Ջերալդ Յուժին (Ջերրի) Սլոուն (անգլ.՝ Gerald Eugene "Jerry" Sloan, մարտի 28, 1942(1942-03-28)[1], McLeansboro, Իլինոյս, ԱՄՆ - մայիսի 22, 2020(2020-05-22)[2][3], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ), ամերիկացի բասկետբոլիստ և մարզիչ, որն առավել հայտնի է դարձել որպես ԲԱԱ«Յութա Ջազ» ակումբի գլխավոր մարզիչ (1988-2011)։ Բասկետբոլի փառքի սրահի անդամ է 2009 թվականից։

Ջերրի Սլոուն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Gerald Eugene Sloan
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Jerry Sloan
Մասնագիտացում՝բասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 28, 1942(1942-03-28)[1]
Ծննդավայր՝McLeansboro, Իլինոյս, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝մայիսի 22, 2020(2020-05-22)[2][3] (78 տարեկան)
Մահվան վայր՝Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ

Սպորտային կարիերա Խմբագրել

Ջերալդ Սլոուն բասկետբոլի ամենահաջողակ մարզիչներից մեկն է։ 2008/09 մրցաշրջանի ավարտին նրա հաղթանակների և պարտությունների ռեկորդը կազմել է 1137-751։ 2006 թվականի դեկտեմբերի 11-ին Սլոունը 101:79 հաշվով տարել է իր մարզչական կարիերայի 1000-րդ հաղթանակը «Դալաս Մավերիքսի» դեմ՝ դառնալով այս արդյունքի հասած հինգերորդ մարզիչը ԲԱԱ-ի պատմության մեջ։ Նա ԲԱԱ-ի առաջին մարզիչն է, որ ունեցել է 1000 հաղթանակ նույն ակումբում աշխատելիս։ 2010/11 մրցաշրջանը եղել է 23-րդը, որ նա անցկացրել է որպես «Յութա Ջազ» ակումբի մարզիչ։ Սլոունը երբեք ԲԱԱ-ի տարվա մարզիչ չի եղել, բայց չնայած դրան, նա շարունակում էր մնալ ամենահարգված մարզիչներից մեկը։

Սլոունը՝ որպես մարզիչ, իր ամենամեծ հաջողությանը հասել է այն ժամանակ, երբ «Յութա Ջազ» ակումբը նրա գլխավորությամբ հասել է ԲԱԱ-ի եզրափակիչ 1997 և 1998 թվականներին։ Նրա ղեկավարությամբ ձևավորվել է ԲԱԱ-ի լավագույն համակցված զույգերից մեկը՝ Ջոն Սթոքթոնը և Կարլ Մելոունը։ Կարլը եղել է հարձակման առաջնագծում, իսկ Ջոնն օգնել է նրան։ Կատարելով փիք-ն-ռոլային համադրություններ՝ զույգը դարձել է ԲԱԱ-ի 1990-ականների ամենահզոր հարձակողական ուժը։ Նրանք միասին խաղադաշտում անցկացրել են կանոնավոր մրցաշրջանի 1412 խաղեր։ Սթոքթոնի փոխանցումների մեծ մասը գրանցվել է նրա օգտին՝ Մալոունի ճշգրիտ նետումներից հետո։

2011 թվականի փետրվարի 10-ին Ջերրի Սլոունը հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից ակումբի գլխավոր աստղ Դերոն Ուիլյամսի հետ կոնֆլիկտի պատճառով[4][5], վերջինս այնուհետև վաճառվել է Նյու Ջերսի Նեթսին՝ դրաֆթի առաջին փուլի 2 պիկին՝ խաղացողներ Դերիք Ֆեյվորսի և Դևին Հարիսի փոխարեն[6]։

2009 թվականի սեպտեմբերի 11-ին Սլոունն ընդգրկվել են Բասկետբոլի փառքի սրահում[7]։

Մահացել է 2020 թվականի մայիսի 22-ին։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 https://www.espn.com/nba/story/_/id/29209339/long-jazz-coach-jerry-sloan-dies-age-78
  3. 3,0 3,1 3,2 Former Utah Jazz coach Jerry Sloan has died
  4. espn Utah Jazz coach Jerry Sloan resigns.
  5. Berkes Howard (February 10, 2011)։ «Jerry Sloan, The Longest-Serving Pro Sports Coach, Resigns»։ NPR.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-11-ին։ Վերցված է 2013-08-07 
  6. «Jazz Obtains Harris and Favors from New Jersey»։ NBA.com։ 2011-02-23։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-08-07  (անգլ.)
  7. Genessy Jody (2009-09-09)։ «Utah Jazz: Stockton choose Isiah, Sloan picks Barkley as HOF presenters»։ Deseret News։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-29-ին։ Վերցված է 2012-05-03 

Արտաքին հղումներ Խմբագրել