Ջեյ Կուկ (անգլ.՝ Jay Cooke, օգոստոսի 10, 1821(1821-08-10)[1], Sandusky, Օհայո, ԱՄՆ - փետրվարի 16, 1905(1905-02-16) կամ փետրվարի 18, 1905(1905-02-18)[2], Ogontz, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ֆինանսիստ, որը Քաղաքացիական պատերազմի ժամանակ աջակցել է հյուսիսային 24 նահանգների դաշնությանը, ինչպես նաև օգնել է ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում երկաթգծերիի զարգացմանը։

Ջեյ Կուկ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 10, 1821(1821-08-10)[1]
ԾննդավայրSandusky, Օհայո, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 16, 1905(1905-02-16) (83 տարեկան) կամ փետրվարի 18, 1905(1905-02-18)[2] (83 տարեկան)
Մահվան վայրOgontz, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԳերեզմանSt. Paul's Episcopal Churchyard
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և գործարար
Ծնողներհայր՝ Էլևտերոս Կուկ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներLaura Elmina Barney?[3]
Ստորագրություն
Изображение автографа
 Jay Cooke Վիքիպահեստում

Կոլումբիայի շրջանի առաջին նահանգապետ Հենրի ԴԵվիդ Կուկի ավագ եղբայրն էր։

Կենսագրություն խմբագրել

Կուկը ծնվել է Օհայո նահանգի Սանդասկի քաղաքում։ Էլևտերոս և Մարթա Կուկերի ավագ որդին էր։ 1838 թվականին Ջեյը մեկնել է Ֆիլադելֆիա, որտեղ դարձել է «E. W. Clark & Co.» բանկային ընկերության ծառայող, իսկ ավելի ուշ՝ 1842 թվականին, դարձել է գործընկեր։ Քաղաքացիական պատերազմի սկզբից ընդամենը մի ամիս առաջ, 1861 թվականի հունվարի մեկին, հիմնադրել է «Ջեյ Կուկ և ընկերություն» բանկային ընկերությունը (անգլ.՝ Jay Cooke & Company)։ Պատերազմի առաջին ամիսներին Կուկն աշխատել է քաղաքային գանձապահ Սալմոն Չեյզի հետ։ Նրանց համագործակցությունն այնքան հաջող էր, որ Չեյզը ֆինանսիստին հանձնարարել է տարածել պետական պարտատոմսեր։ Ավելի վաղ գանձապետարանը փորձել էր վաճառել դրանք, սակայն դա նրան չէր հաջողվել։ Ջեյը պարտատոմսերի մասին տեղեկությունը տարածելու համար օգտագործել է 2500 գործակալ, որոնք ճանապարհորդել են տարբեր նահանգներով և նույնիսկ հարավային քաղաքներով, որոնք այդ ընթացքում անցել են դաշնության վերահսկողության տակ։ Միևնույն ժամանակ Ջեյ Կուկը աջակցություն է ստացել հյուսիսային թերթերի մեծ մասից, գովազդ գնելով տարբեր գործակալությունների միջոցով[4]։

Կուկն ազդեցություն է ունեցել ազգային բանկերի ստեղծման վրա և հիմնել է այդպիսի մեկը Վաշինգտոնում, և ևս մեկը՝ Ֆիլադելֆիայում։

1865 թվականի առաջին ամիսներին կառավարությունը նորից է դիմել Կուկին այն բանի համար, որ նա տարածի նոր պարտատոմսեր։ Ջեյը գործակալներ է ուղարկել հեռավոր գյուղեր, և նույնիսկ արևմուտքի մեկուսացված հանքեր, որպեսզի տեղական թերթերը գրեին նոր պարտատոմսերի մասին։ Դրա հաշվին Հյուսիսի բանակը համալրվել է մինչև պատերազմի ավարտը։

Պատերազմից հետո Կուկը հետաքրքրվել է հյուսիս-արևմուտքի զարգացմամբ, և 1870-ական թվականներին նրա ընկերությունը ֆինանսավորել է Հյուսիսային խաղաղօվկիանոսյան երկաթգծի շինարարությունը։ Ջեյն ուզում էր Դուլութը դարձնել նոր Չիկագո։ Դրա համար նա որոշել է այն երկաթգծով կապել Խաղաղ օվկիանոսի հետ, որ դրա միջոցով ապրանքը Դուլութով հասնի մինչև Մեծ լճեր։ Սակայն ընկերությունը չէր հաշվարկել իր կապիտալը, ինչը 1873 թվականի «Բորսային անկման» ժամանակ ստիպել է նրան դադարեցնել վճարումները, իսկ Ջեյ Կուկին՝ հասցրել սնանկության[5]։

1880 թվականին Կուկը ներդրում է կատարել Յուտայի արծաթի հանքերում, ինչը նրան թույլ է տվել նորից հարստանալ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
  3. Geni(բազմ․) — 2006.
  4. Банкир Джей Кук: от банкрота до серебряных рудников
  5. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. «When the Horn Silver Mine Crashed in». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյ Կուկ» հոդվածին։