Ջերմեյն Լի Օ'Նիլ ավագ (անգլ.՝ Jermaine Lee O'Neal Sr., հոկտեմբերի 13, 1978(1978-10-13)[1][2], Կոլումբիա[3][2]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական հարձակվող։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։

Ջերմեյն Օ'Նիլ
Jermaine O'Neal

Օ'Նիլը «Բոստոն Սելտիքսի» կազմում
Դիրքը Կենտրոնական (բասկետբոլ)/ ծանր հարձակվող
Համար № 5, 6, 7, 20
Ի ծնե տրված անունը Ջերմեյն Լի Օ'Նիլ ավագ
Jermaine Lee O'Neal Sr.
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 13, 1978 (45 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլումբիա, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,11 մ
Քաշ 116 կգ
Դպրոց «Օ-Քլեր»
(Կոլումբիա, Հարավային Կարոլինա)
Հարգրեյվի ռազմական ակադեմիա
(Չաթամ, Վիրջինիա)
համալսարան Լուիսվիլ (2012–2015)
Դրաֆթի տարի 1996 / ռաունդ` 1 / ընտր.` 17-րդ
Դրաֆթ ակումբ Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (1996–2000)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ինդիանա Փեյսերս (2000–2008)
Կանադա Տորոնտո Ռեպտորս (2008–2009)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի Հիթ (2009–2010)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս (2010–2012)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆինիքս Սանս (2012–2013)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գոլդեն Սթեյթ Ուորիորս (2013–2014)
Մրցանակներ
  • 6× NBA աստղ (2002–2007)
  • All-NBA երկրորդ թիմ (2004)
  • 2× All-NBA երրորդ թիմ (2002, 2003)
  • NBA ամենակատարելագործված բասկետբոլիստ (2002)
  • Parade All-American առաջին թիմ (1996)
  • Parade All-American երրորդ թիմ (1995)
  • McDonald's All-American (1996)
  • Միստր Բասկետբոլ Հարավային Կարոլինա (1996)
Կարիերայի ցուցանիշներ
Միավոր` 13 309 (13,2 մ/խ)
Անդրադարձ` 7261 (7,2 ա/խ)
Բլոկշոտ` 1820 (1,8 բ/խ)
Մեդալներ
Բասկետբոլ
Ներկայացնում էր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՖԻԲԱ Ամերիկայի առաջնություն
Ոսկի Սան Խուան 2003 Ազգային հավաքական
Բարի կամքի խաղեր
Ոսկի Բրիսբեյն 2001 Ազգային հավաքական

Հաջող դպրոցական կարիերայից հետո, ընդամենը 17 տարեկանում, ընտրվել է NBA-ի 1996 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 17-րդ համարի ներքո՝ «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» կողմից[4]։ 18 տարեկանում կատարելով մասնագիտական առաջնաելույթը, տվյալ ժամանակահատվածում համարվել է NBA-ում հանդես եկող ամենաերիտասարդ մարզիկը[5]։

«Պորտլենդի» կազմում աննշան չորս մրցաշրջան անցկացնելուց հետո 2000 թվականին տեղափոխվել է «Ինդիանա Փեյսերս», որտեղ անցկացրած ութ տարիների ընթացքում վեց անգամ ճանաչվել է NBA-ի աստղ, ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում, ինչպես նաև 2001-02 մրցաշրջանի ավարտին արժանացել Ամենակատարելագործված բասկետբոլիստի կոչմանը։

Հետագայում հանդես է եկել նաև «Տորոնտո Ռեպտորս», «Մայամի Հիթ», «Բոստոն Սելտիքս», «Ֆինիքս Սանս» և «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://espn.go.com/nba/player/photos/_/id/615/jermaine-oneal
  2. 2,0 2,1 2,2 http://espn.go.com/nba/player/stats/_/id/615/jermaine-oneal
  3. 3,0 3,1 http://espn.go.com/nba/player/_/id/615/jermaine-oneal
  4. Jermaine O'Neal Bio, nba․com
  5. «The youngest players ever drafted». HoopsHype. 2021 թ․ հուլիսի 21. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերմեյն Օ'Նիլ» հոդվածին։