Ջեք Դենիել (անգլ.՝ Jack Danielսեպտեմբերի 5, 1850(1850-09-05), Lynchburg, Թենեսի, ԱՄՆ - հոկտեմբերի 10, 1911(1911-10-10)[1], Lynchburg, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի բիզնեսմեն, վիսկի արտադրող, ամերիկյան ամենահայտնի վիսկիի բրենդի՝ Jack Daniel’s-ի ստեղծողը[2][3]։

Ջեք Դենիել
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 1850(1850-09-05)
ԾննդավայրLynchburg, Թենեսի, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 10, 1911(1911-10-10)[1] (61 տարեկան)
Մահվան վայրLynchburg, Թենեսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգործարար և distiller
Կայքjackdaniels.com
 Jack Daniel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ջեք Դենիելի հուշարձանը Լինչբերգին մերձ աղբյուրի մոտ, որի ջուրը նա օգտագործել է իր վիսկիի արտադրության համար[4]:

Ջասպեր Նյուտոն Դենիելի (գործարարի իրական անունը) ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ․ մի աղբյուրի համաձայն՝ նա ծնվել է 1850 թվականի սեպտեմբերի 5-ին[5], ըստ մյուսների՝ 1849 թվականի հունվարին։ Դա պայմանավորված է նրանով, որ հրդեհի ընթացքում ոչնչացել է Դենիելի ծննդյան փաստաթղթերը։ Չի բացառվում նաև, որ Ջեքը ծնվել է 1846 թվականին[6][7]։ Ծնվել է ԱՄՆԹենեսի նահանգի Լինչբերգ քաղաքում։ Տասը երեխաներից ամենափոքրն է եղել[7], հայրը՝ Քոլուեյ Դենիել (1800-1863), մայրը՝ Լյուսինդա Դենիել (մինչև ամուսնությունը՝ Կուկ 1805-1850)։ Ջասպերի (Ջեքի) տատիկներն ու պապիկները արտագաղթել էին Ուելսից, Շոտլանդիայից և Իռլանդիայից։ Ջեքի լույս աշխարհ գալուց կարճ ժամանակ անց նրա մայրը մահացել է շատ երեխաներ ունելուց հետո առաջացած հիվանդությունից, իսկ նրա հայրը 1851 թվականի հունիսին կրկին ամուսնացել է Մաթիլդա Վանզանտի (1818-1876) հետ, որից ունեցել է ևս երեք երեխա։

Ջեք Դենիելը կրթություն չի ստացել, դավանանքով պատկանել է «պարզունակ բապտիստներին»[8]։

Յոթ տարեկան հասակում Ջեքը սկսել է աշխատել․ օղեգործարանում որպես օգնական-տարաբանվոր։ Լինելով շատ ջանասեր ու ուշադիր՝ Ջեքն արագ սովորել է վիսկիի պատրաստման իմաստություններն ու արդեն 13 տարեկանում, փաստացի, դարձել է այդ փոքր ձեռնարկության սեփականատերը։ Նրա կյանքի գլխավոր գյուտը դարձել է Jack Daniel’s «փափուկ» վիսկիի պատրաստման նոր տեխնոլոգիան։ Շուտով Ջեք Դենիելի օղեգործարանը դարձել է առաջին գրանցված լիկյորի գործարանը ԱՄՆ-ում (1866 կամ 1875 թվական)[5] և այժմ հանդիսանում է ԱՄՆ-ի ամենահին լիկյորի գործարանը, որը վիսկի է արտադրում։ Դենիելը իր հայրենի Լինչբերգում հիմնել է երկու սրճարան՝ «Սպիտակ նապաստակը» և «Շիկակարմիր շունը»[7]։ Հետաքրքիր է, որ իր ձեռնարկությունների համար Ջեքը վարձել է 13 ոչ պրոֆեսիոնալ տեղի երաժիշտ, ամենատարբեր գործիքներով, որոնք այնպիսի ոգևորությամբ և ջանասիրությամբ էին նվագում, որ շուտով իսկսպես համբավ ձեռք բերեցին և դարձան հայտնի նահանգի սահմաններից դուրս[9]։

Ջեք Դենիելն ամուսնացած չի եղել, և չի ունեցել երեխա։ Սակայն, Ջեքը իր եղբորորդիներից և քրոջորդիներից մի քանիսի խնամակալն է եղել։ Նրանցից մեկը՝ Լեմյուել Մոտլոուն (1869-1947), Ջեքի քրոջ՝ Ֆինետանի (1845-1891) որդին, հատուկ հմտություն է ցուցաբերել վիսկիի արտադրության մեջ, 1917 թվականից Ջեք Դանիելի առողջություն սկսել է ավելի վատանալ և Ջեքը սկսել է աստիճանաբար իր գործերը փոխանցել նրան և իր մեկ այլ եղբորորդուն։ Հետագայում Մոտլոուն գնել է երկրորդ բաժինը և 1911 թվականից մինչև 1942 թվականը (ԱՄՆ-ում ոգելից խմիչքներն արգելելու ժամանակ (1920-1933) շարունակվում էր հանրահայտ վիսկիի կիսալեգալ արտադրությունը) և 1946-1947 թվականներին եղել է Jack Daniel’s վիսկիի արտադրության միանձնյա սեփականատերը[10]։

Մահ խմբագրել

 
Ջեք Դենիելի գանձարկղը

Ջեք Դենիելը վախճանվել է 1911 թվականի հոկտեմբերի 10-ին իր ծննդավայր Լինչբերգ քաղաքում։ Մահվան պատճառը սեպսիսն է եղել։ Կա մի տարբերակ, ըստ որի մի անգամ Ջեք Դենիելը եկել է աշխատանքի և փորձել բացել իր գանձարկղը։ Քանի որ կյանքի յոթերորդ տասնամյակում Ջեքը հիշողությունից թույլ է եղել, հերթական անգամ չի կարողացել հիշել ծածկագիրը, իսկ հաշվապահ-եղբորորդին, որը կարող էր օգնել նրան, տեղում չի եղել։ Կատաղության պահին նա ոտքով հարվածել է գանձարկղին և կոտրել ոտքի մատը։ Անժամանակ բժշկական միջամտությունը հանգեցրել է արյան վարակման և Ջեք Դանիելի մահվանը։ Նրա վերջին խոսքերը խմիչքի խնդրանքի մասին են եղել[11]։ Այդ մահը վերստեղծվել է «Մեռնելու 1000 եղանակ» հեռուստասերիալի դրվագներից մեկում[5]։ Սակայն Ջեք Դենիելի այժմյան կենսագիրները հայտնում են, ուր գանձարկղի պատմությունը մտացածին է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Hamilton S. Daniel, Jack (05 September 1850?–10 October 1911), distiller // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.2001834
  2. «World's best-selling spirits revealed (and the winner is very unexpected)». Mail Online. 2012 թ․ հունիսի 6. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  3. Jim Stengel (2012 թ․ հունվարի 9). «Jack Daniel's Secret: The History of the World's Most Famous Whiskey» (անգլերեն). The Atlantic. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  4. Кто такой Jack Daniels? (ռուս.) на сайте livejournal.com, 4 июля 2013
  5. 5,0 5,1 5,2 Джек Дэниел (անգլ.) на сайте famousbirthdays.com
  6. Jack Daniel Dies(չաշխատող հղում) (անգլ.) на сайте jackdaniels.com 21+
  7. 7,0 7,1 7,2 Джек Дэниел (անգլ.) на сайте nndb.com
  8. Book Discussion on Blood and Whiskey: Jack Daniel (անգլ.) на сайте C-SPAN|c-span.org, 20 мая 2004 Видео 0:34:58
  9. История бренда Jack Daniel’s (ռուս.) на сайте brandreport.ru, 6 ноября 2011
  10. Lem Motlow Արխիվացված 2013-06-04 Wayback Machine (անգլ.) на сайте jackdaniels.com 21+ Видео 0:01:34
  11. Случаи странных смертей в мировой истории — № 2 (ռուս.) на сайте mixednews.ru, 29 июля 2011

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Դենիել» հոդվածին։