sadat?, Lubna Sadat? և Nukha Sadat?
 Jehan Al Sadat Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Ջիհան Սաֆաթ Ռաուֆը (արաբ․՝ جيهان صفوت رؤوف‎‎ Jīhān Ṣafwat Raʼūf) ծնվել է Կահիրեում, Եգիպտոս, եգիպտացի վիրաբույժ Սաֆաթ Ռաուֆի և անգլիացի երաժշտության ուսուցչուհի Գլադիս Կոտերիլի միջին դասի ընտանիքում, նա առաջին դուստրը և ընտանիքի երրորդ երեխան էր։ Նրա մայրը Շեֆիլդ քաղաքի ոստիկանության վերակացու Չարլզ Հենրի Կոտերիլի դուստրն էր։ Նա մեծացել է որպես մուսուլման՝ իր հոր ցանկությունների համաձայն, բայց նաև հաճախել է Կահիրեի աղջիկների քրիստոնեական միջնակարգ դպրոց։

Որպես դեռահաս դպրոցական, նա գրավված էր Անվար Սադաթով որպես տեղի հերոս՝ բրիտանական օկուպացիային եգիպտական դիմակայության մեջ նրա հերոսական պատմությունների և քաջության, հավատարմության և վճռականության մասին լուրերին ԶԼՄ-ներում հետևելու միջոցով։ Նա իր զարմիկից շատ պատմություններ է լսել նրա մասին, որի ամուսինը դիմադրության մեջ նրա գործընկերն էր, իսկ ավելի ուշ՝ նաև բանտում։

Իր 15-ամյակի երեկույթի ժամանակ նա առաջին անգամ հանդիպել է իր ապագա ամուսնուն` Անվար Սադաթին, բանտից նրա ազատվելուց անմիջապես հետո[6], որտեղ նա երկու ու կես տարի անցկացրեց իր քաղաքական գործունեության համար։ Նրանք ամուսնացել են 1949 թվականի մայիսի 29-ին, ծնողների երկմտությունից և առարկություններից հետո այն մասին, որ իրենց դուստրն ամուսնանում է գործազուրկ հեղափոխականի հետ։ Անվարը 31 տարեկան էր, նրա տարիքը 15 տարի և 9 ամիս էր։ Անվար Սադաթը ավելի ուշ «Ազատ սպաներ» շարժման հիմնական անդամների մաս կազմեց, որոնք առաջնորդեցին 1952 թվականի Եգիպտոսի հեղափոխությունը, որը տապալեց Եգիպտոսի և Սուդանի միապետությունը։

Առաջին տիկին խմբագրել

 
Սադաթները ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի և նրա կնոջ՝ Ռոզալինի հետ 1977 թվականին

32 տարվա ընթացքում Ջիհան Սադաթը սատարող կին էր քաղաքականության մեջ աճող իր ամուսնու համար, որի գործունեությունը տանում էր դեպի Եգիպտոսի նախագահ դառնալու ուղին։ Նրանք ունեցել են երեք դուստր՝ Նոհան, Ջիհանը, Լոբնան, և մեկ որդի՝ Գամալը։ Հետագայում նա օգտագործել է առաջին տիկնոջ իր հարթակը՝ իր երկրի ներսում միլիոնավոր մարդկանց հետ շփվելու համար, և իր դերով կանանց համար օրինակ էր ամենուրեք։ Նա օգնել է փոխել աշխարհի արաբ կանանց կերպարը 1970-ական թվականներին, կամավորական աշխատանքներ կատարելով և մասնակցելով կարիքավոր մարդկանց հասարական օգնությանը։

Հասարակական աշխատանքներ խմբագրել

Ջիհան Սադաթը առանցքային դեր է խաղացել 1970-ական թվականների վերջին Եգիպտոսի քաղաքացիական իրավունքների մասին օրենքների բարեփոխման գործում։ Հաճախ «Ջիհանի օրենքներ» անվանվող նրա կողմից առաջադրված նոր օրինադրությունը կանանց տրամադրում էր մի շարք նոր իրավունքներ, այդ թվում՝ ամուսնալուծությունների դեպքում ալիմենտի և երեխաների խնամակալության իրավունքը։

1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում Սուեզի ռազմաճակատի վիրավոր զինվորներին այցելելուց հետո նա հիմնել է al Wafa’ Wa Amal (Հավատ և հույս) վերականգնողական կենտրոնը, որն առաջարկում է հաշմանդամություն ունեցող պատերազմի վետերանների բժշկական և վերականգնողական ծառայություններ և մասնագիտական պատրաստություն։ Կենտրոնն աջակցություն է ստանում ամբողջ աշխարհի կողմից կատարվող նվիրատվություններից, այժմ ծառայում է տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար և ունի աշխարհում հայտնի երաժշտական և երգչախմբային խումբ։

Նա նաև վճռական դերեր է խաղացել հետևյալ բնագավառներում կազմակերպությունների ստեղծման գործում՝ Նեղոսի դելտայի տարածաշրջանում համալիր, որն օգնում է տեղական կանանց իրենց ուժերի վրա վստահ լինելուն, քաղցկեղով հիվանդների եգիպտական կազմակերպություն և Եգիպտոսի արյան բանկ, և SOS մանկական գյուղեր Եգիպտոսում, կազմակերպություն, որը որբերին ընտանեկան միջավայրում ապահովում է նոր տներով։

Նա գլխավորել է Եգիպտոսի պատվիրակությունը ՄԱԿ-ի Կանանց միջազգային համաժողովներին Մեխիկոյում և Կոպենհագենում։ Նա հիմնադրել է արաբա-աֆրիկյան կանանց լիգան։ Որպես ակտիվիստ, նա հյուրընկալել և մասնակցել է ամբողջ աշխարհի բազմաթիվ գիտաժողովների, որոնք վերաբերում են կանանց խնդիրներին, երեխաների բարեկեցությանը և խաղաղությանը Աֆրիկայում, Ասիայում, Եվրոպայում և Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։

Կրթություն խմբագրել

Ուսումն ավարտելուց հետո նա ուսուցիչ է աշխատել Կահիրեի նկարիչների և կիրառական արվեստի կենտրոնում։

Ուշ տարիներ խմբագրել

 
Ջիհան Սադաթը ելույթ է ունենում Կալիֆոռնիա նահանգի Ուոլնաթ Քրիքի Դին Լեշեր տարածաշրջանային արվեստի կենտրոնում 2006 թվականի ապրիլի 11-ին:

Սադաթը Մերիլենդի համալսարանի Քոլեջ Պարկի ավագ գիտաշխատող է (որտեղ ֆինանսավորվում է նաև Անվար Սադաթի Խաղաղության և զարգացման ամբիոնը)։

Ջիհան Սադաթը 1987 թվականին հրատարակել է ինքնակենսագրություն՝ «Եգիպտոսի կին» (ISBN 0-7432-3708-0), լույս է տեսել Simon & Schuster Inc. -ի կողմից, ինչպես նաև կեղծանվան տակ բանաստեղծություններ արաբերենով, և գրել է երկրորդ գիրքը՝ «Խաղաղության իմ հույսը», թողարկվել է 2009 թվականի մարտին։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • Սադաթը կանանց և երեխաների համար հասարակական աշխատանքի և մարդասիրական ջանքերի համար պետական և միջազգային մի շարք մրցանակների մրցանակակիր է։
  • Նա նաև ստացել է աշխարհի ազգային և միջազգային քոլեջների և համալսարանների ավելի քան 20 պատվավոր դոկտորի աստիճան։
  • 1993 թվականին նա ստացել է Քրիստոնեական համայնքի խաղաղության միջազգային մրցանակ։
  • 2001 թվականին նա Պեռլ Բակի մրցանակի հաղթող էր։

Նախկին պաշտոններ խմբագրել

  • Եգիպտոսի առաջին տիկին 1970֊1981 թվականներին
  • Մունոֆեյա նահանգի նահանգապետարանի ժողովրդական խորհրդի առաջին կին նախագահ
  • Հրավիրված պրոֆեսոր Ամերիկյան համալսարանում, Հարավային Կարոլինայի համալսարանում և Ռեդֆորդի համալսարանում, ԱՄՆ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Պատվավոր կոչումներ
Նախորդող:
Թահիա Կազեմ
Եգիպտոսի առաջին տիկին
1970–1981
Հաջորդող:
Սյուզան Մուբարաք
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիհան Սադաթ» հոդվածին։