Ջերմափոխակերպիչ, փոփոխական հոսանքը հաստատունի փոխակերպող սարք՝ հիմնված ջերմաէլեկտրական երևույթների վրա։

Կիրառում խմբագրել

Կիրառվում է գլխավորապես ջեմաէլեկտրական չափիչ սարքերում։ Բաղկացած է փոփոխական հոսանքի էլեկտրական տաքացուցիչից և ջերմատարրից (ջերմազույգից)։

Տեսակներ խմբագրել

Զերմափոխակերպիչները լինում են՝

  • կոնտակտային (ջերմատարրի աշխատանքային զոդվածքը միացված է տաքացուցիչին անմիջականորեն),
  • անկոնտակտ (ջերմատարրի աշխատանքային զոդվածքը տաքացուցիչից անջատված է)
  • խաչաձև։

Ջերմության կորուստները փոքրացնելու և զգայունությունը մեծացնելու համար ջերմափոխակերպիչները կառուցում են բազմատարր և տեղադրում վակուումում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։