Ջեք Լորդ
Ջոն Ժոզեֆ Պատրիկ Ռայան (անգլ.՝ John Joseph Patrick Ryan, դեկտեմբերի 30, 1920[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 21, 1998[1][2][3], Հոնոլուլու, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Հայտնի է Ջեք Լորդ (անգլ.՝ Jack Lord) կեղծանվամբ։ Առավել հայտնի է «Հավայի 5-O» հեռուստասերիալի Սթիվ Մակգարեթ դերով, որում նկարահանվել է 12 տարի՝ 1968-1980 թվականներին[5][6][7]։ Նա եղել է առաջին դերասանը, որ նկարահանվել է Ջեյմս Բոնդի մասին «Доктор Ноу» ֆիլմում՝ Ֆելիքս Լեյտերի դերով[8][9]։
Ջեք Լորդ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1920[1][2][3] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 21, 1998[1][2][3] (77 տարեկան) |
Մահվան վայր | Հոնոլուլու, ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և John Adams High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | վեսթեռն |
Պարգևներ և մրցանակներ | |
Վաղ կյանք և կրթություն խմբագրել
Լորդը ծնվել է Նյու-Յորքում՝ Բրուքլինում՝ իռլանդ-ամերիկական ընտանիքում։ Նրա հայրը՝ Վիլիամ Լոուրենս Ռայանը (անգլ.՝ William Lawrence Ryan), եղել է շոգենավային ընկերության տնօրեն[10]։ Լորդը մեծացել է Մորրիս այգում, որն այժմ կոչվում է Ռիչմոնդ-Հիլ Քվինսում՝ Նյու-Յորքում[11]։ Երիտասարդ Լորդը վարժեցրել է ձիավորի իր հմտությունները Գուդզոն գետի մոտ գտնվող մոր մրգատու ագարակում[12]։ Երբ նա ամառային ամիսները սկսել է անցկացնել ծովում, սկսել է նկարել բնանկարներ, որոնց նկատում էր տախտակամածից, որոնց մեջ կային Աֆրիկայի, Միջերկրական ծովի և Չինաստանի ուրվանկարներ[13]։ Լորդը հաճախել է տարբեր դպրոցներ, այդ թվում սովորել է Սուրբ Բենեդիկտ Իոսիֆի (անգլ.՝ Saint Benedict Joseph Labre Church) դպրոցում[11], Ջոն Ադամսի միջնակարգ(անգլ.՝ John Adams High School) դպրոցում և ԱՄՆ-ի ծովի առևտրի ակադեմիայում(անգլ.՝ United States Merchant Marine Academy)[14], որն ավարտել է պրապորշչիկի (ցարական բանակի ցածրաստիճան սպա) կոչումով[15]։ Նա հաճախել է Նյու-Յորքի համալսարան ֆուտբոլի կրթաթոշակով[10][13] և համայնքում ստացել է գեղեցիկ արվեստների աստիճան։ Լորդը Միացյալ Նահանգներում առաջին տարին անց է կացրել Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ ԱՄՆ-ի բանակի ինժեներական կորպուսում, որը Իրանում կառուցել է կամուրջներ[11]։ Նա վերադարձել է առևտրական նավատորմ նավաստիի որակավորմամբ՝ Ֆորտ-Տրամբուլլեում ծովային սպաների հաշվառումից առաջ[16]։ Երբ նա մասնակցություն ունեցավ ծովային ուսուցողական ֆիլմերի նկարահանումներին, նրա մոտ դերասան դառնալու գաղափար ծնվեց։
Կարիերա խմբագրել
Լորդը սովորել է թատերական վարպետություն Սանֆորդ Մեյնսերի մոտ[7] ՝ Neighborhood Playhouse School of the Theatre-ում[17]։ Երիտասարդ տարիքում աշխատել է Հորգան Ֆորդում՝ վաճառելով մեքենաներ[12], ապա վաճառել է Cadillac, որպեսզի վճարի ուսման վարձը։ Այնուհետև հաճախել է թատերական ստուդիա[18]։
Դերասան խմբագրել
Թատրոն խմբագրել
Բրոդվեյում Լորդի առաջին ներկայացումը եղել է Քիմ Սթենլիի հետ՝ Հորթն Ֆուտի «Ճամփորդուհի» պիեսում[19][20]։ Շոուն տևել է 30 գիշեր՝ 1954 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 20-ը։ Իր դերի համար Լորդը ստացել է Theatre World Award մրցանակը[21]։ Դրանից հետ 1955-1956 թվականներին նա խաղացել է Բրիկի դերը (փոխարինելով Բեն Հազզարային)[22] «Կատուները շիկացած տանիքի վրա» ներկայացման մեջ[23]։ Նա նաև հանդես է եկել «Խրճիթ», «Անօրինական» և «Վայրենի» ներկայացումներում։
Ֆիլմ խմբագրել
Առաջին անգամ Լորդը նկարահանվել է 1949 թվականին «Красная угроза» հակակոմունիստական ֆիլմում[17]։ 1950 թվականի «Cry Murder» ֆիլմում նա եղել է նաև ընթերակա պրոդյուսեր։ 1957 թվականին Լորդը կատարել է գլխավոր դեր «Уильямсберг: История патриота» ֆիլմում[24], նաև կատարել է Բաթ Օլդենի դերը «Богова делянка» ֆիլմում[25] և 1933 թվականին մասնակցություն է ունեցել Էրսկին Կալդուելլի վեպի ադապտացիային։ Լորդը դարձել է Ջեյմս Բոնդի մասին նկարահանվող «Доктор Ноу» ֆիլմի առաջին դերասանը՝ կատարելով Ֆելիքս Լեյթերի դերը[8]։ Սցենարիստ Ռիչարդ Մեյբաումի խոսքերով Լորդը գտնվում է Շոն Քոնների հետ հավասար կարգավիճակում։ Նա նաև պահանջել է իր դերի մեծացում և մեծ հոնորար հաջորդ «Голдфингер» ֆիլմում նկարահանվելու համար[9]։ Վերջ ի վերջո ռեժիսոր Գայ Հեմիլթոնը նրան փոխարինել է Սեք Լինդերով։ 1968 թվականին Լորդը Սյուզան Սթրասբերգի հետ նկարահանվել է «Игра называется – убийство» ֆիլմում[26]։
Հեռուստատեսություն խմբագրել
1962 թվականին Լորդը կատարել է գլխավոր դեր «Стоуни Бурк» հեռուստասերիալում[27]։ Սերիալի հիմքը իրական չեմպիոն Քեյսի Թիբբսեի կըանքն է[28]։ Երկրորդական դերերում նկարահանվել են Օրեն Օութսը և Բրյուս Դերնը։ Լորդն անվանել է Հերի Կուպերին իր օրինակը՝ նմանակելու և նոր կերպարի՝ Սթոունի Բուրկի ստեղծմամբ ոգեշնչվելու համար[7]։
Լորդը կատարել է Էլիոթ Նեսսայի դերը «Неприкасаемые» հեռուստասերիալում, սակայն վերջում այդ դերը հասել է Ռոբերտ Սթեքին[29]։ Չնայած դրան նա խաղացել է այդ սերիալի առաջին մասի էպիզոդներից մեկում։ 1965 թվականին նա կատարել է հյուրի՝ գնդապետ Փրեսթոն Գալլահերի դերը «Вертикальный взлёт» սերիալի երկրորդ մասի հինգերորդ էպիզոդում։ Բացի այդ նա խաղացել է մի շարք սերիալներում, որոնց թվին են պատկանում «Встреча с приключениями», «Американцы», «Бонанца», «Высокий кустарник», «В бою!», «Агенты А.Н.К.Л.», «Репортёр», «Беглец» (Հարրի Գվարդինոյի հետ՝ գլխավոր դերում), «Захватчики», «Сыромятная плеть», «Железная сторона» և «ФБР» սերիալները։ Նա նաև նկարահանվել է «Найди приключения на свою пушку» սերիալի առաջին էպիզոդում։
Հավայի 5-O խմբագրել
եղծման գործում, որում կատարել է խուզարկու Սթիվ Մակհարեթի գլխավոր դերը տասներկու տարվա ընթացքում։ Նահանգապետ Հավայևը վստահում է Սթիվ Մակհարեթին Հոնոլուլուի ոստիկանության գլխավոր հնարված հատուկ ստորաբաժանումը[5]։ Սերիալի սկզբում «Իլիկայի» հյուրանոցի պատշգամբում ցուցադրվում է Ջեք Լորդի նկարը։ Դերակատարի անունն է Չինա Հո Քելլի՝ հյուրանոցի հիմնադիր Չինա Հոյի անունով[6]։ Լորդի թագավորական խոսքը՝ «Նրա վանդակի վրայով, Դեննո» (անգլ.՝ Book him, Danno!)[5], դարձել է փոփ-արվեստի մասնիկը։ Լորդը պնդում է, որ քասթինգին մասնակցեն տեղի հավայացիները՝ մայրցամաքի դերասանների փոխարեն[5]։ Նա նաև պնդում է, որ իր դերակատարը վարի Ford մակնիշի մեքենա. թռիչքի հատվածում նա վարում է Mercury Park Lane 1967 թվականի մեքենա, 1968-1974 թվականներին նա վարում է Park Lane, իսկ մնացած տարիներին՝ 1974 թվականի Mercury Marquis[30]: «Гавайи 5-O» սերիալի վերջին հատվածի ցուցադրումը համարվում է ամենատևական ոստիկանական սերիալը ԱՄՆ-ի հեռուստատեսության պատմության մեջ։
Երբ սերիալի ստեղծողը՝ Լեոնարդ Ֆրիմանը, մահացավ, սերիալի հետագա գործունեությունն անցավ Լորդի, CBS-ի և Ֆրիմանի ժառանգների ղեկավարության ձեռքը[5], ընդ որում պայմանագրի համաձայն Լորդը դարձավ գործադիր պրոդյուսեր։ Նա ուշադիր էր սերիալի յուրաքանչյուր մանրուքին և հաճախ վիճում էր ալիքի ղեկավարների հետ[7]։
Նկարիչ խմբագրել
Նյու-Յորքի համալսարանի ուսման ժամանակ Լորդը և իր եղբայրը բացել էին «Вилладж» արվեստի ակադեմիան[11]։ 1941 թվականին «Метрополитан» թանգարանը գնել էր նրանից երկու աշխատանք[10]։
Անձնական կյանք խմբագրել
Լորդի առաջին ամուսնությունը Էնն Սեսիլի Վիլլարդի (անգլ.՝ Ann Cecily Willard) հետ տևել է 1944-1947 թվականներին և ավարտվել ամուսնալուծությամբ[10]։ Լորդը տեսել է իր որդուն ընդամենը մեկ անգամ, երբ նա դեր նորածին էր։ Տղան մահացել է դժբախտ պատահարի արդյունքում՝ 13 տարեկան հասակում[30]։
Ջեքը ծանոթացել է երկրորդ կնոջ հետ Նյու-Յորքի հարավային մասում տուն փնտրելու ժամանակ[31]։ 1949 թվականի հունվարի 17-ին Լորդը ամուսնացել է Մարի դը Նարդի(անգլ.՝ Marie de Narde) հետ[11], ով թողել է իր կարիերան, որպեսզի իր կյանքը նվիրի ամուսնուն։ Նրանք միասին ապրեցին մինչև Լորդի մահը՝ 1988 թվականը։
Լորդը մոլի ծխող էր և չէր կարողանում թողնել այդ սովորությունը։ Լորդի խոսքերով հենց Աստծու հանդեօ հավատը նրան օգնեց թողնել ծխելը[7]։ Լորդը և իր ընկերը այցելեցին կաթոլիկական եկեղեցի, այնտեղ երկուսն էլ ծնկի եկան, իսկ Լորդը խոստացավ Աստծուն, որ այլևս չի ծխի։
Լորդը հայտնի է եղել որպես քաղաքավարի մարդ, ով սիրել է բարձրաձայն արտասանել բանաստեղծություններ և մարդ, ով ավելի շատ ժամանակ է անցկացրել իր տանը[7]։
Մահ խմբագրել
Այն բանից հետո, երբ 1980 թվականին սերիալն ավարտվեց, Լորդը թաքնվեց ստվերի ետևում։ Լորդը երկու տարի՝ մինչ մահը, տառապում էր Ալցգեյմերի հիվանդությամբ[32][33]։ Նա մահացել է 1998 թվականի հունվարի 21-ին՝ 77 տարեկան հասակում՝ թողնելով 40 միլիոն դոլլար ժառանգություն։ Նա մահացել է սրտի անբավարարությունից՝ Հոնոլուլուի սեփական տանը։ 2005 թվականին՝ նրա կնոջ մահից հետո ամբողջ ժառանգությունն անցել է Հավայայի բարեգործական կազմակերպությանը[34]։
Ժառանգություն խմբագրել
Հուշեր խմբագրել
Հավայացի քանդակագործ Լինն Վեյլեր Լիվերթոնի(անգլ.՝ Lynn Weiler Liverton) կողմից ստեղծված կիսանդրին ներկայացվել է 2004 թվականի հունիսի 19-ին Կիխալա Մոլլում կայացած արարողության ժամանակ[35][36]։
Ժամանակակից արվեստում խմբագրել
ԱՄՆ-ում օպերատորները երբեմն 50 մմ("5-0") լինզաներին անվանում են «Ջեք Լորդ»։ Դա հղում է «Гавайи 5-O» սերիալին, որը փառավորել է դերասանին[37]։
Դերասանուհի Թրեյսի Լորդսը վերցրել է «Լորդս» կեղծանունը, քանի որ «Гавайи 5-O» ֆիլմում նա Լորդսի երկրպագուհին էր[38]։
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմ խմբագրել
Տարեթիվ | Ռուսերեն անվանումը | Անգլերեն անվանումը | Դերը | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1949 | Красная угроза | The Red Menace | Ջոն Բեյթս | |
1950 | Татуированная незнакомка | The Tattooed Stranger | խուզարկու Դեքե Դել Վեկկիո | |
Cry Murder | Թոմմի Վորեն | Ընթերակա պրոդյուսեր | ||
1955 | Трибунал Билли Митчелла | The Court-Martial of Billy Mitchell | լեյտենանտ Զաքարի «Զաք» Լենսդոուն | |
1956 | Король-бродяга | The Vagabond King | Ֆերեբոկ | |
1957 | Ставка на мёртвого жокея | Tip on a Dead Jockey | Ջիմմի Հելդոն | |
История патриота | Williamsburg: the Story of a Patriot | Ջոն Ֆրայ | կարճամետրաժ կինոնկար | |
1958 | Правдивая история Линн Стюарт | The True Story of Lynn Stuart | Վիլլի Դոուն | |
Богова делянка | God's Little Acre | Բաք Վոլդեն | ||
Человек с Запада | Man of the West | Կոալի Թոբին | ||
1959 | Палач (1959) | The Hangman | Ջոնի Բիշոպ | |
1960 | Walk Like a Dragon | Լինքոլն «Լինք Բարթլեթ» | ||
1962 | Доктор Ноу | Dr. No | Ֆելիքս Լեյթեր | |
1967 | Ride to Hangman's Tree | Գայ Ռասել | ||
1968 | Ненастоящий убийца | The Counterfeit Killer | Դոն Օուենս | |
Игра называется – убийство | The Name of the Game is Kill | Սիմխա Լիպա |
Հեռուստատեսություն խմբագրել
Տարեթիվ | Ռուսերեն անվանումը | Անգլերեն անվանումը | Դերը | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1954 | Man Against Crime | The Chinese Dolls | ||
Саспенс | Suspense | String | ||
1955 | Danger | Season for Murder | ||
Театр Армстронга | Armstrong Circle Theatre | Buckskin | ||
Встреча с приключениями | Appointment with Adventure | Բիլլ | Five in Judgment | |
The Elgin Hour | Լեյտենանտ Դևիս | Combat Medics | ||
1956 | Телевизионный театр Филко | The Philco Television Playhouse | This Land is Mine | |
Омнибус | Omnibus | One Nation | ||
Первая студия | Westinghouse Studio One | Փոլ Չեսթեր | An Incident of Love | |
Մեթթ | A Day Before Battle | |||
1957 | Конфликт | Conflict | Pattern for Violence | |
1957 | Кульминация! | Climax! | Չարլի Մալլեյն | Mr. Runyon of Broadway |
Найди приключения на свою пушку | Have Gun – Will Travel | Դեյվ Էնդերբի | Three Bells to Perdido | |
Дымок из ствола | Gunsmoke | Մայլզ Բրենդելլ Նեյթ Բրենդելլ |
Doc's Reward | |
Театр 90 | Playhouse 90 | Ջիմ Քեսթեր | Lone Woman | |
1958 | Հոմեր Ասվել | Reunion | ||
Маршал США | U.S. Marshal | Մէթ Բոններ | Sentenced to Death | |
Миллионер | The Millionaire | Լի Ռենդոլֆ | The Lee Randolph Story | |
1959 | Сыромятная плеть | Rawhide | Բլեյք | Incident of the Calico Gun |
Шоу Лоретты Янг | The Loretta Young Show | Ջո | Marriage Crisis | |
Неприкасаемые | The Untouchables | Բիլլ Հագեն | The Jake Lingle Killing | |
Опознание | The Lineup | Արմի Ամիթաջ | The Strange Return of Army Armitage | |
Шаг за грань | Alcoa Presents: One Step Beyond | Դեն Գարդներ | Father Image | |
1960 | Бонанца | Bonanza | Քլեյ Ռենթոն | The Outcast |
Обнажённый город | Naked City | Քերի Գլեննոն | The Human Trap | |
1961 | Шоссе 66 | Route 66 | Հեյբ Ջոնսոն | Play It Glissando |
Американцы | The Americans | արլի Գուդվին | Half Moon Road | |
Преступники | Outlaws | Ջիմ Հյուսթոն | The Bell | |
Stagecoach West | Ռաս Դոթի | House of Violence | ||
Ջոնի Քեյն | The Butcher | |||
Сыромятная плеть | Rawhide | Փոլ Էվանս | Incident of His Brother's Keeper | |
Cain's Hundred | Վիլթ Ֆարել | Dead Load | ||
1962 | Шах и мат | Checkmate | Էրնի Շապին | The Star System |
1962–63 | Стоуни Бурк | Stoney Burke | Սթոնի Բուրք | 32 մաս |
1964 | Доктор Килдэр | Dr. Kildare | բժիշկ Ֆրենկ Մայքլս | A Willing Suspension of Disbelief |
Величайшее шоу на Земле | The Greatest Show on Earth | Օլլի Օքեր | Man in a Hole | |
Репортёр | The Reporter | Նիք Քեսլ | How Much for a Prince? | |
1965 | Караван повозок | Wagon Train | Լի Բարթոն | The Echo Pass Story |
Театр создателей саспенса | Kraft Suspense Theatre | Փոլ Քեմպբելլ | The Long Ravine | |
Одиночка | The Loner | սուրբ միսթր Բուքեր | The Vespers | |
В бою! | Combat! | Բարնի Քլոսկի | The Linesman | |
Боб Хоуп представляет | Bob Hope Presents the Chrysler Theatre | Էյբ Պերես | The Crime | |
Вертикальный взлёт | Twelve O'Clock High | փոխգնդապետ Փրեսթոն Գալլահեր | Big Brother | |
1966 | գնդապետ Յեյթս | Face of a Shadow | ||
Ларедо | Laredo | Ջեբ Հարլին | Above the Law | |
ФБР | The F.B.I. | Ֆրենկ Անդրեաս Շրյոդեր | Collison Course | |
Виргинцы | The Virginian | Ռոյ Դալլման | High Stakes | |
Боб Хоуп представляет | Bob Hope Presents the Chrysler Theatre | Դոն Վենս | The Faceless Man | |
Հարրի Մարկուս | Storm Crossing | |||
The Doomsday Flight | հատուկ գործակալ Ֆրենկ Թոմփսոն | ТВ фильм | ||
1967 | Захватчики | The Invaders | Ջորջ Վիկտոր | Vikor |
Беглец | The Fugitive | Ալան Բարտլետ | Goodbye My Love | |
Железная сторона | Ironside | Ջոն Տրասկ | Dead Man's Tale | |
Агенты А.Н.К.Л. | The Man from U.N.C.L.E. | Ֆարոս Մանդոր | The Master's Touch | |
1968 | Высокий кустарник | The High Chaparral | Դեն Բրուքս | The Kinsman |
1968–80 | Гавайи 5-O | Hawaii Five-O | խուզարկու-կապիտան Սթիվ Մակգարեթ | 281 մաս |
1980 | The Whales That Wouldn't Die | պատմիչ | ТВ фильм | |
M Station: Hawaii | ծովակալ Հենդերսոն | ТВ фильм Ռեժիսոր Գործադիր պրոդյուսեր |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Taylor, Philip M; Roberts, Graham (2005). The Historian, Television, and Television History. University Of Luton Press. էջեր 77–94. ISBN 978-1-86020-586-6.
- ↑ 6,0 6,1 Rhodes, Karen (1997). Booking Hawaii Five-O : An Episode Guide and Critical History of the 1968–1980 Television Detective Series. McFarland & Company. էջ 31. ISBN 978-0-7864-0171-0.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Laurent, Lawrence (1972 թ․ հունվարի 16). «No Resting, Coasting for Lord». Sarasota Herald-Tribune.
- ↑ 8,0 8,1 The Staff and Friends of Scarecrow (2004). The Scarecrow Video Movie Guide. Sasquatch Books. էջ 569. ISBN 978-1-57061-415-6. Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «The Scarecrow Video Movie Guide» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ 9,0 9,1 Goldberg, Lee The Richard Maibaum Interview p.26 Starlog #68 March 1983
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Day, Carol (1998 թ․ փետրվարի 9). «Stranger in Paradise». People. 49 (5).
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 «About Jack Lord, Actor and Artist». The Richmond Hill Historical Society. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 12,0 12,1 «Book 'em Danno-Jack Lord Dies». Star-News. 1998 թ․ հունվարի 23.
- ↑ 13,0 13,1 Mifflin, Lawrie (1998 թ․ հունվարի 23). «Jack Lord, 77, Helped Direct And Starred In 'Hawaii Five-O». The New York Times.
- ↑ Peterson, B (1992 թ․ հունվարի 12). «Jack Lord Remained in Hawaii to Paint». The Buffalo News.
- ↑ Laurent, Lawrence (1973 թ․ հուլիսի 1). «Jack Lord Finds Heaven in Hawaii». The Toledo Blade.
- ↑ Rawlins, Michael R (2003). The Last American Sailors: A Wild Ride in the Modern Merchant Marine. IUniverse. էջ 47. ISBN 978-0-595-30117-1.
- ↑ 17,0 17,1 Vallance, Tom (1998 թ․ հունվարի 23). «Obituary: Jack Lord». The Independent-UK.
- ↑ Brode, Douglas; Parker, Fess (2009). Shooting Stars of the Small Screen: Encyclopedia of TV Western Actors, 1946–present. University of Texas Press. էջ 204. ISBN 978-0-292-71849-4.
- ↑ «The Traveling Lady». Internet Broadway Database. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Krampner, Jon (2006). Female Brando: The Legend of Kim Stanley. Back Stage Books. էջ 87. ISBN 978-0-8230-8847-8.
- ↑ «Theatre World Awards». Theatre World Awards. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Cat on a Hot Tin Roof». Internet Broadway Database. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Jack Lord Obit». Theatre World: 252. 1997–1998.
- ↑ «Williamsburg: the Story of a Patriot». History.org. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Jarlett, Franklin (1977). Robert Ryan: A Biography and Critical Filmography. McFarland & Company. էջ 233. ISBN 978-0-7864-0476-6.
- ↑ Lisanti, Tom (2010). Fantasy Femmes of Sixties Cinema: Interviews With 20 Actresses from Biker, Beach, and Elvis Movies. McFarland & Company. էջ 274. ISBN 978-0-7864-6101-1.
- ↑ Jackson, Ronald (2008). 50 Years Of The Television Western. AuthorHouse. էջ 290. ISBN 978-1-4343-5925-4.
- ↑ Allen, Michael (1998). Rodeo Cowboys In The North American Imagination. University of Nevada Press. էջ 47. ISBN 978-0-87417-315-4.
- ↑ Tucker, Kenneth (2000). Eliot Ness and the Untouchables: The Historical Reality and the Film and Television Depictions. McFarland & Company. էջ 49. ISBN 978-0-7864-0772-9.
- ↑ 30,0 30,1 Peck, Michael. «TV Guide-Our Take». TV Guide. TV Guide (28 July 2005).
- ↑ Hanneman, Mufi (2014 թ․ հոկտեմբերի 15). «The Jack Lord Only His Secretary Knew». Midweek. Honolulu Star Advertiser.
- ↑ Fernandez, Collin (2007 թ․ դեկտեմբերի 13). «My battle with Alzheimer's». Daily Mail.
- ↑ Donnelley, Paul (2003). Fade to Black: A Book of Movie Obituaries. Omnibus Press. էջեր 434, 435. ISBN 978-0711995123.
- ↑ Daysog, Rick (2006 թ․ հունվարի 22). «From Jack and Marie Lord, a parting gift of $40 million». Honolulu Advertiser.
- ↑ Ryan, Tim (2004 թ․ հունիսի 17). «Busted!». Honolulu Advertiser.
- ↑ «Jack Lord Statue». Hawaii Five-O Fan Club. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «A-Z Guide of Film Production Terms». Kinema. 2008. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Traci Lords Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջեք Լորդ կատեգորիայում։ |
- Ջեք Լորդ Internet Movie Database կայքում