Ջիանլուկա Ձամբրոտա

իտալացի ֆուտբոլիստ

Ջիանլուկա Ձամբրոտա (իտալ.՝ Gianluca Zambrotta, փետրվարի 19, 1977(1977-02-19)[1], Կոմո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ: 2006 թվականի Աշխարհի առաջնության չեմպիոն: Խաղացել է եզրային պաշտպանի դիրքում:

Football pictogram.svg
Ջիանլուկա Ձամբրոտա
Football against poverty 2014 - Gianluca Zambrotta.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 19, 1977(1977-02-19)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Կոմո, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք Եզրային պաշտպան

ԿենսագրությունԽմբագրել

Ակումբային կարիերաԽմբագրել

Ձամբրոտան իր կարիերան սկսել է «Կոմո» ֆուտբոլային ակումբում: Սերիա B-ի շրջանակներում «Կոմոի» կազմում անց է կացրել ընդամենը մեկ դեբյուտային հանդիպում, որից հետո «Կոմոն» հեռացվել է Սերիա C1[2][3]

1997 թվականին տեղափոխվել է «Բարի» ֆուտբոլային ակումբ, որտեղ 2 տարվա ընթացքում ամրագրել է իր տեղը մեկնարկային կազմում և իր դեբյուտը նշել է Սերիա A-ում: Ջիանլուկան «Բարիի» կազմում անց է կացրել 2 մրցաշրջան՝ հասցնելով մասնակցել 59 ֆուտբոլային հանդիպման:

1999 թվականին տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս». «Ծեր սինյորայի» ղեկավարությունը նրա տեղափոխության համար վճարել է 8 մլն. եվրո: «Բիանկոներիների» կազմում 4 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն (Յուվեի վերջին երկու գավաթները խլել են հայտնի Կալչիոպոլիի պատճառով), երկու անգամ՝ Սուպերգավաթակիր, ինչպես նաև հասել է մինչև Չեմպիոնների լիգայի և Իտալիայի գավաթի եզրափակիչ փուլ:

Իտալիայի առաջնությունում ավելի քան 200 խաղեր անցկացնելուց հետո Կալչիոպոլիի պատճառով լքել է Թուրինը: Նա տեղափոխվել է Բարսելոնա, որի կազմում դարձել է Իսպանիայի Սուպերգավաթակիր:

2008 թվականին Ձամբրոտան վերադարձել է հարազատ Իտալիա, և իր ելույթները շարունակել է «Միլանի» կազմում:

2013 թվականին Ձամբրոտան Ֆաբիո Գրոսսոյի, Ֆիլիպպո Ինձագիի և Մարկո Մատերացիի հետ միասին ստացել է UEFA Pro[4] մարզչական լիցենզիա:

2013 թվականին վերականգնել է իր ֆուտբոլային կարիերան՝ խաղալով շվեյցարական 2-րդ դիվիզիոնը ներկայացնող «Կյասսոյի» կազմում, իսկ հետո դարձել է գլխավոր մարզչի օգնականը[5]:

2013 թվականի նոյեմբերի 27-ից Ջիանլուկան գլխավորել է «Կյասսոն»:

Կարիերան հավաքականումԽմբագրել

Ձամբրոտան դեբյուտել է Իտալիայի երիտասարդական հավաքականում 1998 թվականին, իսկ 1999թվականին դարձել է Իտալիայի հավաքականի խաղացող: Եվրո 2000-ում Ձամբրոտան դարձել է արծաթե մեդալակիր: Նա նաև մասնակցություն է ունեցել 2002թվականին Աշխարհի առաջնությունում, և 2004թվականին Եվրոպայի առաջնությունում, իսկ 2006թվականին Աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր:

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

«Յուվենտուս»
  • Իտալիայի չեմպիոն. 2001/02, 2002/03 (2004/05 և 2005/06 թթվականին չեմպիոնական տիտղոսներից զրկվել է Կալչիոպոլիի պատճառով:)
  • Իտալիայի Սուպերգավաթակիր. 2003
«Բարսելոնա»
«Միլան»
Իտալիայի ազգային հավաքական
  • Եվրո 2000-ի արծաթե մեդալակիր. 2000
  • Աշխարհի չեմպիոն. 2006

ԱնձնականԽմբագրել

  • Ընդգրկվել է Եվրո 2004-ի խորհրդանշական հավաքականի մեջ:
  • Ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի 2006թվականին մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:
  • 2006 թվականի FIFPro-ի հավաքականի անդամ:
  • 2006 թվականի Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ:

Ելույթների վիճակագրությունԽմբագրել

Ակումբ Առաջնություն Գավաթ Միջազգային Ընդհանուր
Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իտալիա Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Ընդհանուր
1994/95 Կոմո Սերիա B 1 0 0 0 1 0
1995/96 Սերիա C 14 2 1 0 15 2
1996/97 33 4 1 0 34 4
1997/98 Բարի Սերիա A 27 2 2 2 29 4
1998/99 32 4 4 0 - 36 4
1999/00 Յուվենտուս Սերիա A 32 1 2 0 12 2 45 4
2000/01 29 3 0 0 - 29 3
2001/02 32 1 6 1 9 0 47 2
2002/03 26 1 3 0 13 0 42 1
2003/04 30 1 6 0 5 0 41 1
2004/05 36 0 0 0 12 0 48 0
2005/06 32 0 2 0 8 0 42 0
Իսպանիա Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Ընդհանուր
2006/07 Բարսելոնա Լա Լիգա 29 3 5 0 6 0 40 3
2007/08 29 0 5 0 6 0 40 0
Իտալիա Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Ընդհանուր
2008/09 Միլան Սերիա A 34 1 1 0 6 0 41 1
2009/10 24 0 1 0 5 0 30 0
2010/11 15 0 1 0 5 0 20 0
2011/12 7 1 1 0 3 0 11 1
Երկիր Իտալիա 400 20 31 3 76 2 506 25
Իսպանիա 58 3 10 0 12 0 80 3
Ընդհանուր 459 23 41 3 88 2 587 28

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Stefano Bedeschi։ «Gli eroi in bianconero: Gianluca ZAMBROTTA» (Italian)։ TuttoJuve.com։ Վերցված է սեպտեմբերի 11, 2014 
  3. «Il Pallone Racconta: Gianluca ZAMBROTTA»։ ilpalloneracconta.blogspot.ca (Italian)։ փետրվարի 19, 2015։ Վերցված է մարտի 19, 2015 
  4. «Inzaghi, Crespo, Materazzi ecco gli allenatori di domani»։ repubblica.it։ 2013-07-19։ Վերցված է 2013-07-20 
  5. «Джанлука Дзамбротта стал играющим тренером в Швейцарии»։ eurosport.ru։ 2013-07-20։ Վերցված է 2013-07-20 

ՀղումներԽմբագրել