Ջեյ Ար Բորն (անգլ.` J. R. Bourne, ապրիլի 8, 1970(1970-04-08)[1], Տորոնտո, Կանադա), կանադացի դերասան, ով նկարահանվել է շուրջ 80 ֆիլմերում և հեռուստասերիալներում[2]։

Ջեյ Ար Բորն
Ծնվել էապրիլի 8, 1970 (54 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Տորոնտո, Օնտարիո
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1994–այժմ
IMDbID 0100068

Բորնն ավելի հայտնի է «Պատանի գայլը» հեռուստասերիալի գլխավոր կերպարներից մեկի՝ Էլիսոն Արջենթի հոր՝ Քրիս Արջենթի դերով։ Հեռուստասերիալում նկարահանվում է 2011 թվականից։ Նաև նա ունեցել է երկրորդական դերեր «Աստղային դարպասներ.SG-1» (1998-2006 թթ.), «Գաղտնի շրջան», «C.S.I. Հանցագործության վայր», «Ջրային ոստիկանություն», «24 ժամ», «Սահման» և այլ ֆիլմերում ու հեռուստասերիալներում։ 2012 թվականից երկրորդական դեր է ստացել «Վրեժ» հեռուստասերիալում։ 2014 թվականին նաև երկրորդական դեր է ստացել «Անհնարին է» հեռուստասերիալում։ Մեծ էկրաններին նկատելի են դարձել նրա «13 ուրվականները», «Մարդագայլի ծնունդը», «Էմիլի Ռոուզի 6 դեմոնները» և «Թիթեռի էֆեկտ 2» ֆիլմերում տարած նրա դերերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. SNAC — 2010.
  2. «JR Bourne». IMDb. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյ Ար Բորն» հոդվածին։