Բացել գլխավոր ցանկը

Ջեֆ Ֆեյի (անգլ.՝ Jeffrey David «Jeff» Fahey , նոյեմբերի 29, 1952(1952-11-29)[1][2], Olean, Քատարոգաս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության դերասան, որը հայտնի է դարձել Կորուսյալները հեռուստասերիալում խաղացած Ֆրենկ Լապիդուսի դերով։

Ջեֆ Ֆեյի
անգլ.՝ Jeff Fahey
Jeff Fahey.jpg
Ծնվել էնոյեմբերի 29, 1952(1952-11-29)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրOlean, Քատարոգաս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունJoffrey Ballet?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, պարող, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր

ԿենսագրությունԽմբագրել

Ջեֆ Ֆեյին ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 29-ին Նյու Յորք նահանգում՝ Օլինում։ Նրա ծնողներն ունեն իռլանդաամերիկյան ծագում[3]։ Նա ընտանիքի 13 երեխաներից վեցերորդն էր։ Մեծացել է Բուֆֆալո քաղաքում և ավարտել Father Baker’s High School։ 17 տարեկանում հեռացել է տնից և սկսել ճամփորդել ավտոստոպով[4]։ Սովորել է բալետի դպրոցում։

25 տարեկանում «Joffery Ballet» մրցույթում պարի համար կրթաթոշակ ստանալով՝ Ֆեյին սկսել է ելույթ ունենալ։ Ելույթ է ունեցել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքի թատրոններում։ Իր առաջին գլխավոր դերը ստացել է հանրահայտ «One Life To Live» հեռուստասերիալում։

1985 թվականին «Սիլվերադո» ֆիլմում ստացել է Տայրիի դերը։ 1992 թվականին Ֆեյին և Փիրս Բրոսնանը խաղացել են «Գազոնահունձը» ֆիլմի գլխավոր դերերում։ 1995 թվականին նա խաղացել է «Դատական կատարածու» հեռուստասերիալի գլխավոր դերում։ 2008 թվականից սկսած Կորուսյալները հեռուստասերիալում խաղացել է Ֆրենկ Լապիդուսի դերը։ Ֆրենկը ուղղաթիռի օդաչուն է, բայց ավելի ուշ պարզվում է, որ նա աշխատել է նաև որպես ինքնաթիռի օդաչու։ Հեռուստասերիալում առաջին անգամ հայտնվել է չորրորդ եթերաշրջանում և մինչև հինգերորդ եթերաշրջանը նկարահանվել է որպես հրավիրված դերասան։ Հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանում Ջեֆի կերպարը դառնում է գլխավոր հերոսներից մեկը[5]։

ՖիլմոգրաֆիաԽմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1982–1985 Մեկ կյանք ապրելու համար One Life to Live Գերի Քորելի
1985 Սիլվերադո Silverado Տայրի
1985 Ռեյմոնդ Գրեմի մահապատիժը The Execution of Raymond Graham Ռեյմոնդ Գրեմ
1986 Ալֆրեդ Հիչքոկը ներկայացնում է The New Alfred Hitchcock Presents Ռեյ Լի
1986 Մայամիի ոստիկանությունը Miami Vice Էդի Քեյ
1988 Պատասխան կրակ Backfire Դոնի ՄաքԷնդրյու
1988 Երկակի որոշում Split Decisions Ռեյ ՄաքԳվին
1989 Արյունակցական կապեր True Blood Ռեյմոնդ Տրուբլադ
1990 Արժանիներից վերջինը The Last of the Finest Ռիկի Ռոդրիգես
1990 Սպիտակամորթ որսորդ, սև սիրտ White Hunter Black Heart Փիտ Վերիլ
1990 Հետաքրքրասիրությունը սպանում է Curiosity Kills Մետյու Մանուս
1993 Կույր կողմը Blindsided Ֆրենկ ՄաքՔենե
1993 Խորամանկը Quick Մանսի
1993 Սպանությունների ցուցակ The Hit List Չարլի Պայկ
1994 Ազատ անկում Freefall Դեքս Դուլում
2001 Սառցե սիրտը Cold Heart Ֆիլ
2008–2010 Կորուսյալները Lost Ֆրենկ Լապիդուս

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
1986 Ջեմինի Դրամայում գլխավոր դերի լավագույն կատարում Ռայմոնդ Գրեմի մահապատիժը Առաջադրված

[6]

1992 Fangoria Chainsaw Awards Լավագույն դերասան Գազոնահնձիչը Առաջադրված
2010 Gold Derby TV Award Տարվա դերասանական անսամբլ Կորուսյալները Առաջադրված
Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոն Անվանի դերասան, դրամատիկ հեռուստասերիալ Առաջադրված

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #142432075 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. Pergament Alan (1995-08-23)։ «Jeff Fahey, Hard-Working Lawman»։ Buffalo News։ Վերցված է 2007-12-10 
  4. Jeff Fahey Biography
  5. «Fahey Joins Cast of 'Lost'», Entertainment Weekly.
  6. «Awards Database»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-04-ին։ Վերցված է 2016-11-02 

Արտաքին հղումներԽմբագրել