Ջերմաստիճանային կոմբինատ

Ջերմաստիճանային կոմբինատ, գյուղատնտեսական ձեռնարկություն, որն զբաղվում է ջերմատնային բույսեր և բանջարային բույսերի ու ծաղիկների սածիլներ աճեցնելով։ Բաղկացած է հիմնական (ջերմատների համալիր) և օժանդակ (ջեռուցման համակարգ, արտադրանքի իրացման արտադրամաս, տնկանյութի,պարարտանյութերի,թունաքիմիկատների, գույքի և այլ նյութերի պահեստներ, արհեստանոցներ, վարչական, կուլտուրկենցաղային շենքեր) օբյեկտներից։ Ջերմաստիճանային կոմբինատը կարող է ընդգրկել նաև շամպինիոնանոցներ (սնկերի՝ շամպինիոնի, աճեցման լուսաթափանց շինություններ)։ Ջերմաստիճանային կոմբինատն ունի նաև գիտահետազոտական լաբորատորիա։ Ջերմաստիճանային կոմբինատները կառուցում են խոշոր քաղաքների և արդիական կենտրոնների մոտ։ ԽՍՀՄ-ում դրանց համար, ըստ ջերմատների տիպերի, հատկացնում են 2-3, 5 հա հիմնական (1 հա ջերմատան համար) և ընդլայնման նպատակով լրացուցիչ տարածություն։ Օդափոխությունը և լուսավորությունը ապահովելու նպատակով ջերմատները տեղադրում են միմյանցից որոշակի հեռավորության վրա (հանգարային տիպերը՝ 3, 5-7, իսկ բլոկավորները՝ 10-5 մ)։ Օժանդակ շինությունները կառուցում են հողամասի հատվածում ։ Ջերմատներից դեպի հարավ տեղադրում են ջերմոցները, իսկ ջեռուցվող գրունտը՝ հողամասի ծայրամասում, ջերմոցներից հարավում․։ Զերմատների մոտ առանձնացնում են հողախառնուրդների և օրգանական պարարտանյութերի պահպանման համար մշտական հրապարակ։ Ջերմաստիճանային կոմբինատներում միկրոկլիման, ոռոգումը և պարարտանյութերով սնուցումը կարգավորվում է ավտոմատ։ Դրանցում հնարավոր է արտադրական հիմնական պրոցեսների առավելագույն մեքենայացում, աշխատանքի կազմակերպման առաջավոր ձևերի, բույսերի պաշտպանության կենսաբանական և այլ մեթոդների կիրառում։ Աշխատանքները կազմակերպում են տնտեսական հաշվարկի սկզբունքներով և կիրառում յուրաքանչյուր բույսի մշակման համար ընդունված տեխնոլոգիա։ Ջերմատներն ապահովում են բույսերի բարձր բերքատվություն (օրինակ, 1-2 մ տարածությունից կարելի է ստանալ 18 կգ լոլիկ)։ ԽՍՀՄ-ում առավել հայտնի են «Մոսկովյան»,«Լենինգրադյան», «Կազանի», «Վլադիմիրի», «Վորոնեժի», «Լիպեցկի», «Պենզայի» ինչպես նաև «Հյուսիսային Կովկասի», «Միջին Ասիայի», «Սիբիրի», երկրի հարավային շրջանների Ջերմաստիճանային կոմբինատները։ Ջերմաստիճանային կոմբինատներում կան սոցիալիստական երկրներից Բուլղարիայում (24-75 հա. տարածությամբ, առավել խոշորը «Պազուսրջիկն» է), Ռումինիայում (100-240 հա, Բուխարեստի, Պլոեշտիի մոտ), Լեհաստանում (մինչև 20 հա, Սիլեզիայի վոյեվոդությունում), իսկ կապիտալիստական երկրներից՝ Նիդերլանդներում (ջերմատների ընդհանուր տարածությամբ և ջերմոցային արտադրանքի թողարկմամբ աշխարհում գրավում է առաջին տեղը), Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում,Ճապոնիայում,Դանիայում են։ Ջերմաստիճանային կոմբինատներում մշակում են հիմնականում լոլիկ, վարունգ, հազար, ծաղիկներ, տաքդեղ, Ճապոնիայում՝ նաև ձմերուկ, սմբուկ, սեխ, դդում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։