Ջերալդին Ֆառար

ամերիկացի օպերային երգիչուհի (1882-1967)

Ջերալդին Ֆառար (անգլ.՝ Geraldine Farrar, փետրվարի 28, 1882(1882-02-28)[1][2][3][…], Melrose, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - մարտի 11, 1967(1967-03-11)[1][2][3][…], Ռիջեֆիլդ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի օպերային երգիչուհի (սոպրանո

Ջերալդին Ֆառար
Բնօրինակ անունանգլ.՝ Geraldine Farrar
Ծնվել էփետրվարի 28, 1882(1882-02-28)[1][2][3][…]
Melrose, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էմարտի 11, 1967(1967-03-11)[1][2][3][…] (85 տարեկան)
Ռիջեֆիլդ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ԳերեզմանՔենսիկո
Ժանրերօպերա
Մասնագիտությունդերասանուհի, օպերային երգչուհի, գրող և կինոդերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱմուսինԼու Թելեգան
Պարգևներ
 Geraldine Farrar Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երաժշտությամբ Ջերալդինը սկսել է զբաղվել Բոստոնում՝ 5 տարեկան հասակում, իսկ 14 տարեկանում արդեն ունենում էր մենահամերգներ։

Ավելի ուշ նա մեկնել է Փարիզ՝ ուսումը շարունակելու, իսկ հետագայոմ` Բեռլին, որտեղ նրա ուսուցիչն էր իտալական հայտնի օպերային բարիտոն Ֆրանչեսկո Գրացիանին։

Շուտով տեղի է ունեցել նրա առաջին օպերային դեբյուտը, որն առաջացրեց իսկական ֆուրոր. դա Մարգարիտայի դերերգն էր «Ֆաուստ» օպերայում՝ Բեռլինի օպերային թատրոնի բեմում[5]։

 
Ֆարարը Ջուլիեն օպերայում - 1914 թվական

Նա ձեռք է բերել ոչ միայն հայտնի օպերային երգչուհու համբավ, որը ելույթ է ունեցել եվրոպական լավագույն թատրոնների բեմերում, և որին շատերն էին ցանկանում ընդօրինակել, այլ իր ժամանակի հայտնի մարդկանց հետ ունեցել է սիրավեպեր։ Այդ մարդկանց շարքում էին Գերմանիայի թագաժառանգ Վիլհելմը, դիրիժոր Արտուրո Տոսկանինին, խոսվել է նաև Էնրիկո Կարուզոի հետ հնարավոր հարաբերությունների մասին։ Կինոդերասան Լու Թելլեգենի հետ անհաջող ամուսնությունը ավարտվեցլ է ամուսնալուծությամբ։ Ամուսնության ընթացքում երեխաներ չեն ունեցել[6]։ Նա իր օպերային կարիերան ավարտել է 1922 թվականինին՝ 40 տարեկան հասակում, երբ բազմաթիվ ներկայացումների պատճառով նա արդեն սկսել էր կորցնել ձայնը ։ Դրանից հետո երգչուհին հաճախ ձայնագրվում էր ռադիոյով, վարում ռադիոհաղորդումներ։

 
Ֆարարը և նրա ամուսին, դերասան Լու Թելլեգենը - 1916 թվական

Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Կաուլբախի վրձնի դիմանկարները խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1915 - Կարմեն
  • 1915 - Ուխտադրժություն
  • 1916 - Կին Ժաննա
  • 1917 - Կին, որին Աստված մոռացավ (Մոնտիսումայի աղջիկը, անգլ.՝ Isabel Moctezuma)

Ձայնագրություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
  5. https://www.peoples.ru/art/theatre/opera/soprano/geraldine_farrar/
  6. «Джеральдин Фаррар • ru.knowledgr.com». ru.knowledgr.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդին Ֆառար» հոդվածին։