Ջեսիկա Բարդեն (անգլ.՝ Jessica Barden, հուլիսի 21, 1992(1992-07-21)[1], Նորթալերտոն, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։

Ջեսիկա Բարդեն
Ծնվել էհուլիսի 21, 1992(1992-07-21)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՆորթալերտոն, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունWetherby High School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Կյանք և կարիերա խմբագրել

Բորդենը ծնվել է Նորթ Յորքշիրի, Նորթալերտոն քաղաքում։ Ավելի ուշ, 1995 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Ուեսթ Յորքշիր։ Բարդենը սովորել է Wetherby High School դպրոցում։

Նրա դերասանական դեբյուտը տեղի է ունեցել 1999 թվականին, երբ նա փոքր դեր է կատարել «Իմ ծնողները այլմոլորակայիններ են»[2][3] հեռուստասերիալի մի դրվագում։ Ավելի ուշ, նա դեր ունեցավ «Հրեշտակներ չկան» և «Հետապնդում» հեռուստասերիալների դրվագներում։

2007 թվականին նա կատարել է Քելի Մորթոնի դերը «Թագադրման փողոց»[4][5] հեռուստասերիալում։ Նրա դեբյուտը տեղի է ունեցել 2007 թվականի մարտի 18-ին։ 2008 թվականի[6][7] ապրիլին հայտարարվել է, որ Քայլիի և Մորթոնի ընտանիքի մյուս մասը կհեռանան հեռուստասերիալից 2008 թվականի վերջին՝ շույում ընդամենը մեկուկես տարի մնալուց հետո։ Ջեսիկան վերջին անգամ հայտնվել է «Թագադրման փողոց»-ում 2008 թվականի սեպտեմբերի 29-ին։

Նրա դերասանական դեբյուտը տեղի է ունեցել 2007 թվականին «Միսիս Ռեդքլիֆի հեղափոխությունը»[8] կատակերգական դրամայում, որը պատմում է մի ընտանիքի մասին, որը տեղափոխվում է Արևելյան Գերմանիա սառը պատերազմի ժամանակ։ 2009 թվականին Ջեսիկան խաղացել է Ռոյալ քորտ թատրոնում Jerusalem-ի հայտնի բեմադրության մեջ[9][10], նախքան այն Ուեսթ-Էնդի Ապոլո[11] թատրոն տեղափոխելը։

2010 թվականին նկարահանվել է «Անդիմադրելի Թամարա»[12][13] ֆիլմում, որը հիմնված է Փոզի Սայմոնդսի համանուն կատակերգության վրա։ Հաջորդ տարի նա կատարել է Սոֆիայի դերը Ջո Ռայթի «Հաննա․ Կատարյալ զենք»[14][15] ֆիլմում։

2012-ի և 2015-ի միջև ընկած ժամանակահատվածում նա խաղացել է «Անկում» թրիլերում[16][17], «Մութ կեսին»[18] հոգեբանական ֆիլմում և «Էքստրասենս 2․ բանականության լաբիրինթոսները» հոգեբանական թրիլերում, որտեղ նկարահանվել է Մարկ Ստրոնգի և Թաիսա Ֆարմիգայի հետ միասին։

2014 թվականին նա հայտնվել է ամերիկյան անկախ «Օրորոցային»[19] ֆիլմում։

2015 թվականի հուլիսին նա խաղացել է Քիտ Քարմայքլի դերը Բի-Բի-Սի հեռուստաալիքի «Վտարանդի» մինի սերիալում, որը հիմնված է Սադի Ջոնսի[20] համանուն վեպի վրա։ Նույն թվականին նա դեր է կատարել «Խելագարված ամբոխից հեռու» ֆիլմում, որը հիմնված է Թոմաս Հարդիի համանուն վեպի վրա։ Բարդենը նաև խաղացել է ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Լոբստեր» սև կատակերգությունում։

2016 թվականին նա գլխավոր դեր է կատարել Channel 4 հեռուստաալիքի «Էլեն»[21] հեռուստատեսային ֆիլմում և Ժասմինի դերը «Ֆայնդհորն» կատակերգությունում։

2017 թվականին հայտարարվել էր, որ Ջեսիկան նկարահանվում է «Habit» սարսափ ֆիլմում և Netflix հեռուստաալիքի The End Of The F***ing World հեռուստասերիալում։ 2018 թվականին նա կատարել է Բլեյքի դերը «Նոր ռոմանտիկ» ֆիլմում։ 2019 թվականի հոկտեմբերին նա հայտնվել է Քոնան Գրեյի «Maniac»[22] տեսահոլովակում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Թվական Անվանում Դեր Ծանոթագրություններ Աղբյուրներ
2007 Միսսիս Ռեթքլիֆի հեղափոխությունը Մէրի Ռեդքլիֆ
2010 Անդիմադրելի Թամարա Ջոդի Լոնգ
2011 Հաննա։ Կատարյալ զենք Սոֆի
2012 Անկումը Քելի
2012 Մութ կեսին Մէրի
2013 Էկստրասենս Մաուսի [23]
2014 Օրորոցային Մերեդիտ
2015 Հեռու խելագարված ամբոխից Լիդդի [24][25]
2015 Լոբստեր Արյունահոսող քթով կին [26][27]
2016 Մայնդխորն Ժասմին [28][29][30]
2017 Habit Լի [31][32]
2018 Նոր ռոմանտիկ Բլեյք Քոնուեյ
2018 Սկարաբորո Բեթ
2019 Jungleland Սկայ Նախ-արտադրություն

Հեռուստատեսություն խմբագրել

Թվական Անվանում Դեր Ծանոթագրություններ Աղբյուրներ
1999 Իմ ծնողները Այլմոլորակայիններ են Աղջիկ դպրոցում Հեռուստասերիալ (դրվագ։ «The Date»)
2005 Առանց հրեշտակների Լյուսի Հեռուստասերիալ (1 դրվագ)
2006 The Chase[en] Էմի Հեռուստասերիալ (1 դրվագ)
2007-2008 Թագադրման փողոց Քեյլի Մորթոն Հեռուստասերիալ (72 դրվագ)
2011 Comedy Showcase[en] Բարմեյդ Հեռուստասերիալ («Հավիկներ», պիլոտային դրվագ՝ համանուն սերիալի համար) [33]
2012 Հավատ Ստելա Մաքեն Հեռուստասերիալ (դրվագ։ «Ուրվականի դիրքորոշումը») [34]
2013 Ժամանում Ռուբի Հեռուստասերիալ (դրվագ։ «Սեմմի պատերազմը») [35]
2013 Հավիկներ Բարմենուհի/Պեննի Հեռուստասերիալ (3 դրվագ) [36]
2014 TEOTFW Ալիսա The End Of The F***ing World հեռուստասերիալի պիլոտային դրվագ
2015 Վտարանդի Քիտ Քարմայքլ Հեռուստասերիալ (2 դրվագ)
2016 Սպանություն Ջես Հեռուստասերիալ (դրվագ։ «Մեծ պայթուն») [37][38][39]
2016 Սարսափելի հեքիաթներ Ժյուսինա Հեռուստասերիալ (6 դրվագ) [40][41]
2016 Էլլեն Հեռուստաֆիլմ
2017—2019 The End Of The F***ing World Ալիսա Գլխավոր դեր [42][43][44][45][46]
2019 Lambs of God[en] Կարլի քույրը Գլխավոր դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Mark Quartley and Jessica Barden to Star in Finborough Theatre's ARMSTRONG'S WAR; Full Cast Announced!». broadwayworld. 2013 թ․ հուլիսի 19. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  3. «Jessica Barden CV». Curtis Brown. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  4. «Jessica set to join 'Corrie' cast». Wetherby News. 2007 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «Brookside's Sinbad joins Street». BBC News. 2007 թ․ փետրվարի 15.
  6. WRIGHT, JADE (2015 թ․ ապրիլի 6). «The Scousers that shone on Coronation Street - looking back at the characters who made their mark in Weatherfield». Liverpool Echo. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  7. «Coronation Street 50 Years: Who has lived where in Weatherfield». Manchester Evening News. 2010 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  8. «Wetherby's young film star». Harrogate Advertiser. 2007 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  9. Dorney, Kate (2012). Modern British theatre in 100 plays. London: Methuen Drama. էջ 216. ISBN 9781408164808. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  10. «Jerusalem, Starring Tony Winner Mark Rylance, Transfers to the West End». theatre.com. 2009 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  11. «Theatre Review: Jerusalem at the Apollo Theatre London». lastminute.com. 2010 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  12. Sandhu, Sukhdev (2010 թ․ սեպտեմբերի 9). «Tamara Drewe, review». Telegraph. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  13. Quinn, Anthony (2010 թ․ սեպտեմբերի 10). «Tamara Drewe (15)». The Independent. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  14. O'Hehir, Andrew (2011 թ․ ապրիլի 8). «"Hanna": A ruthless, arty "Sucker Punch"». Salon. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  15. Travers, Peter (2011 թ․ ապրիլի 7). «Hanna (review)». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  16. Baldock, Luke Ryan (2013 թ․ մարտի 8). «Comedown DVD Review». The Hollywood News. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  17. Hoare, James (2013 թ․ մարտի 1). «COMEDOWN DVD REVIEW». SciFiNow. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  18. GAMBLE, PATRICK (August 2012). «Film Review: 'In the Dark Half'». CineVue. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  19. Grozdanovic, Nikola (2014 թ․ հունիսի 10). «Review: 'Lullaby'». Indie Wire. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  20. «BBC One: The Outcast: Episode 1 credits». BBC Online. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  21. Lazarus, Susanna (2016 թ․ սեպտեմբերի 1). «Ellen: a searing piece of drama with a brutal final punch». Radio Times. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  22. Roth, Madeline. «Conan Gray's 'Maniac' Video Is A 'Night Of The Living Exes' Spookfest». MTV News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  23. «MINDSCAPE». British Board of Film Classification. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  24. Collin, Robbie (2015 թ․ ապրիլի 30). «Far Far From the Madding Crowd review: 'a mini-break on film'From the Madding Crowd review: 'a mini-break on film'». The Telegraph. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  25. Halligan, Fionnuala (2015 թ․ ապրիլի 2). «'Far From The Madding Crowd': Review». ScreenDaily. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  26. Luján, Raquel Hernández (2014 թ․ հունվարի 25). «Crítica de Mindscape». hobbyconsolas (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  27. «"Introducing rising star Jessica Barden as Nosebleed Woman. See her in The Lobster, in cinemas now. #LobsterFilm"». Twitter. 2015 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  28. CRANSWICK, AMIE (2017 թ․ մայիսի 5). «Movie Review – Mindhorn (2016)». Flickering Myth. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  29. Palmer, Jason (2017 թ․ մայիսի 5). «Mindhorn review - Entertainment Focus». Entertainment Focus. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  30. Tartaglione, Nancy (2017 թ․ մարտի 28). «Netflix Has Eye For Brit Comedy 'Mindhorn'; Takes Rights Outside UK». Deadline. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  31. Metro.co.uk, Hanna Flint for (2016 թ․ մայիսի 9). «Roxanne Pallett looked an absolute bloody mess on the set of her new film». Metro. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  32. «Production Kicks Off on Habit in Manchester, UK - Dread Central». Dread Central (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մայիսի 21. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  33. «Comedy Showcase: Chickens - Channel 4 - Info - Press». www.channel4.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  34. «Vera». TVGuide.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  35. «C4 Coming Up: Sammy's War - Andrea Harkin». andreaharkin.net (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  36. Guide, British Comedy. «Chickens Series 1, Episode 3 - British Comedy Guide». British Comedy Guide (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  37. «Murder: Series 1, The Big Bang: Credits». BBC Online. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  38. Hunt, Debs (2016 թ․ մարտի 21). «Murder: The Complete Series - Review - Inside Media Track». Inside Media Track. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  39. Cunliffe, Mark (2016 թ․ մարտի 17). «Murder: The Big Bang (Review)». letterboxd. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  40. «Jessica Barden opens up about her role in third season of Penny Dreadful». DIY Magazine. 2015 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  41. O'Neill, Phelim (2016 թ․ հունիսի 21). «Farewell Penny Dreadful, you 'great fertile bitch of evil'». The Guardian. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  42. «E4 and Netflix partner on new drama The End of The F***ing World - Channel 4 - Info - Press». Channel 4. 2017 թ․ ապրիլի 24. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  43. Allen, Ben (2017 թ․ ապրիլի 24). «Netflix and E4 partner for new drama The End of the F***ing World». RadioTimes. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  44. MCCREESH, LOUISE (2017 թ․ ապրիլի 24). «Black Mirror star leads new dark teen thriller». Digital Spy. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  45. «It's the End Of The F***ing World for E4 : News 2017 : Chortle : The UK Comedy Guide». Chortle. 2017 թ․ ապրիլի 24. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  46. «Filming begins on The End of the F***ing World for E4 & Netflix». Clerkenwell Films. 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.