Ջերալդին Լի Ռիչմոնդ
Ջերալդին Լի Ռիչմոնդ (անգլ.՝ Geraldine Lee «Geri» Richmond, հունվարի 17, 1953, Salina, Կանզաս, ԱՄՆ), ամերիկացի գիտնական, քիմիկոս։ Օրեգոնի համալսարանի պրոֆեսոր, որտեղ աշխատում է սկսած 1985 թվականից, ԱՄՆ ազգային ԳԱ անդամ (2011)[12]։ Պարգևատրվել է Ազգային գիտական մեդալով (2015)։ 2015 թվականից ԱՄՆ Պետդեպարտամենտի գիտական պատվիրակ, 2016 թվականից Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի քարտուղար։ 1998 թվականին COACh համահիմնադիր։
Ջերալդին Լի Ռիչմոնդ անգլ.՝ Geraldine L. Richmond | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1953 (71 տարեկան) Salina, Կանզաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | քիմիկոս, ֆիզիկոս, համալսարանի դասախոս և գիտական գրող |
Հաստատություն(ներ) | Օրեգոնի համալսարան և Բրին Մոր քոլեջ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկական քիմիա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Կանզաս նահանգի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Գիտական ղեկավար | George C. Pimentel? |
Պարգևներ | |
Geraldine Lee Richmond Վիքիպահեստում |
Ավարտել է Կանզաս նահանգի համալսարանը (քիմիայի բակալավր 1975), որտեղ սովորել է 1971 թվականից։ 1980 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում Բերկլին ստացավ փիլիսոփայության դոկտորի աստիճան ֆիզիկական քիմիայի ոլորտում, որի համար այնտեղ աշխատում էր 1976 թվականին, գիտական ղեկավար Ջ. Կ. Փայմենթել[13]։
2012 թվականին Բ. Օբամայի կողմից նշանակվել է Ազգային գիտական խորհրդի նախագահ։ 2016 թվականին գիտության զարգացման աջակցության Ամերիկյան ասոցիացիայի նախագահ։
Ամերիկայի արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ (2006), Ամերիկայի քիմիական (2011) և ֆիզիկական (1993) ընկերություններ, գիտության զարգացման աջակցության Ամերիկյան ասոցիացիա (2004), Գիտության կանանց ասոցիացիա (2008)։ Կիրառական սպեկտրոսկոպիայի ընկերության անդամ՝ 2008 թվականից, պատվավոր անդամ՝ 2009 թվականից։
Մրցանակներ և պարգևատրումներ
խմբագրել- Սլոունի կրթաթոշակ (1985)
- Երիտասարդ հետազոտողի նախագահական մրցանակ, Ազգային գիտական ֆոնդ (1985)
- Կամիլ և Հենրի Դրեյֆուս (1986)
- Քոբլենձ Ընկերության Սպեկտրոսկոպիայի մրցանակ (1989)
- Ստեղծագործական հետազոտության մրցանակ, Ազգային գիտական ֆոնդ (1991)
- Ֆակուլտետի մրցանակ կին գիտնականների և ճարտարագետների համար, Ազգային գիտական ֆոնդ (1991)
- Ագնես Ֆեյ Մորգանի հետազոտությունների մրցանակ (1993)
- Գարվան-Օլինի շքանշան, Ամերիկյան քիմիական ընկերություն (1996)
- Գիտության, մաթեմատիկայի եւ ճարտարագիտական մենթորինգի գերազանցության համար Նախագահական մրցանակ (1997)
- Ստեղծագործական հետազոտության մրցանակ, Ազգային գիտական ֆոնդ (2000)
- Առաջնորդության մրցանակ, Ազգային գիտական ֆոնդ (2001)
- Օրեգոնի ունիվերսալ գիտական մրցանակ, Օրեգոնի ԳԱ (2001)
- Սպեկտրոմետրական անալիզների մրցանակ, Ամերիկյան քիմիական ընկերություն (2002)
- Սփայերի շքանշան, Ֆարադեյի բաժին, Թագավորական քիմիական ընկերություն (2004)
- Մրցանակ քիմիական գիտություններում կանանց քաջալերման համար, Ամերիկյան քիմիական ընկերություն (2005)
- Քիմիական հետազոտությունների խորհուրդ (2006)
- Գուգգենհայմի կրթաթոշակ (2007)
- Բոմեմ Մայքլսոնի մրցանակ, Քոբլենզ Ընկերություն (2008)
- Ջոուել Հ. Հիլբրանդի մրցանակ Ամերիկյան քիմիական ընկերություն (2011)
- Չարլզ Լաթրոփ Փարսոնսի մրցանակ (2013)
- Դեյվիսոն Գերմեն մրցանակը ատոմային և մակերեսային ֆիզիկայի բնագավառում, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն (2013)
- Պիտսբուրգի սպեկտրոսկոպիայի մրցանակ, Պիտսբուրգի սպեկտրոսկոպիայի միություն (2014)
- Ազգային գիտական շքանշան (2015)
- Հոուարդ Վոլամի մրցանակ Գիտության և տեխնոլոգիաների գերազանց նվաճումների համար (2017)
- Մտցվել է փառքի Դահլիճ, Մանհեթենի ավագ դպրոց (2018)
- Պրիստլիի շքանշան (2018)[14],Ամերիկյան քիմիական ընկերության բարձրագույն պարգև
- Լայնուս Փոլինգի մրցանակ (2018)
- Իլլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի և Կանզաս նահանգի Համալսարանի պատվավոր դոկտոր (երկուսում էլ 2017 թվականից)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.acs.org/content/acs/en/funding-and-awards/awards/national/bytopic/francis-p-garvan-john-m-olin-medal.html
- ↑ https://www.iotasigmapi.org/past-award-winners
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/davisson-germer.cfm
- ↑ https://www.acs.org/content/acs/en/funding-and-awards/awards/national/bytopic/priestley-medal.html
- ↑ https://acspss.org/pauling-medal-award/
- ↑ https://www.acs.org/funding/awards/charles-lathrop-parsons-award/past-recipients.html
- ↑ https://www.acs.org/funding/awards/acs-award-for-encouraging-women-into-careers-in-the-chemical-sciences/past-recipients.html
- ↑ https://www.sciencehistory.org/othmer-gold-medal
- ↑ https://www.cmu.edu/dickson-prize/past-winners/index.html
- ↑ https://www.coblentz.org/awards/the-coblentz-award/
- ↑ https://www.acs.org/funding/awards/joel-henry-hildebrand-award-in-the-theoretical-and-experimental-chemistry-of-liquids/past-recipients.html
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ https://richmondscience.uoregon.edu/professional-information/education/
- ↑ https://around.uoregon.edu/content/american-chemical-society-gives-top-award-uos-geri-richmond
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդին Լի Ռիչմոնդ» հոդվածին։ |