Ջեք Հոուդի Ջոնսոն (մայիսի 18, 1975(1975-05-18)[1], Օահու, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ[2]), հավայան հեղինակ և իր անձնական երգերի կատարող, երաժիշտ, ֆիլմերի ստեղծող, հայտնի է դարձել սոֆթ ռոք ժանրում և ակուստիկ երաժշտության մեջ։ 2011 թվականին մեծ ճանաչում է ձեռք բերել Brushfire Fairytales դեբյուտային ալբոմի թողարկումից հետո։ Վերջին 5 տարում հրապարակել է ևս 5 ալբոմ։ Հայտնի է նաև, որպես «The Kōkua Festival» փառատոնի հեղինակներից մեկը։ Ջեքը հայտնի է այնպիսի երգերով, ինչպիսիք են՝ "Upside Down"; "Flake"; "I Got You"; "Sitting, Waiting, Wishing"; "If I Had Eyes"; "You and Your Heart"; "Taylor"; "Better Together; "Good People" և Breakdown:

Ջեք Ջոնսոն
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Jack Johnson
Ի ծնե անունՋեք Հոուդի Ջոնսոն
Ծնվել էմայիսի 18, 1975
Օահու, Հավայի
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրերակուստիկ երաժշտություն, սոֆթ ռոք, փոփ ռոք
Մասնագիտություներաժիշտ, երաժշտական լեյբլի ղեկավար
Գործիքներվոկալ, կիթառ, ուկելելե, դաշնամուր, թմբուկ
ԼեյբլEverloving/Brushfire/Universal
ԿրթությունԿալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում (1997) և Kahuku High & Intermediate School?
Կայքjackjohnsonmusic.com
 Jack Johnson (musician) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջեք Ջոնսոնը ծնվել և մեծացել է Օահուում[3]։ Ջեֆ Ջոնսոնը (հայրը) Ջեքին դրդել է զբաղվել սպորտով։ Նա հինգ տարեկանից զբաղվել է սյորֆինգով։ 17 տարեկան հասակում նրան հրավիրել են մասնակցելու Billabong Pipeline Masters-ի եզրափակիչ խաղին, Օահուի հյուսիսային շրջանում։ Նա եղել է ամենաերիտասարդ մասնակիցը ամբողջ պատմության մեջ։ Սակայն մեկ ամիս անց նրա կարիերան սյորֆինգում ավարտվել է։

Ջեքը սովորել է Օահուի Kahuku High School դպրոցում։ Ավլի ուշ ընդունվել է Սանտա Բարբարայի Կալիֆոռնիական համալսարան և դիպլոմ է ստացել, որպես ֆիլմերի և երաժշտության պրոդյուսեր։ Ջոնոսոնը սկսել է կիթառ նվագել 8 տարեկանում, իսկ 12 տարեկանում սկսել է երգեր գրել։ Նրա սերը դեպի երաժշտությունը շատ արագ է զարգացել, և առաջին փորձերը երաժշտական ասպարեզում եղել է այն, որ նա սկսել է նվագել Soil խմբում։

Ջիմի Հենդրիքսը Ջեք Ջոնսոնի սիրելի կիթառահարն է[4]. Джонсон назвал Джими Хендрикса своим любимым гитаристом[5]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #135417376 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Allmusic — 1991.
  3. Jack Johnson Biography Արխիվացված 2012-04-29 Wayback Machine. Music.aol.com. Retrieved on 2012-08-30.
  4. «Jack Johnson Music – Band» (անգլերեն). Jackjohnsonmusic.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. «Jack Johnson Plugs In for Electric New Disc 'To the Sea'» (անգլերեն). Rolling Stone Music. 2010 թ․ մայիսի 24. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Ջոնսոն» հոդվածին։