Ջեսի Ուեսլի Ուիլյամս (անգլ.՝ Jesse Wesley Williams, օգոստոսի 5, 1981(1981-08-05), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան և մոդել։ Առավել հայտնի է «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալում խաղացած բժիշկ Ջեքսոն Էվերի դերով, ինչպես նաև «Detroit: Become Human» խաղում խաղացած Մարկուս դերով։

Ջեսի Ուիլյամս
անգլ.՝ Jesse Williams
Ծնվել էօգոստոսի 5, 1981(1981-08-05) (42 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունԹեմփլի համալսարան և Moses Brown School?
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Մասնագիտությունուսուցիչ, մոդել, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, դերասան, պոդքաստեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Ամուսին(ներ)Aryn Drake-Lee?[2][3]
Համատեղ ապրող(ներ)Մինկա Քելլի

Կենսագրություն խմբագրել

Ջեսին ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում[4]։ Նրա հայրը աֆրոամերիկացի էր, իսկ մայրը՝ շվեդուհի[5]։ Ավարտել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի Թեմփլի համալսարանը, որտեղ սովորելու ընթացքում սկսել է մոդելի կարիերան Kenneth Cole Productions-ի համար։

Կարիերա խմբագրել

Ուիլյամսը էկրանին առաջնաելույթ է կատարել 2006 թվականին «Օրենք և կարգ» սերիալի էպիզոդում։ Հետո նկարահանվել է «Beyond the Break» պատանեկան սերիալում և հայտնվել է «Համալսարան» հեռուստասերիալում։ 2008 թվականին մոդելի փոքր դերով հայտնվել է «Ջինսեր-թալիսման 2» ֆիլմում։ 2009 թվականին նկարահանվել է Ռիհաննայի «Russian Roulette» տեսահոլովակում։ Բացի այդ, հայտնվել է բրիտանացի երգչուհի Էստելի «Fall in Love» տեսահոլովակում։

2009 թվականին Ուիլյամսը «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանում ստացել է Ջեքսոն Էվերի դերը։ Սերիալում նրա հայտնվելը ի սկզբանե պարբերական էր, իսկ յոթերորդ եթերաշրջանից սկսած՝ նա բարձրացվել է մինչև հիմանական դերասանական կազմ[6]։ 2010 թվականին BuddyTV-ը նրան ներառել է իր «Տարվա 100 ամենասեքսուալ տղամարդիկ» ցուցակում, որտեղ Ուիլյամսը զբաղեցրել է վեցերորդ տեղը[7]։ 2011 թվականին ստացել է «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակը[8]։

Ուիլյամսը խաղացել է «Խրճիթ անտառում» ֆիլմի գլխավոր դերերից մեկը, որը թողարկվել է 2012 թվականի ապրիլին։

2017 թվականի դեկտեմբերին Ուիլյամսը նկարահանվել է Դեմի Լովատոյի «Tell Me You Love Me» տեսահոլովակում[9]։

2018 թվականին Ջեսին դարձել է «Detroit: Become Human» խաղի գլխավոր հերոսներից մեկը՝ կատարելով Մարկուս դերը։

Անձնական կյանք խմբագրել

Ջեսի Ուիլյամսը և նրա ապագա կինը՝ Էրին Դրեյք Լին, ծանոթացել են, երբ նա դեռ հայտնի չէր։ Աղջիկը զբաղվում էր անշարժ գույքով, իսկ նա աշխատում էր որպես դպրոցի ուսուցիչ և երբեմն միայն լրացուցիչ գումար էր վաստակում որպես մոդել։ 2012 թվականի սեպտեմբերի 1-ին Ջեսի Ուիլյամսը և Էրին Դրեյք Լին ամուսնացել են։ Զույգն ունի երկու երեխա. դուստրը՝ Սեդին (ծնվ. 2013 թվականի դեկտեմբեր)[10], և որդին՝ Մասեոն (ծնվ. 2015 թվականի հոկտեմբեր)[11]։ 2017 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ Ջեսի Ուիլյամսը և Էրին Դրեյք Լին 5 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել են[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 ս Օրենք և կարգ Law & Order Կվամի
2008 ս Համալսարան Greek Դրյու Քոլինզ
2008 ֆ Ջինսեր–թալիսման 2 The Sisterhood of the Traveling Pants 2 Լեո
2009 ֆ Բրուքլինի ոստիկանները Brooklyn’s Finest Էդի Քուիլան
2009 ս Գրեյի անատոմիա Grey’s Anatomy բժիշկ Ջեքսոն Էյվերի
2010 ս Երջանկություն Սիեթլում։ Հույսի ուղերձ Seattle Grace: Message of Hope բժիշկ Ջեքսոն Էյվերի
2011 կարճամետրաժ Բռնագրավում J.A.W. Էնին
2012 ֆ Խրճիթ անտառում The Cabin in the Woods Հոլդեն Մաքքրեա
2012 կարճամետրաժ Հարուստ աղջկա խնդիրները Rich Girl Problems Պիտեր
2013 ֆ Օձը և մանգուստը Snake and Mongoose Դոն «Օձ» Պրյուդոմ
2013 ֆ Ծառայապետ The Butler Ջեյմս Լոուսոն
2013 կարճամետրաժ Լուսաբացին նրանք կմեռնեն They Die by Dawn Ջոն Թեյլոր
2016 ֆ Գումար Money Շոն
2018 կինոնկար Detroit: Become Human Detroit: Become Human Մարկուս
2020—2020 ս Ամենուր բռնկվում են հրդեհներ Little Fires Everywhere Ջո Ռայան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.tvrage.com/person/id-227175/Jesse+Williams
  2. https://www.essence.com/love/aryn-drake-lee-speaks-on-jessie-williams-divorce/
  3. https://people.com/tv/jesse-williams-aryn-drake-lee-finalize-divorce/
  4. «The Betty Interview: Jesse Williams». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  5. «Jesse Williams learns and plays history». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  6. «Grey’s Anatomy» Exclusive: Jesse Williams Gets Full-Time Upgrade Արխիվացված 2010-06-09 Wayback Machine, Entertainment Weekly, June 8, 2010
  7. «TV's 100 Sexiest Men of 2010». BuddyT]. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
  8. «Awards for Jesse Williams». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  9. DemiLovatoVEVO (2017 թ․ դեկտեմբերի 1). «Demi Lovato - Tell Me You Love Me». Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  10. «Grey's Anatomy's Jesse Williams Welcomes Baby Girl Sadie With Wife Aryn Drake-Lee!».
  11. «Grey's Anatomy' Star Jesse Williams and Aryn-Drake Lee Welcome Second Child, Son Maceo». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  12. «Jesse Williams' Divorce: The Grey's Anatomy Star and Wife Clashed over Living in L.A., Says Source».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսի Ուիլյամս» հոդվածին։