Ջերմամագնիսական երևույթներ

Ջերմամագնիսական երևույթներ, ջերմաստիճանի գրադիենտի առկայությամբ հաղորդիչների և կիսահաղորդիչների էլեկտրական ու ջերմային հատկությունների վրա մագնիսական դաշտի ազդեցությամբ պայմանավորված երևույթների խումբ։ Մագնիսական դաշտի ազդեցության (տես Լորենցի ուժ) հետևանքով լիցքակիրների ստեղծած էլեկտրական հոսանքը և մասնիկների տեղափոխությամբ պայմանավորված ջերմության հոսքը շեղվում են սկզբնական ուղղությունից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 493 CC BY-SA icon 80x15.png