Ջերալդին Բրուքս
Ջերալդին Բրուքս (անգլ.՝ Geraldine Brooks, սեպտեմբերի 14, 1955[1], Սիդնեյ, Ավստրալիա[2][3][4]), ժամանակակից ամերիկացի գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր։
Ջերալդին Բրուքս անգլ.՝ Geraldine Brooks | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1955[1] (68 տարեկան) |
Ծննդավայր | Սիդնեյ, Ավստրալիա[2][3][4] |
Մասնագիտություն | գրող, լրագրող, վիպասան և հեղինակ |
Ազգություն | Australian Americans? |
Քաղաքացիություն | Ավստրալիա[5][6] |
Կրթություն | Կոլումբիայի համալսարանի լրագրության ասպիրանտուրա, Սիդնեյի համալսարան, Bethlehem College? և Կոլումբիայի համալսարան (1983) |
Աշխատավայր | Ռեդկլիֆ քոլեջ և The Wall Street Journal[7] |
Պարգևներ | |
Ամուսին | Tony Horwitz? |
Կայք | geraldinebrooks.com |
Geraldine Brooks (writer) Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է ավստրալիական Սիդնեյ քաղաքում, որի համալսարանում էլ բարձրագույն կրթություն է ստացել, այնուհետև աշխատել որպես «The Sydney Morning Herald» թերթի թղթակից։ «Greg Shackleton Memorial Scholarship» կրթաթոշակ շահելով՝ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սովորել Կոլումբիայի համալսարանում, որն ավարտել է 1983 թվականին։ Ամուսնացել է իր համակուրսեցի Թոնի Հորվիցի հետ, հուդայականություն ընդունել (մինչ այդ կաթոլիկություն է դավանել)։ 2002 թվականից ԱՄՆ քաղաքացիություն է ընդունել[12][13]։
Բրուքսը «The Wall Street Journal»-ի ու այլ պարբերականների համար ռեպորտաժներ, հոդվածներ է գրել Պարսից ծոցի պատերազմի, Սոմալիում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում տեղի ունեցած ռազմական բախումների մասին։ Ժուռնալիստական աշխատանքի հետ մեկտեղ՝ զբաղվել է գրական գործունեությամբ, վեպեր, վիպակներ, պատմվածքներ է գրել ու հրատարակել; 2006 թվականին նրա «Մարչ» («March») վեպը Պուլիտցերյան մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[14] (ի դեպ, ամուսինը՝ Թոնի Հորվիցը նույնպես Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր է, բայց՝ ժուռնալիստիկայի ասպարեզում)։ Կին անվանի գրողի ու ժուռնալիստի հիշարժան ստեղծագործություններից է նաև 2015 թվականին լույս ընծայած «Գաղտնի լար» (The Secret Chord) պատմավեպը երկրորդ երկաթե դարի ժամանակաշրջանի և աստվածաշնչյան Դավիթ թագավորի մասին[15][16]։
Մատենագրություն խմբագրել
- Ցանկության ինը կողմերը. մուսուլման կանանց գաղտնի աշխարհը / Nine Parts of Desire: The Hidden World of Islamic Women (1994). ISBN 0-385-47576-4.
- Foreign Correspondence: A Pen Pal’s Journey from Down Under to All Over (1997). ISBN 0-385-48269-8.
- Հրաշքների տարի / Year of Wonders (2001). ISBN 0-670-91021-X.
- Մարչ / March (2005). ISBN 0-670-03335-9.
- Գրքի մարդիկ / People of the Book (2008). ISBN 0-00-717743-7.
- Caleb’s Crossing (2011). ISBN 0-670-02104-0.
- Boyer Lectures 2011: The Idea of Home (or «At Home in the World»)[17]. (2011). ISBN 978-0-7333-3025-4.
Պարգևներ խմբագրել
- 2006: Պուլիտցերյան մրցանակ «Մարչ» վեպի համար[14][18]
- 2008: Ավստրալիայի հրատարակիչների ընկերակցության «Տարվա գիրք» մրցանակ և Ավստրալիայի գրական մրցանակ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում՝ «Գրքի մարդիկ» գրքի համար[19][20][21]
- 2009: Peggy V. Helmerich Distinguished Author Award[22]
- 2010: Խաղաղության դեյտոնյան գրական մրցանակ՝ ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար[23]
- 2016: Ավստրալիայի շքանշանի սպայի կոչում
Գրականություն Ջերալդին Բրուքսի մասին խմբագրել
- Cunningham, Sophie (June 2011). «Caleb goes to Harvard». Australian Book Review (332): 55–56. Review of Caleb's crossing.
- Steggall, Stephany (March 2012). «Geraldine Brooks». Celebration. Australian Authors Past & Present. Australian Author. 44 (1): 22–25.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 http://sydney.edu.au/arts/government_international_relations/alumni/notable.shtml
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.chron.com/life/houston-belief/article/Pulitzer-winning-novelist-drawn-to-Judaism-1725422.php
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nationalbook.org/nba2014_fic_longlist_pr.pdf
- ↑ http://www.smh.com.au/news/books/brooks-wins-book-of-the-year-award/2008/06/15/1213468236048.html
- ↑ http://www.smh.com.au/news/entertainment/books/the-top-100-australian-books/2008/11/04/1225560748517.html
- ↑ https://www.aspenwords.org/people/geraldine-brooks/
- ↑ https://www.pulitzer.org/winners/geraldine-brooks
- ↑ http://helmerichaward.org/winners/2009_geraldine-brooks.php
- ↑ https://www.sydney.edu.au/content/dam/corporate/documents/university-archives/honorary-awards/b/ms-geraldine-brooks.pdf
- ↑ Australian Honours Search Facility
- ↑ «Geraldine Brooks biographical details at NNDB». Nndb.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Marquis Who's Who (2009). New Providence: Reed Reference Electronic Publishing
- ↑ 14,0 14,1 Журналистов наградили за достоверную Катрину, Газета «Коммерсантъ», № 69 (3400), 19.04.2006.
- ↑ «The Secret Chord». Author website. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Hoffman, Alice (2015 թ․ սեպտեմբերի 28). «Geraldine Brooks reimagines King David's life in 'The Secret Chord'». Washington Post. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
- ↑ «The Novels». GeraldineBrooks.com (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հունիսի 27. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «The Pulitzer Prizes — 2006 Winners». The Pulitzer Board. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ "Brooks wins Book of the Year award", The Sydney Morning Herald, 15 June 2008
- ↑ «The Book of Exodus». The New Yorker. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Brooks Wins Book of the Year Award». Sydney Morning Herald. 2008 թ․ հունիսի 16. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
- ↑ Althea Peterson, "2009 Helmerich award winner has unusual past" Արխիվացված 2012-10-07 Wayback Machine, Tulsa World, 19 February 2009.
- ↑ LLC, D. Verne Morland, Digital Stationery International,. «Dayton Literary Peace Prize - Geraldine Brooks, 2010 Lifetime Achievement Award». www.daytonliterarypeaceprize.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Արտաքին հղումներ խմբագրել
- Ջերալդին Բրուքսի պաշտոնական կայքէջը
- Geraldine Brooks interviewed by Ramona Koval on ABC Radio National's The Book Show, regarding her novel, People of the Book
- "A Muslim Response to 'Nine Parts of Desire'", Resources for and about Muslim Women, Jannah.org
- Geraldine Brooks' Civil War March, NPR
- 2008 Interview: Geraldine Brooks, Littoral, blog -Key West Literary Seminar
- Ջերալդին Բրուքս Internet Movie Database կայքում
- Brooks Appearances on C-SPAN
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդին Բրուքս» հոդվածին։ |