Ջերի Մարեն (անգլ.՝ Jerry Maren, հունվարի 24, 1920(1920-01-24)[1], Ռոքսբերի, Բոստոն, ԱՄՆ[1] - մայիսի 24, 2018(2018-05-24)[2], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան։ Նկարահանվել է «Օզ երկրի կախարդը» (1939) ֆիլմում։

Ջերի Մարեն
Ծնվել էհունվարի 24, 1920(1920-01-24)[1]
ԾննդավայրՌոքսբերի, Բոստոն, ԱՄՆ[1]
Մահացել էմայիսի 24, 2018(2018-05-24)[2] (98 տարեկան)
Մահվան վայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կասկադյոր

Կենսագրություն խմբագրել

Ջերի Մարենը ծնվել է 1920 թվականի հունվարի 24-ին Բոստոն քաղաքում։ «Օզ երկրի կախարդը» ֆիլմում խաղացել է կախարդական երկրի բնակիչներից մեկի դերը, որը հանդիպելով Դորոթին, վերջինիս էլ առաջարկել է սառնաշաքար փայտի վրա։ Ֆիլմի նկարահանման պահին Ջերի Մարենի հասակը կազմում էր ընդամենը մեկ մետր։ Նույն թվականին նաև նկարահանվել է «Գնդակահարել» սերիալի մասերից մեկում, «Կրկեսում» (Մարքս եղբայրներ) և «Պայքար կապիկների մոլորակի համար» ֆիլմերում։

Հետագայում աշխատել է հեռուստատեսային և ռադիոգովազդում, մասնակցել է տարբեր շոուների։

2007 թվականի նոյեմբերի 21-ին նա «Օզ երկրի կախարդը» ֆիլմում նկարահանված վեց դերասանների թվում էր, որոնք արժանացել էին Հոլիվուդյան փառքի ծառուղի աստղին[3]։

Մարգարետ Թետչերի մահից հետո նրա մի քանի հակառակորդներ փորձել են ռադիոգծապատկերներում առաջ քաշել «Օզ երկրի կախարդը» ֆիլմի երգը, որպեսզի տոնեն նրա մահը։ Ջերի Մարենը Ռութ Դուչինիի հետ միասին, ով նույնպես նկարահանվել էր այդ ֆիլմում, բողոքել է այդ ակցիայի դեմ՝ սարսափելի համարելով երգի օգտագործումը նման նպատակներով[4]։

1975 թվականին Ջերի Մարենը ամուսնացել է Էլիզաբեթ Բարիգտոնի հետ և նրա հետ ապրել է մինչև իր մահը՝ 2011 թվականը։

Վերջին տարիներին տառապել է դեմենցիա հիվանդությամբ։ Մարենը մահացել է 2018 թվականի մայիսի 24-ին Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում, 98 տարեկան հասակում, սրտանոթային անբավարարությունից[5]։

Ֆիլմեր խմբագրել

Դերասան խմբագրել

  • Դամերը ընդդեմ Գեյսիի (2010)
  • Ֆրանկենշթեյնական ապստամբում (2010)
  • Դեղին աղյուսի ճանապարհին և դրանից դուրս (տեսանյութ, 2009)
  • Բիթ խաղացողներ (2000)
  • Մենք գնում ենք Մունչկինին տեսնելու (տեսանյութ, 1993)
  • Երազողը Օզ երկրից (TV, 1990)
  • Սայնֆելդ (սերիալ, 1989—1998)
  • Տունը (1985)
  • Մթնշաղի գոտի (սերիալ, 1985—1989)
  • Սեռական շարժումներ (1984)
  • Գիշերային լռության մեջ (TV, 1984)
  • Էակը (1983)
  • Ամերիկյան դպրոց (TV, 1983)
  • Ծիածանի տակ (1981)
  • Կողմնակի ցուցադրում (TV, 1981)
  • Այնտեղ, որտեղ թափառում է բիզոնը (1980)
  • Օղակների տերը (1978)
  • Սկանդալային «արջերը» մեկնում են Ճապոնիա (1978)
  • Կապիտան Նեմոն վերադառնում է (TV, 1978)
  • Փոքր սիգարներ (1973)
  • Մեծ ոտնաթաթ (1970)
  • Տարօրինակ զույգը (սերիալ, 1970—1975)
  • Ահա Լյուսին (սերիալ, 1968—1974)
  • Ջուլիան (սերիալ, 1968—1971)
  • Կինս հմայեց ինձ (սերիալ, 1964—1972)
  • Սուպերմենի արկածները (սերիալ, 1952—1958)
  • Մեծ Ջոն Լ․ (1945)
  • Ջոնին այստեղ այլևս չի ապրում (1944)
  • Կրկեսում (1939)
  • Գնդակահարել․ Փոքրիկ խնդիրներ (1939)

Դերասան․ Տիտրերում նշված չէ խմբագրել

  • Բնության գրկում (1988)
  • Տիեզերական ձվեր (1987)
  • Ինչ-որ սարսափելի բան է գալիս (1983)
  • Գահը (1982)
  • Բարև, Դոլլի (1969)
  • Կապիկների մոլորակը (1968)
  • Վայրի, վայրի արևմուտք (սերիալ, 1965—1969)
  • Սամսոնն ու Դալիլան (1949)
  • Երբ իմ ճուտիկները ժպտում են ինձ (1948)
  • Դուք համաձայն ե՞ք (1948)
  • Երեք իմաստուն հիմարներ (1946)
  • Հրեշտակը գալիս է Բրուքլին (1945)
  • Դաֆիի պանդոկը (1945)
  • Այս ոգին (1945)
  • Զանգահարեք աղջիկներին (1945)
  • Մարմին և ֆանտազիա (1943)
  • Կապույտ հորիզոնից այն կողմ (1942)
  • Մատները պատուհանի մոտ (1942)
  • Մեյզին իսկական տիկին էր (1941)
  • Օզ երկրի կախարդը (1939),
  • Փոքրիկ քաղաքի ահաբեկչությունը (1938)

Դերասան․ Խաղում է ինքն իրեն խմբագրել

  • Հոլիվուդյան գեղեցկուհիները (2014)
  • Ամենօրյա շոու․․․
  • Ես ամուսնացա Մունչկինի հետ (1994)
  • Կենսագրություն (սերիալ, 1987 — …)
  • Հոլիվուդի մեծ մարդիկ (սերիալ, 1977—2006)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.nytimes.com/2018/06/06/arts/jerry-maren-dead-wizard-of-oz-munchkin.html
  2. 2,0 2,1 2,2 https://www.nytimes.com/aponline/2018/06/06/us/ap-us-obit-last-munchkin.html
  3. «Duccini and other surviving Munchkins receiving a star on the Hollywood Walk of Fame». USA Today. 2007 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին. (en)
  4. McDermott, Kerry (2013 թ․ ապրիլի 13). «Wizard of Oz munchkins slam protesters for using film song Ding Dong! The Witch is Dead to mock Thatcher's death». Mail Online. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին. (en)
  5. «Jerry Maren, Who Sang and Danced as a Munchkin in Oz, Dies at 98». The New York Times (անգլերեն). 2018 թ․ հունիսի 6. 0362-4331. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերի Մարեն» հոդվածին։