Չարլզ Ջերոմ «Ջերրի» Վայնթրաուբ (անգլ.՝ Jerry Weintraub; սեպտեմբերի 26, 1937(1937-09-26)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 6, 2015(2015-07-06)[1][2][3][…], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գործակալ, պրոդյուսեր, բարեգործ[4]։ Արժանացել է «Էմմի» մրցանակի[5][6] և Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղի[7]։

Ջերրի Վայնթրաուբ
Ծնվել էսեպտեմբերի 26, 1937(1937-09-26)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 6, 2015(2015-07-06)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHillside Memorial Park
ԿրթությունNeighborhood Playhouse թատերական դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, գործ տվող արվեստի ասպարեզում, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոդերասան, գործադիր պրոդյուսեր, դերասան և պրոդյուսեր
Ամուսին(ներ)Jane Morgan?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բրուքլինում՝ ոսկերիչ Սեմուել Վայնթրաուբի և Ռոուզ Բասսի ընտանիքում[8]։ 17 տարեկանում թողել է դպրոցը և ընդունվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժեր։ Ծառայությունը ավարտելուց հետո օգտագործել է ծառայությունը ավարտած զինծառայողի արտոնություններ՝ թատրոնի դպրոց ընդունվելու համար[7]։ Ուսումը ավարտելուց հետո «NBC»-ում անցել է գրագրի աշխատանքի, իսկ հետո միացել է Ուիլյամ Մորիսի գործակալության արշավներին։ 1960 թվականին Բերնի Բրիլսթեյնի և Մարտի Քամերոյի հետ հիմնել է Management III գործակալությունը[9]։

1970 թվականին Էլվիս Փրեսլիի մենեջեր Թոմ Փարքերի հետ երկար բանակցություններից հետո Վայնտթրաուբը դարձել է Փրեսլիի համերգների փրոմոութեր։ Թոմ Հյուլետի հետ Վայնթրաուբը բարելավումներ է մտցրել համերգների անցկացման պայմանների մեջ։ Մոտավորապես նույն ժամանակ, Գրինվիչ-Վիլիջի փոքրիկ ակումբում նա առաջին անգամ տեսել է ֆոլկ երգիչ Ջոն Դենվերի ելույթը և նրա ներուժի տպավորության տակ ստանձնել է իր գործակալի պարտականությունները։ Վայնթրաուբը բազմաթիվ հեռուստատեսային ծրագրեր է իրականացրել Դենվերի մասնակցությամբ, որոնցից մեկի համար ստացել Է «Էմմի» մրցանակ (1975 թվական՝ լավագույն էստրադային կամ երաժշտական ծրագրի համար)[10]։ Դենվերը «Օ, Աստված» ֆիլմում խաղացել է գլխավոր դերերից մեկը[9]

Բացի Փրեսլիից և Դենվերից՝ 1970-ականներին ակտիվորեն աշխատել է Ֆրանկ Սինատրայի հետ։ 1974 թվականին նա կազմակերպել է Սինատրայի համերգի առաջին համաշխարհային արբանյակային հեռարձակումը։ Նա նաև կազմակերպել է Սինատրայի մենահամերգները։ Վայնթրաուբի մյուս հաճախորդները, որոնց մասնակցությամբ նա հեռուստատեսային ծրագրեր է թողարկել, եղել են Դորոթի Հեմիլը, Նիլ Դայմոնդը և «The Carpenters» խումբը։ Նա նաև աշխատել է Բոբ Դիլանի, «Beach Boys-ի» և «The Pointer Sisters-ի» հետ։

1970-ականների կեսերին Վայնթրաուբը ժամանակի զգալի մասը հատկացնում էր գեղարվեստական ֆիլմերի պրոդյուսերությանը։ Այս ուղղությամբ նրա առաջին հաջողություններից մեկը դարձել է 1975 թվականին լույս տեսած Ռոբերտ Օլթմենի «Նեշվիլ» ֆիլմը։ Ֆիլմը առաջադրվել է 5 «Օսկար» մրցանակի, այդ թվում ՝ լավագույն ֆիլմի համար։ Դրան հաջորդել են Բարրի Լևինսոնի «զվարճանքը», «կարատեիստ տղան» և այլն։

1983 թվականին Վայնթրաուբը կնքել է երեք տարվա պայմանագիր՝ «Columbia Pictures-ի» հետ[9]։ 1985 թվականին նա գլխավորել Է «United Artists» ընկերությունը, սակայն պաշտոնից հեռացվել է՝ մագնատ Քըրք Քըրքորյանի հետ կոնֆլիկտի պատճառով[7]։ Դրանից հետո, 1987 թվականին, նա հիմնադրել է «WEG» սեփական կինոստուդիան, բայց երեք տարի անց նա սնանկացել է[9]։

Դրանից հետո Վայնթրաուբը շարունակում էր աշխատել որպես պրոդյուսեր[7]։ Այդ շրջանի նրա աշխատանքների թվում են «Արձակուրդները Վեգասում», «Օուշենի տասնմեկ ընկերները» և այդ ֆիլմի երկու շարունակությունները[10]։ 2010 թվականին Վայնթրաուբը թողարկել է «կարատեիստ տղայի» ռեմեյքը՝ Ջեյդեն Սմիթի և Ջեքի Չանի հետ։ Պրոդյուսերի վերջին հաջողություններից մեկը 2013 թվականին դարձել է «կանդելաբրի հետևում» կենսագրական ֆիլմը՝ նվիրված երաժիշտ Լիբերաչեի կյանքին[9]։ Ֆիլմը նկարահանվել Է «HBO-ում», երբ նախագծից հրաժարվել են խոշոր կինոստուդիաները և նվաճել 11 «Էմմի» մրցանակ։ 2010 թվականին «New York Times-ի» բեսթսելերների ցանկում է հայտնվել Վայնթրաուբի ինքնակենսագրական գիրքը՝ «Երբ ես ավարտեմ խոսելը, դուք կհասկանաք, որ ես մեռած եմ»[10]։

Ջերի Վայնթրաուբը ամուսնացել է երկու անգամ։ Ջենիս Գրինբերգի հետ առաջին ամուսնության ժամանակ, որը տևել է մոտ մեկ տարի, ունեցել է մեկ որդի՝ Մայլքը։ 1965 թվականին Վայնթրաուբն ամուսնացել է երգչուհի Ջեյն Մորգանի հետ։ Այս ամուսնությունից երեխաներ չեն ծնվել, սակայն ամուսինները որդեգրել են երեք երեխա՝ Ջուլին, Ջեյմին և Ջորդին։ Հետագայում Ջերին ու Ջեյնը բաժանվել են, բայց պաշտոնապես այդպես էլ չեն բաժանվել։ Վայնթրաուբը մահացել է Սանտա Բարբարայում 2015 թվականի հուլիսին՝ 77 տարեկանում[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Թվական Անվանում Պատիվ Ծանոթագրությոններ
1975 Nashville Գործադիր պրոդյուսեր
1977 September 30, 1955
Oh, God!
1980 Cruising
1981 All Night Long
1982 Diner
1984 The Karate Kid
1986 The Karate Kid Part II
1987 Happy New Year
1988 My Stepmother Is an Alien Պրոդյուսեր
1989 The Karate Kid Part III
1992 Pure Country
1994 The Next Karate Kid
The Specialist
1997 Vegas Vacation
1998 The Avengers
Soldier
2000 The Independent Գործադիր պրոդյուսեր
2001 Ocean's Eleven
2004 Ocean's Twelve
2007 Ocean's Thirteen
Nancy Drew
2010 The Karate Kid որպես դերասան
2016 The Legend of Tarzan
Որպես դերասան

Թվական խմբագրել

Անվանում Դեր
1993 The Firm Սոնի Քամպս
1997 Vegas Vacation Ջիլի
2001 Ocean's Eleven Ռոլլեր
2002 Full Frontal Ջերի
Confessions of a Dangerous Mind Գոլդբերգ
2004 Ocean's Twelve Բիզնեսմեն
2007 Ocean's Thirteen Շիելդս

Հեռուստատեսություն խմբագրել

Թվական Անվանում Ծանոթագրություններ
1974 Sinatra – The Main Event Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
The John Denver Show Գործադիր պրոդյուսեր
1975 An Evening with John Denver Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
Rocky Mountain Christmas Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
1976 John Denver and Friend Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
Father O Father Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային ֆիլմ
The Dorothy Hamill Special Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
The Carpenters' Very First TV Special Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
1977 Neil Diamond: Love at the Greek Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
The Starland Vocal Band Show Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
Neil Diamond: I'm Glad You're Here with Me Tonight Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
Szysznyk Գործադիր պրոդյուսեր
The Carpenters at Christmas Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
1978 John Denver in Australia Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
Pat Boone and Family Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային ֆիլմ
Dorothy Hamill Presents Winners Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
King of the Road Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային ֆիլմ
The Carpenters...Space Encounters Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
The Carpenters: A Christmas Portrait Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
1979 John Denver and the Muppets: A Christmas Together Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
1980 When the Whistle Blows Գործադիր պրոդյուսեր
The Jimmy McNichol Special Հեռուստատեսային թողարկում
Rocky Mountain Reunion Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
The Carpenters: Music, Music, Music Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային թողարկում
Blue Jeans Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային ֆիլմ
1981 John Denver: Music and the Mountains Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային ֆիլմ
1983 Rocky Mountain Holiday with John Denver and the Muppets Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային ֆիլմ
Diner Գործադիր պրոդյուսեր
John Denver: The Higher We Fly Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային ֆիլմ
1984 The Cowboy and the Ballerina Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային ֆիլմ
1989 The Karate Kid Գործադիր պրոդյուսեր
2005 L'Chaim: To Life Telethon Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային ֆիլմ
2013 Behind the Candelabra Գործադիր պրոդյուսեր Հեռուստատեսային ֆիլմ
2015 The Brink Գործադիր պրոդյուսեր
2016 The Sherry Wolf Show
2014-2016 Years of Living Dangerously Գործադիր պրոդյուսեր Դոկումենտալ
2016-2018 Westworld Գործադիր պրոդյուսեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. «Jerry Weintraub Biography». Starpulse.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 25-ին.
  5. «‘Ocean’s 11′ Producer Jerry Weintraub Dies», Haute Living, July 7, 2015
  6. «Jerry Weintraub». Television Academy. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Duane Byrge (2015 թ․ հուլիսի 6). «Producer Jerry Weintraub Dies at 77». The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  8. Некролог Роуз Басс The New York Times
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Jerry Weintraub». Television Academy (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Karate Kid and Ocean's Eleven producer Jerry Weintraub dies at 77». Glasgow Times (անգլերեն). Associated Press. 2015 թ․ հուլիսի 7. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել